Lratvutyun.am

Լրագրողների և լրատվամիջոցների մասնագիտական աշխատանքն ունի մեծ հանրային կարևորություն․ ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը խիստ մտահոգիչ է համարում վերջին շրջանում զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների մասնագիտական գործունեությանն առերևույթ խոչընդոտելու կամ նրանց մասնագիտական գործունեությամբ պայմանավորված` թիրախավորման և առերևույթ  բռնության դեպքերը: ՄԻՊ աշխատակազմի կողմից իրականացվող մշտադիտարկումների արդյունքում վեր հանված դեպքերի կապակցությամբ՝ Պաշտպանի հանձնարարությամբ կապ է հաստատվել ԶԼՄ ներկայացուցիչների հետ՝ միջադեպերի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով: Պարզաբանումներ են […]

Կան որոշակի խնդիրներ ՀՀ-ՌԴ հարաբերությունների համատեքստում, ունենք երկխոսություն այդ հարցի շուրջ

Ապրիլի 28-29-ը Կատարի Պետություն պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել համաարաբական առաջատար՝ շուրջ կես միլիոն լսարան ունեցող լրատվամիջոց «Al-Jazeera»-ին։ Հարցազրույցը հրապարակվել է արաբերեն ու անգլերեն տարբերակներով։ Հարցազրույցում անդրադարձ է կատարվել տարածաշրջանում երկարատև խաղաղության հասնելու ՀՀ տեսլականին, Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացին, ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկին», Գազայի շուրջ իրավիճակի […]

Հայաստանը ճիշտ ճանապարհով է շարժվում․ ՄԱԿ-ում Թուրքիայի դեսպան

Հայաստանը ճիշտ ճանապարհով է շարժվում, հայտարարել է ՄԱԿ-ում Թուրքիայի մշտական ներկայացուցիչ Ահմեթ Յըլդըզը ադրբեջանական Report պարբերականի հետ զրույցում։ Թուրք բարձրաստիճան դիվանագետի խոսքով՝ «ադրբեջանական գյուղերի վերադարձը տարածաշրջանում խաղաղության վերականգնման առանցքային գործոն է»: «Պետք է նշել, որ Հայաստանը գիտակցել է իր պատասխանատվությունը և ճիշտ ուղղությամբ է շարժվում։ Դա, առաջին հերթին, դրական ազդեցություն կունենա այդ երկրի տնտեսության վրա»,- […]

Հայաստանի իշխանությունների գործողությունները միտված են տարածաշրջանում կայուն խաղաղությանը․ ՀՀ նախագահ

Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանն անդրադարձել է Տավուշի հատվածում Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացին՝ վստահեցնելով, որ ՀՀ իշխանության գործողությունները միտված են ներկային, ապագային և տարածաշրջանում կայուն խաղաղությանը։ Վահագն Խաչատուրյանը թեմային անդրադարձել է «Արմենպրես»-ի և Շանթ հեռուստաընկերության հետ զրույցում։ «Այն գործընթացները, որոնք տեղի են ունենում Տավուշում՝ Ոսկեպար, Բաղանիս, Կիրանց, Բերքաբեր գյուղերի միջև, միտված են առաջին անգամ Հայաստանի […]

Այս շարժումը բոլորիս մասին է, յուրաքանչյուրի մասին է. Էլինար Վարդանյան

Հայ առաքելական եկեղեցու առաքելությունն է ազգին առաջնորդել դեպի ճշմարտության լույսը և կասեցնել կործանման ընթացքը: Բագրատ Սրբազանն այսօր առաջնորդում է այս տրամաբանությամբ՝ միավորել մարդկանց, տանել ներքին համերաշխության: Այս մասին հայտարարություն է տարածել ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ Էլինար Վարդանյանը: Նա նաեւ նշել է. «Չի կարելի անվերջ չարաշահել մարդկանց ազնվությունը, վախեցնել պատերազմներով և աղետներով: […]

Հունգարիան արգելափակում է ԵՄ Խաղաղության հիմնադրամից Հայաստանին 10 միլիոն եվրոյի տրամադրումը

