Մայիսի 26-ին, կլինի մեր կարևոր հանրահավաքը. Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան

Այս մասին այսօր մշակույթի ներկայացուցիչների հետ ունեցած հանդիպման ավարտին ասաց Բագրատ Սրբազանը: «Ամսի 27-ին կմեկնարկեն մեր կարևոր, կոնկրետ նախաձեռնությունները»,-հավելեց Տավուշի թեմի առաջնորդը: Հիշեցնենք, որ այսօր Բագրատ Սրբազանը հանդիպումներ ունեցավ քաղաքական ուժերի ներկայացուցիչների և մշակույթի ներկայացուցիչների հետ, երեկոյան էլ կհանդիպի պահեստազորի սպաներին:
Սոչիի օդանավակայանում անվտանգության ուժեղացված միջոցներ են ներդրվում

Սոչիի օդանավակայանում անվտանգության ուժեղացված միջոցներ են ներդրվում: Այս մասին ասվում է օդանավակայանի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։ «Խնդրում ենք նկատի ունենալ, որ սահմանափակումներ են լինելու ձեռքի ուղեբեռով և օդանավում ծակող առարկաների և սարքերի տեղաշարժի և փոխադրման համար, որոնք կարող են օգտագործվել ծանր մարմնական վնաս պատճառելու համար»,- հայտնում են օդանավակայանից։ Նշվում է, որ նոր միջոցների ներդրման կապակցությամբ […]
Նիկոլ Փաշինյանը ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը ներկա են գտնվել «ՀՀ վարչապետի գավաթ» մրցաշարի եզրափակիչ փուլին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը Տավուշի մարզում՝ Դիլիջանի Պարզ լճի տարածքում, ներկա են գտնվել «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազքի մրցաշարի եզրափակիչ փուլին: Երրորդ անգամ անցկացվող մրցաշարի եզրափակիչ փուլին մասնակցել են հանրապետության դպրոցների լավագույն թիմերը, որոնք հաղթող են ճանաչվել մարզային և համայնքային փուլերում: Մրցաշարին մասնակցել է 11 թիմ` յուրաքանչյուրի կազմում 7 աշակերտ […]
Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Թուրքմենստանի ոլորտային նախարարներին

Աշխաբադում անցկացվող Մշակույթի նախարարների միջազգային համաժողովի շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը մի շարք հանդիպումներ է ունեցել Թուրքմենստանի ոլորտային նախարարների հետ: «Թուրքմենստանի մշակույթի նախարար Աթագելդի Շամուրադովի հետ հանդիպմանը քննարկվել են երկկողմ համագործակցության բարելավմանն ուղղված մի շարք հարցեր։ Հանդիպման ընթացքում կողմերը, մասնավորապես, անդրադարձել են Թուրքմենստանում հայկական եկեղեցու և Հայաստանում թուրքմենական էմիրների դամբարանի […]
Միրզոյանը ԵԱՀԿ նախագահի հետ տարածաշրջանում ստեղծված անվտանգային իրավիճակն է քննարկել

Ստրասբուրգում Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի շրջանակներում նախարար Միրզոյանը մտքեր է փոխանակել ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի ԱԳ նախարար Իեն Բորջի հետ․ հայտնում են ԱԳՆ մամուլի ծառայությունից։ «Ի շարունակություն Երևան այցի ժամանակ կայացած քննարկումների՝ անդրադարձ է կատարվել ԵԱՀԿ օրակարգային հարցերի և տարածաշրջանային թեմաների՝ Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակի շեշտադրումով»,- նշվում է հաղորդագրության մեջ։
Աշխարհում նման բան չկա, որ իր կառավարության դեմ մարդը կռվի, որ իր հողը չտա թուրքին․ Սանոսյանը հանդիպեց Կիրանցեցիներին

Կիրանցում սահմանազատման, սահմանագծման աշխատանքները շարունակվում են։ Վաղ առավոտից ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը գնացել էր Կիրանց՝ հանդիպելու բնակիչների հետ։ Սանոսյանը, անդրադառնալով անվտանգության երաշխիքներին, նշեց, թե ճանապարհն իրենով կլինի անվտանգության երաշխիքը։ «Ճանապարհը կառուցենք ինքն իրենով կլինի անվտանգություն»,- ասաց նա։ Դիտարկմանը՝ գյուղը կիսվում է, նա ասաց․ «Դուք այդպես մտածեք, մենք էլ փորձում ենք ստեղծված […]
«Թանգարանների գիշեր» միջոցառման շրջանակներում Երևանի մետրոպոլիտենն այսօր աշխատելու է արտակարգ ռեժիմով

