Lratvutyun.am

Պահեստազորի գնդապետ Մախսուդյանը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանին ոստիկանների բիրտ ուժից ստացած վնասվածքներով տեղափոխել են հիվանդանոց։ Այս պահին նա գտնվում է Նոյեմբերյանի բժշկական կենտրոնում, հայտնել է Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։ Հիշեցնենք, որ ոստիկանները բիրտ ուժ են կիրառել և բացել են Բագրատաշենի ճանապարհը։ Կան ավելի քան 20 բերման ենթարկվածներ, այդ թվում՝ քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը, պահեստազորի գնդապետ Մախսուդյանը, «Տավուշը […]

Բագրատ Սրբազանին հրել են, փորձել հեռացնել տարածքից

Տավուշի մարզում՝ Այրումից Բագրատաշեն տանող հատվածում ճանապարհը փակած բնակիչների նկատմամբ այնտեղ բերված ոստիկանական մեծաթիվ ուժերը՝ այդ թվում կարմիրբերետավորները բիրտ ուժ կիրառեցին, բացեցին ճանապարհը, շուրջ երկու տասնյակ մարդ բերման է ենթարկվել։ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Արքեպիսկոպոս Գալստանյանին ոստիկանները հրել են, փորձել բերման ենթարկել:

Որևէ մեկը ի վիճակի չի ցեղասպանությունը կասկածի տակ առնել. Սերժ Սարգսյան

Այս մասին ավանդական Ջահերով երթից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։ «Որևէ մեկը ի վիճակի չի ցեղասպանությունը կասկածի տակ առնել։ Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացման  ամենաճիշտ ճանապարհը և ամենամատչելի, հասանելի ճանապարհը անվստահություն հայտնելն է։ Դրա ժամանակը գալու է։ «Պատիվը ունեմ»-ը կամ 2 խմբակցություն միասին չեն կարող դա անել, պետք է ապահովեք հասարակական ճնշումը։ […]

Ադրբեջանն ու Հայաստանն առավել քան մոտ են խաղաղությանը․ Ալիև

Հայաստանն ու Ադրբեջանն այսօր առավել քան մոտ են խաղաղության պայմանագրի կնքմանը, ինչպես երբևէ։ Հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը․ «Օկուպացիայի ժամանակաշրջանում մենք երբեք մոտ չենք եղել դրան։ Այն ժամանակ մենք նույնիսկ չէինք կարողանում պայմանավորվել հիմնարար սկզբունքների շուրջ»,- ասել է Ալիևը։ Նա նշել է, որ Բաքուն ու Երևանը չեն կարողացել պայմանավորվածության հասնել մադրիդյան սկզբունքների շուրջ, այդ  […]

Սուրեն Պապիկյանն ընդունել է Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությանը

Ապրիլի 23-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Ժիլբեր-Լյուկ Դըվինազի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը ներկա էր նաև ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Ֆրանսիա հարաբերություններին, մասնավորապես՝ պաշտպանության բնագավառում համագործակցությանն առնչվող հարցեր: Քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգությանն ու ՀՀ զինված ուժերում ընթացող լայնածավալ բարեփոխումներին […]

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվել է առաջին սահմանային սյունը

2024 թվականի ապրիլի 23-ին Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա, կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում տեղադրվել է առաջին սահմանային սյունը։ Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են։ Ավելի վաղ ՀՀ կառավարությունից հայտնել էին, որ Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության և […]

Այսօրվանից Հայաստանի և Ադրբեջանի սահմանին երկրների փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացը

Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի 8-րդ հանդիպման արդյունքներով ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն՝ 2024 թվականի ապրիլի 23-ին Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին երկրների փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացը՝ հիմնվելով տեղում գեոդեզիական չափումների […]

Ադրբեջանը ձգտում է Հայաստանին ներկայացնել որպես ագրեսnր, Ռուսաստանը սպառնալիքների և ապատեղեկատվության արշավ է կազմակերպում․ Ալեն Սիմոնյան

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը երեկ ելույթ է ունեցել Եվրոպական միության անդամ պետությունների խորհրդարանների նախագահների համաժողովին։ Իր խոսքում Սիմոնյանը, մասնավորապես, ասել է․ «Ցանկանում եմ երախտագիտություն հայտնել այս համաժողովին մասնակցելու հրավերի եւ այս հիասքանչ քաղաքում մեր պատվիրակությանը ցուցաբերած ջերմ ընդունելության համար: Այս հարթակում առաջին անգամ իմ եվրոպացի գործընկերներին դիմելը մեծապես կարեւոր է, եւ ես անկեղծորեն գնահատում […]

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը շարունակում է փակ մնալ

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Արարատի մարզի Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի հետիոտնի համար նախատեսված հատվածում տեղի է ունեցել մասնակի փլուզում, ինչի հետևանքով կամրջով երթևեկությունը դադարեցվել է։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ […]

Դեսպան Մակունցը Վաշինգտոնի Ջոն Հոփկինսի համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը խոսել է ՀՀ անվտանգային իրավիճակի վերաբերյալ

Ապրիլի 16-ին դեսպանություն են այցելել Վաշինգտոնի Ջոն Հոփկինսի համալսարանի Միջազգային հարաբերությունների դպրոցի Եվրոպա և Եվրասիա խմբի ուսանողները և հանդիպել դեսպան Լիլիթ Մակունցի հետ։ Այս մասին հայտնում են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից: Հանդիպման ընթացքում դեսպանը ուսանողներին է ներկայացրել ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության աշխատանքները, ՀՀ-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների հիմնական ուղղություններն ու զարգացման միտումները, անդրադարձել տարածաշրջանային հարցերին, խոսել Հայաստանի անվտանգային իրավիճակի […]