Հունգարիան արգելափակում է Եվրամիության Խաղաղության հիմնադրամից Հայաստանին աջակցություն տրամադրելու նախագիծը, որի շուրջ դաշինքում նախնական համաձայնություն էր ձեռք բերվել։ Ինչպես հաղորդում են «Ազատության» դիվանագիտական աղբյուրները, Հունգարիան պահանջում է, որ Ադրբեջանը ևս ներառվի ծրագրում, ինչն, ըստ նույն աղբյուրի, դրված է քննարկման սեղանին՝ փակուղուց դուրս գալու համար։ Ապրիլի կեսերին «Ազատությանը» հայտնի էր դարձել, որ Բրյուսելում նախնական համաձայնություն է […]

Ինչո՞ւ պետք է Հայաստանում արգելվի միայն Քյոսայանի կամ Սոլովյովի հաղորդումը, բայց ոչ Կիսելյովինը․ ՔՊ պատգամավորը՝ ՀՌՀ նախագահին

Ինչո՞ւ պետք է Հայաստանում արգելվի միայն «Ուրբաթ Քյոսայանի» հետ կամ Սոլովյովի հաղորդումը, բայց ոչ, օրինակ Կիսելյովի հաղորդումը։ Այս մասին ԱԺ-ում ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանին հարցրեց ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Սոնա Ղազարյանը։ «Ես լսեցի Ձեր դիտարկումը «Ուրբաթ Քյոսայանի հետ», թե Սոլովյովի հաղորդման վերաբերյալ, բայց օրինակ լրագրողական համայնքը ինձ հարց էր ուղղել, թե ինչու միայն այս երկու հաղորդումները […]

Երևանի հետ փոխադարձ ընդունելի արդյունքների հասնելու տեսանկյունից ամենաարդյունավետն ուղիղ երկկողմ բանակցություններն են. Բայրամով

Ադրբեջանը հանդես է գալիս Հայաստանի հետ ուղիղ երկկողմ խաղաղ բանակցությունների օգտին, որոնք հաստատվել են ամենաարդյունավետ և հաջող լուծումը, ասել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը՝ մեկնաբանելով Երևանի հետ բանակցային ձևաչափը: «Ադրբեջանը հանդես է գալիս ուղիղ երկկողմ խաղաղ բանակցությունների օգտին, որոնք հաստատվել են որպես ամենաարդյունավետ և հաջող լուծումը փոխադարձ ընդունելի արդյունքների հասնելու տեսանկյունից։ Դրանք ուղղված են Հարավային Կովկասում կայուն խաղաղության և […]

4 գյուղը Ադրբեջանի վերջին փաստարկն է՝ ՀՀ-ի վրա լեգիտիմ hարձակnւմ գործելու համար․ Արթուր Հովհաննիսյան

Բոլոր այն գործընթացները, որին ներգավված են հոգևորականները, ՀՀ պետականության դեմ ուղղված գործընթացներ են, որտեղ ՀՀ-ին փորձում են ներքաշել պատերազմի մեջ՝ փրկիչներ հրավիրելու համար։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը։ «Հայաստանը փորձում են դարձնել երրորդ երկրների սպասարկման վայր, սա է ամբողջ իրողությունը։ 4 ադրբեջանական գյուղերը վերջին փաստարկներն են Ադրբեջանի […]

Նիկոլ Փաշինյանը ջուրը թափեց սեղանին՝ բացատրելով, թե ինչպես կարող են լղոզվել իրավունքներն ու պարտականությունները

«Հնչում են հարցեր, թե իրավունքներն ու պարտականությունները ինչ կապ կարող են ունենալ ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության հետ։ Իրականում սրանք եռամիասնության մասեր են։ Ժողովրդապետության պայմաններում, երբ իշխանությունը պատկանում է ժողովրդին, ինքնիշխանության կարևորագույն ատրիբուտ է, որ ժողովուրդը ինքն է որոշում իր իրավունքների ու պարտականությունների  շրջանակը, սա է ինքնիշխանությունը, որ ոչ թե ուրիշներն են որոշում, թե ժողովուրդը ինչ […]

Ողջունում եմ Հայաստան-Ադրբեջան սահմանազատումն Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա սկսելու պայմանավորվածությունը. ԵԽ գլխավոր քարտուղար

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի սկիզբը։ «Ես ողջունում եմ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի վերաբերյալ վերջերս ձեռք բերված պայմանավորվածությունները՝ հիմնված 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի վրա», – X-ում գրել է նա: