Ինչ պայմանավորվածություն է ձեռք բերվել Միրզոյան-Բայրամով հանդիպման ընթացքում

2024 թվականի մայիսի 10-11-ին Ղազախստանի Ալմաթի քաղաքում տեղի են ունեցել Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի Հանրապետության ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի բանակցությունները: Այս մասին հայտնել են ՀՀ ԱԳՆ-ից։ Նախարարները ողջունել են սահմանազատման հարցում առաջընթացը և այդ ուղղությամբ ձեռք բերված պայմանավորվածությունները: Նախարարները և նրանց պատվիրակությունները շարունակել են «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական […]

Երևանում՝ թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում, տղամարդ է հանկարծամահ եղել

Այսօր՝ մայիսի 12-ին, ողբեգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Մալաթիայի բաժին օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Սեբաստիա փողոցում թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում դի կա: Shamshyan.com-ի տեղեկություններով, ոստիկաններն ու պարեկները ավտոբուսի սրահում հայտնաբերել են Երևանի բնակիչ 62-ամյա Կամո Ա.-ի դին: Ըստ նախնական տեղեկությունների՝ վերջինը հանկարծամահ է եղել: […]

Նարեկ Սիմոնյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին

Պատանիներին սամբոյի Եվրոպայի առաջնությունում 53 կգ քաշային կարգում Նարեկ Սիմոնյանը, հաղթելով հյուսիսմակեդանացի և ադրբեջանցի մարզիկներին, մտավ եզրափակիչ։ Մելինե Առաքելյանը 47 կգ քաշային կարգում 9։0 հաշվով հաղթեց ռումինուհի մրցակցին, 9։1՝ բուլղարուհուն և դուրս եկավ եզրափակիչ։ 88 կգ քաշային կարգում Սեյրան Սարուխանյանը նույնպես հասավ եզրափակիչ։ Նա հաղթեց մոլդավացի, լատվիացի և սերբ մարզիկների։

ՌԴ սահմանապահները սկսել են դուրս գալ Սյունիքից

Ռուս սահմանապահները սկսել են հանել իրենց դիրքերը Սյունիքի մարզում։ Sputnik Արմենիայի փոխանցմամբ՝ նրանք սկսել են փակել շարժական տեղակայման կետերը Գորիսի և Ճակատենի միջև ընկած տարածքում։ Նրանք այս տարածքում հաստատվել էին 44-օրյա պատերազմից հետո՝ 2020 թվականի դեկտեմբերին։ Ավելի վաղ Գեղարքունիքի, Սյունիքի, Տավուշի, Արարատի և Վայոց Ձորի մարզերից ՌԴ զինվորականների դուրսբերման մասին հայտնել էր ՀՀ ԱԺ «Քաղաքացիական […]

Ռուսաստանի ԶՈւ-ն Խարկովի մարզում 4 բնակավայր է վերահսկողության տակ վերցրել․ ՊՆ

Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը Խարկովի մարզում վերահսկողության տակ են վերցրել միանգամից չորս բնակավայր՝ Գատիշչե, Կրասնոյե, Մորոխովեց և Օլեյնիկովո բնակավայրերը։ Այս մասին կիրակի օրը հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։ Փոխանցում է ՌԻԱ Նովոստին։ «Բացի այդ, առգրավվել է 36 ուկրաինական անօդաչու թռչող սարք, 8 Տոչկա-Ու մարտավարական հրթիռ, ֆրանսիական արտադրության Hammer կառավարվող ավիառումբ, ինչպես նաև 23 «Vampire», «Գրադ» և […]

Հանրապետության տարածքում սպասվում են տեղումներ․օդի ջերմաստիճանը կնվազի

Երևանում մայիսի 12-ի ցերեկը, 13-17-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, քաղաքի առանձին հատվածներում՝ ինտենսիվ, հնարավոր է նաև կարկուտ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում 16-20մ/վ արագությամբ։ Հանրապետության տարածքում մայիսի 12-ի ցերեկը, 13-17-ին՝ շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին շրջաններում՝ ինտենսիվ, հնարավոր է նաև կարկուտ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 3-5մ/վ, ամպրոպի […]

