Եղիր տեղեկացված

Հայաստանն ու Վրաստանը պայմանավորվել են վերսկսել սահմանազատման աշխատանքները․ Կոստանյան

Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն է ձեռք բերվել։ Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ արտգործնախարարի տեղակալ Վահան Կոստանյանը։ «Երկու երկրների կառավարությունները պայմանավորվածություն են ձեռք բերել, որ սահմանազատման աշխատանքները պետք է վերսկսվեն, որոնք բավականին երկար ժամանակ դադար էին ստացել։ Երկու երկրներն էլ թարմացրել են սահմանազատման իրենց հանձնաժողովները։ Նիստ դեռևս տեղի չի ունեցել։ […]

Արմավիրի մարզում ավազի մեջ հայտնաբերվել է «Porsche Cayenne»-ը, որով երեկ հափշտակել էին 36 կգ ոսկի, 293 մլն ռուբլի

Այսօր՝ ապրիլի 11-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության Քրեական ոստիկանության գլխավոր վարչության, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները համագործակցելով Ազգային անվտանգության ծառայության հետ, հսկայածավալ օպերատիվ հետախուզական աշխատանքների արդյունքում Արմավիրի  մարզում հայտնաբերել են ավազի մեջ կիսաթաղված վիճակում գտնվող «Porsche Cayenne» մակնիշի ավտոմեքենա: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկաններն ունեն հիմնավոր կասկածներ, որ նշված ավտոմեքենայով […]

Քարեր են նետել հոգևորականների վրա․ նոր կադրեր՝ Երուսաղեմի հայկական թաղամասի վրա հարձակումներից

Երուսաղեմի հայկական թաղամասի վրա հարձակումների նոր կադրեր են հայտնվել սոցցանցերում։ Կադրերում երևում է, թե ինչպես են քարեր նետում հայ համայնքի ներկայացուցիչների, այդ թվում՝ հոգեւորականների վրա։