Երևանում անցկացվող «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառման շրջանակներում «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ն այսօր աշխատանքներն իրականացնելու է արտակարգ ռեժիմով։ Երևանի մետրոպոլիտենից հայտնում են, որ աշխատանքային գրաֆիկում կլինեն որոշակի ժամային փոփոխություններ: Միայն այսօր՝ մայիսի 18-ին, մետրոպոլիտենի աշխատանքները կսկսվեն ժամը 07:00-ից և կավարտվեն մայիսի 19-ին ժամը 01։00-ին։
ԵՄ-ն Հայաստանին և Ադրբեջանին կոչ է անում քայլեր ձեռնարկել չլուծված հարցերի լուծման համար

ԵՄ մամուլի խոսնակի հայտարարությունըՀայաստանի և Ադրբեջանի սահմանագծման ընթացքի վերաբերյալ․ «Եվրամիությունը ողջունում է Հայաստան-Ադրբեջան սահմանի սահմանազատման գործընթացի շրջանակներում ձեռք բերված առաջընթացը, ինչը հանգեցրել է սահմանի մի քանի հատվածների վերաբերյալ համաձայնագրի կնքմանը: ԵՄ-ն կողմերին կոչ է անում հետագա վճռական քայլեր ձեռնարկել երկկողմ չլուծված այլ հարցերի լուծման համար և շարունակում է հավատարիմ մնալ Հարավային Կովկասի տարածաշրջանում կայուն և […]
ԱՄՆ-ն Ուկրաինային չի դրդում հարվածներ հասցնել Ռուսաստանի տարածքին․ Սպիտակ տուն

ԱՄՆ-ը Կիևին չի մղում հարվածներ հասցնելու Ռուսաստանի տարածքին։ Այս մասին լրագրողների համար հերթական ճեպազրույցում հայտարարել է Սպիտակ տան ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին՝ Խարկովի շուրջ ստեղծված իրավիճակի հետ կապված։ Փոխանցում է ՏԱՍՍ-ը։«Մենք չենք խրախուսում Ռուսաստանի տարածքի վրա ԱՄՆ-ի տրամադրած զենքով հարձակումները։ Սա մեր քաղաքականությունն է, որը չի փոխվել»,- ասել է նա։
Ուրարտուն մարզադաշտն անվճար առաջարկում է Փյունիկ-Նոա խաղի անցկացման համար

«Հաշվի առնելով «Նոա» ՖԱ-ի հայտարարությունը, մայիսի 21-ին «Ջունիոր Սպորտ» մարզադաշտում 35-րդ տուրի «Փյունիկ» և «Նոա» ֆուտբոլային ակումբների միջև կայանալիք հանդիպման հնարավոր տեղափոխման վերաբերյալ, «Ուրարտու» ֆուտբոլային ակումբն անվճար առաջարկում է իր ստադիոնը դիտարկել որպես հանդիպման անցկացման ավելի հարմար վայր»: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի քարտուղարությունը: «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան պարտավոր է դիտարկել այս հարցը և ֆուտբոլը […]
Սուրբ Աթոռում ՀՀ դեսպան Բորիս Սահակյանն իր հավատարմագրերն է հանձնել Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Պապին

Մայիսի 17-ին Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության դեսպան Բորիս Սահակյանն իր հավատարմագրերն է հանձնել Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Պապին: Հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից: Արարողությանը հաջորդած առանձնազրույցի ընթացքում դեսպան Սահակյանը իր երախտագիտությունն է հայտնել տարածաշրջանում տևական կայունության հաստատմանն ու հոգևոր և պատմամշակութային ժառանգության պահպանման հարցում Նորին Սրբության շարունակական կոչերի ու ուղերձների համար, ինչպես նաև Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում […]
Ուկրաինայում բանտարկյալների մի մասը կարող է համալրել երկրի զինված ուժերի շարքերը .Զելենսկին

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին օրենք է ստորագրել, որը թույլ է տալիս որոշ բանտարկյալների համալրել Ուկրաինայի զինված ուժերի շարքերը։ Օրենքի համաձայն՝ ծանր հանցագործությունների, ինչպես նաև երկրի անվտանգության դեմ հանցագործությունների համար դատապարտված անձինք չեն կարող մոբիլիզացվել։ Նշվում է, որ պայմանական վաղաժամկետ ազատման համար հարկավոր կլինի դատարանի որոշումը: Նաև՝ բանտարկյալի առողջական, հոգեկան վիճակը պետք է համապատասխանի Ուկրաինայի զինված […]