«ՌԴ սահմանապահները դուրս են գալիս Գորիս-Ճակատեն հատվածից»․ Դ․ Գալստյան

Լրագրող Դավիթ Գալստյանը լուսանկար է տարածել իր էջում՝ կից գրառմամբ․ «ՌԴ սահմանապահները սկսել են դուրս գալ Սյունիքի Գորիս-Ճակատեն հատվածից»։Ավելի վաղ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել էր․ «Համաձայն ձեռք բերված պայմանավորվածության, 44-օրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո Տավուշի, Սյունիքի, Վայոց ձորի, Գեղարքունիքի, Արարատի մարզերում տեղակայված ռուս սահմանապահ և զինվորական կետերը […]

Արտարժույթի փոխանակման առցանց հարթակ՝ Կոնվերս Բանկի իրավաբանական անձ հաճախորդների համար

Մեր օրերում ժամանակը փող է: Բարձր գնահատելով հաճախորդների ժամանակն ու հարմարավետությունը՝ Կոնվերս Բանկն առաջարկում է լուծում բոլոր այն տնտեսվարողներին, ովքեր իրենց գործունեության ընթացքում հաճախակի են օգտվում արտարժույթի փոխանակման բանկային ծառայությունից: Մեր մասնագետները ուսումնասիրում են արժութային շուկայի միտումները, շուկայի մասնակիցների կողմից ներկայացվող գնային առաջարկները և այդ ուսումնասիրությունների հիման վրա առաջարկում փոխանակման շահավետ պայմաններ: Բաժանորդագրվելով Converse Markets […]

Շվեյցարիայի փոխկանցլերը մահացել է լեռներում արշավի ժամանակ

Շվեյցարիայի Դաշնային խորհրդի խոսնակ և փոխկանցլեր Անդրե Սիմոնացին մահացել է 55 տարեկանում։ Այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, հաղորդվում է երկրի կառավարական պորտալում հրապարակված հաղորդագրության մեջ։ Հաղորդարության համաձայն՝ Սիմոնացին մայիսի 10-ին լեռներում արշավի ժամանակ կորցրել է գիտակցությունը, այնուհետև մահացել: Նա ուներ կին և երեք երեխա։ Սիմոնացին 2008 թվականի նոյեմբերին նշանակվել էր Շվեյցարիայի փոխկանցլեր և Դաշնային խորհրդի խոսնակ, […]

Եվրոպան պետք է պատրաստ լինի զսպելու Ռուսաստանին. Մակրոն

Եվրոպան պետք է պատրաստ լինի զսպելու Ռուսաստանին, եթե Ռուսաստանը «չափն անցնի» Ուկրաինայի հակամարտությունում: Հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ «Եթե ինչ-որ պահի ռուսները շատ հեռուն գնան, մենք՝ բոլոր եվրոպացիներս, պետք է պատրաստ լինենք գործել նրանց զսպելու համար», – ասել է Ֆրանսիայի նախագահը՝ պատասխանելով սոցցանցերի օգտատերերի հարցերին: Մակրոնը հույս է հայտնել, որ Ֆրանսիան ստիպված չի լինի […]

Թբիլիսիում ոստիկանությունը խիստ վերահսկողության տակ է վերցրել նաեւ իշխող «Վրացական երազանք»-ի գրասենյակը

Թբիլիսիում ոստիկանությունը խիստ վերահսկողության տակ է վերցրել նաեւ իշխող «Վրացական երազանք»-ի գրասենյակը։Ցուցարարները նախատեսում են առաջիկա գիշերը մնալ քաղաքի կենտրոնական հրապարակներում։

Սանկտ Պետերբուրգում ավտոբուսի գետն ընկնելու հետևանքով զոհերի թիվը հասել է յոթի

Սանկտ Պետերբուրգում ավտոբուսի գետն ընկնելու հետևանքով զոհերի թիվը հասել է 7-ի, հայտնում է Интерфакс-ը՝ ՌԴ Քննչական կոմիտեին հղումով։ «Սանկտ Պետերբուրգի ՌԴ Քննչական կոմիտեի գլխավոր քննչական վարչության տվյալներով՝ Մոյկա գետը ավտոբուսի ընկնելու հետևանքով զոհվածների թիվը հասել է 7-ի», – ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։ Ավելի վաղ ուրբաթ օրը հաղորդվել էր, որ մարդատար ավտոբուսը ճեղքել է Պոցելուևի […]