Lratvutyun.am

«Զորավար Անդրանիկ» մետրոյի կայարանում տղամարդն իրեն գցել է ընթացող մետրոյի տակ

Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:00-ի սահմաններում մի տղամարդ «Զորավար Անդրանիկ» մետրոյի կայարանում, ըստ նախանական տեղեկությունների, իրեն գցել է ընթացող մետրոյի տակ: Shamshyan.com-ի տեղեկություններով, դեպքի վայր են ժամանել Կարեն Դեմիրճյանի անվան «Երևանի մետրոպոլիտեն» ՓԲ-ի գլխավոր տնօրեն Բաբկեն Սեդրակյանը: Այս պահին աշխատանքներ են կատարվում ՝ մահացածին դուրս բերելու համար: Տեղի ունեցածը ինքնասպանություն […]

Բռնցքամարտիկներ Գուրգեն Մադոյանը և Նարեկ Մանասյանը հաղթանակով են մեկնարկել Սերբիայում ընթացող Եվրոպայի առաջնությունում

71 կգ քաշային Գուրգեն Մադոյանն ու 92 կգ քաշային Նարեկ Մանասյանը հաղթանակով են մեկնարկել Սերբիայում ընթացող Եվրոպայի առաջնությունում։ Այս մասին հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան: Մադոյանը առավելության է հասել հունգարացի Ռոմեո Բուզայի նկատմամբ, իսկ Մանասյանը ուժեղ է գտնվել սլովակ Դավիդ Միխալեկից։Նախօրեին հաղթանակ էր տոնել նաև 60 կգ քաշային Արթուր Սահակյանը։

Կիրանց-Ոսկեպար ճանապարհը շարունակելու է փակ մնալ․ Սուրեն Պետրոսյան

Հիմա, այս պահին տեղերում պետք է սկսել ընդվզումը, տարածվելու ենք ՀՀ-ով ու կնիքը դնենք Երևանում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց վերջերս Ոսկեպարում բնակություն հաստատած քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը։ Նա կոչ արեց Հայաստանի տարբեր բնակավայրերում ապրողներին միանալ ակցիային, եթե չեն կարող գալ Կիրանց, ապա յուրաքանչյուրն իր բնակավայրում նմանատիպ ակցիա կազմակերպի, որ շղթան տարածվի։ «Ամեն մեկն իր […]

Ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի այցելուների համար կկազմակերպվի անվճար փոխադրում

Ապրիլի 24-ին՝ Հայոց մեծ Եղեռնի զոհերի հիշատակի օրը, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի այցելուների համար Երևանի քաղաքապետարանը կկազմակերպի անվճար փոխադրում՝ «Հրազդան» մարզադաշտի հարակից տարածքից, ժամը 8:30-ից մինչ 22:00-ն՝ հետևյալ երթուղիներով. հ.1 երթուղի – «Հրազդան» մարզադաշտ – Աթենքի փողոց – Հաղթանակի կամուրջ – Արգիշտիի – Իտալիայի – Խորենացու – Ագաթանգեղոսի փողոցներ – մետրոպոլիտենի «Զորավար Անդրանիկ» կայարան։ Հետադարձը՝ Ագաթանգեղոսի – […]

Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել

Թուրքիայի Թոքաթ նահանգում 4,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Ինչպես հաղորդում է CNN Turk-ը, այս մասին տեղեկություն է տարածել Թուրքիայի Արտակարգ իրավիճակների կառավարման գործակալությունը (AFAD): Երկրաշարժը տեղի է ունեցել 12,38 կմ խորության վրա, ավերածություններ չկան։

Գյուղացիները փակել են Կիրանց-Ոսկեպար ճանապարհը և չեն թողնում՝ մեկնարկեն ականազերծման աշխատանքներ, որոնք իրականացվում են Տավուշից հայկական զորքերի ետ քաշման համար

Կիրանցի գյուղացիները չեն թողնում, որպեսզի մեկնարկեն ականազերծման աշխատանքները, որոնք իրականացվում են Տավուշից հայկական զորքերի ետ քաշման համար, ինչի մասին ֆեյսբուքյան էջում գրել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։ Վերջինս գտնվում է  Տավուշի մարզի Կիրանց գյուղում և փաստում է, որ  Կիրանց-Ոսկեպար ճանապարհը գյուղացիները փակել են։ Հիշեցնենք, որ գյուղացիները նախորդ օրը փակել էին Կիրանց գյուղի հատվածով անցնող միջպետական […]

Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Հանրապետության տարածքում ապրիլի 20-ի և 23-ի  կեսօրից հետո, 21-22-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ։ Ինչպես տեղեկացնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից՝ ապրիլի 24-25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։  Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 16-20մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։ […]

Ճապոնիայի ռազմածովային ուժերի 2 ուղղաթիռ ընկել է Խաղաղ օվկիանոսը. դրանցում եղել է 8 մարդ

Ճապոնիայի ռազմածովային ուժերի երկու ուղղաթիռ, որում եղել է անձնակազմի ութ անդամ, ընկել է Խաղաղ օվկիանոսը: Անձնակազմի անդամներից մեկին հաջողվել է փրկել, ևս յոթին որոնում են։ Այս մասին հայտնել է AP-ն։ Ճապոնիայի պաշտպանության նախարար Մինորա Կիհարան լրագրողներին ասել է, որ ծովային ինքնապաշտպանության ուժերին պատկանող երկու SH-60K ուղղաթիռ, որից յուրաքանչյուրը տեղափոխում էր անձնակազմի չորս անդամ, շաբաթ ուշ երեկոյան կորցրել է […]

Արցախի նախկին պետնախարար, ներկայում Բաքվի բանտում ապօրինաբար պահվող Ռուբեն Վարդանյանին թույլ են տվել կապ հաստատել ընտանիքի անդամների հետ

Արցախի նախկին պետնախարար, ներկայում Բաքվի բանտում ապօրինաբար պահվող Ռուբեն Վարդանյանին թույլ են տվել կապ հաստատել ընտանիքի անդամների հետ: Այդ մասին հայտարարություն է տարածել Վարդանյանի ընտանիքը։ «Ավելի քան երկու շաբաթ առանց որևէ շփման իրավունքի գտնվելով մեկուսացման մեջ՝ Ռուբեն Վարդանյանին առաջին անգամ թույլատրվել է կապ հաստատել ընտանիքի հետ։ Դա տեղի է ունեցել հրատապ կոչով միջազգային հանրությանը դիմելուց […]

Հայաստանում կան փակ ճանապարհներ․ Գետափնյա գյուղի կամրջով երթևեկությունը դեռ չի վերականգնվել

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Արարատի մարզի Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի հետիոտնի համար նախատեսված հատվածում տեղի է ունեցել մասնակի փլուզում, ինչի հետևանքով կամրջով երթևեկությունը դադարեցվել է։

Շառլ Միշելը ողջունել է Ալմա Աթիի հռչակագրի հիմքով սահմանազատման պայմանավորվածությունը

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը ջերմորեն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև 1991-ի Ալմա Աթայի հռչակագրի վերաբերյալ համաձայնագիրը՝ որպես երկու երկրների միջև սահմանների սահմանազատման հիմք: Այս մասին նա գրել է X-ի միկրոբլոգում։ Ընդգծելով, որ երկու երկրների միջև տարածքային ամբողջականության ճանաչման վրա հիմնված սահմանազատումը եղել է նաև Բրյուսելում քննարկումների առանցքը՝ Միշելը հույս է հայտնել, որ այն […]