Lratvutyun.am

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ, Լարսը բաց է

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Արարատի մարզի Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի հետիոտնի համար նախատեսված հատվածում տեղի է ունեցել մասնակի փլուզում, ինչի հետևանքով կամրջով երթևեկությունը դադարեցվել է։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ […]

Աշխատանքային փորձի շեմը կնվազեցվի. կադաստրի կոմիտեն օրենսդրական փոփոխություններ է առաջարկում

«Փաստ» օրաթերթը գրում է. Կադաստրի կոմիտեն առաջարկում է փոփոխություններ և լրացումներ կատարել «Գնահատման գործունեության մասին» օրենքում: Ներկայում օրենքի 20-րդ հոդվածով սահմանվում է Կադաստրի կոմիտեի կողմից ստեղծվող որակավորման հանձնաժողովում ընդգրկվող մասնագետների շրջանակը, որում, ի թիվս կոմիտեի աշխատակիցների, ընդգրկվում են նաև գնահատողների ինքնակարգավորվող կազմակերպություններից յուրաքանչյուրի առաջարկությամբ առնվազն հինգ տարվա գնահատողի աշխատանքային փորձ ունեցող մեկական գնահատող՝ իրենց համաձայնությամբ, […]

Ինչու հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը մեկնարկեց Տավուշից․ Արայիկ Հարությունյանը մանրամասնել է

Հանրային ՀԸ եթերում ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն ասաց՝ քանի որ այս 4 գյուղերի վերաբերյալ և մամուլով, և խոսույթով որոշակի լարվածություն էր ստեղծվում, որոշվեց, որ նման առաջարկություն արվի կողմերին։ «Առաջարկեցինք, կողմերը համաձայնեցին, որ այս ուղղությամբ են առաջ գնալու։ Մենք երկար ժամանակ ասում էինք, որ այո սահմանագծումն ու սահմանազատումը պետք է տեղի ունենան, բայց դա […]

Երկրագունդը սկսում է ցնցվել գլոբալ տաքացման պատճառով․ Լևոն Ազիզյան

Երկրագունդը սկսում է ցնցվել գլոբալ տաքացման պատճառով։ Այս մասին գրել է Հիդրոօդրևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրեն Լևոն Ազիզյանը։ «Գիտնականները հայտնաբերել են գլոբալ տաքացման բազմաթիվ հետևանքներ. մասնավորապես, այն ոչ միայն արագացնում է սառցադաշտերի հալոցքը՝ բարձրացնելով։ Համաշխարհային օվկիանոսի մակարդակը, այլև հանգեցնում է սեյսմիկ ակտիվության։ Ավելին, «ցնցումներ» գրանցվում են ոչ միայն ցամաքում, այլև օվկիանոսի հատակին։Խոսքը ոչ թե ավանդական […]

Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները հանդիպում են պահանջում Փաշինյանի հետ

Ոսկեպարի և Բաղանիսի բնակիչները, որոնք Տավուշի այդ հատվածում սահմանազատումը խորհրդային սահմաններով սկսելու վերաբերյալ երկու երկրներ պետական հանձնաժողովների ձեռք բերած պայմանավորվածության հայտնի դառնալուց հետո ի նշան բողոքի փակել են Նոյեմբերյան տանող միջպետական ճանապարհը, պահանջում են հանդիպում վարչապետ Նիկոլ Փաշինյանի։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում տեղեկացրին Ոսկեպարից։ Թե ինչ գործողությունների են պատրաստվում դիմել գյուղերի բնակիչները, դեռևս հայտնի չէ։

Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչներն փակել են Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Բաղանիս-Նոյեմբերյան հատվածը

Տավուշի մարզի Բաղանիս և Ոսկեպար համայնքների բնակիչներն այս պահին բողոքի ակցիա են իրականացնում, հայտնում է Sputnik Արմենիայի աղբյուրը։ Նրանք փակել են Հայաստան–Վրաստան միջպետական ճանապարհի Բաղանիս–Նոյեմբերյան հատվածը։ Համայնքների բնակիչներն այսպիսով իրենց անհամաձայնությունն են հայտնում այսօր սահմանազատման հանձնաժողովների հանդիպման արդյունքներով հրապարակած սահմանազատման մասին տեղեկությանը։ Նրանք նշում են, որ ուզում են հանգիստ ու անվտանգ ապրել իրենց հայրենի գյուղում։ […]