Վրաստանի նախագահը վետո է դրել օտարերկրյա գործակալների մասին օրենքի վրա
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին վետո է դրել «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի վրա։ Այդ մասին նա հայտարարել է ճեպազրույցում, հաղորդում է վրացական Առաջին ալիքը: «Այս օրենքը որևէ փոփոխության կամ բարելավման ենթակա չէ, հետևաբար դրա վրա դրվում է շատ պարզ վետո։ Այս օրենքը պետք է չեղյալ համարվի»,- ասել է նախագահը։ Օրերս Վրաստանի խորհրդարանն ընդունել է «Օտարերկրյա […]
Քաղաքական որոշ ուժեր պահանջներ են ներկայացրել Բագրատ Սրբազանին․«Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Քաղաքական որոշ ուժեր հանդիպումների արդյունքում որոշ պահանջներ են ներկայացրել Բագրատ սրբազանին` խոստանալով դրանք ընդունելու դեպքում քաղաքական պատասխանատվություն ստանձնել՝ հայտարարելով սրբազանի թեկնածությանն աջակցելու մասին, ինչը ենթադրում է նաև խորհրդարանին կոչ անել` գնալ սահմանադրական փոփոխությունների, որպեսզի երկքաղաքացիության դեպքում առաջադրման արգելքը սահմանող դրույթը հանվի։ Մասնավորապես, Էդմոն Մարուքյանի «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջարկները եղել են երկուսը՝ առաջինը, […]
Առաջիկայում ստանալու ենք պատասխաններ, որոնք շարժմանը նոր շնչառություն են բերելու. Թովմաս Առաքելյան
Հրապարակի» զրուցակիցն ուրակակիր, Տավուշի թեմի երիտասարդաց պատասխանատու, բլոգեր Թովմաս Առաքելյանն է: – «Տավուշը հանուն հայրենիք»-ի շարժման առաջին իսկ օրվանից Դուք էլ եք պայքարի դուրս եկել: Այժմ` Ձեր տպավորությամբ ի՞նչ փուլում է շարժումը: Ի՞նչ հստակ ծրագրեր կան: – Ես անձնապես երիտասարդական հարցերով եմ զբաղվում, հետագա ծրագրերի մասին սրբազանը կհայտարարի: Երիտասարդները բավականին ակտիվ են ու հենց ամենասկզբից […]
Արևմուտքի երկակի ստանդարտների նոր շերտերը
«Փաստ» օրաթերթը գրում է. արևան Վրաստանում «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագծի ընդունումից հետո ներքաղաքական իրավիճակն ավելի է լարվել։ Հիմա սպասվում է, որ նախագահ Զուրաբիշվիլին կարող է վետո կիրառել, սակայն խորհրդարանը հնարավորություն ունի հաղթահարելու այդ վետոն։ Իսկ մինչ այդ վրացական ընդդիմությունն անընդունելի է համարում այս օրենքը և փորձում է անընդհատ բողոքի ակցիաներ կազմակերպել, որի արդյունքում իրավապահների […]
Հատուկ սակագներով SWIFT փոխանցումներ․ Ֆասթ Բանկում նոր ակցիա է մեկնարկել
Ֆասթ Բանկում մեկնարկել է «Փոխարկի՛ր և փոխանցի՛ր» ակցիան, որի շրջանակներում մինչև ս․թ․ մայիսի 31-ը սահմանվել է SWIFT համակարգի միջոցով փոխանցումների հատուկ սակագին՝ 1000 ՀՀ դրամ՝ ՌԴ ռուբլիով և 5000 ՀՀ դրամ՝ ԱՄԷ դիրհամով, վրացական լարիով, չինական յուանով և այլ արժույթներով փոխանցումների համար։ Ակցիայից օգտվելու համար անհրաժեշտ է Բանկում կատարել 500,000 և ավելի դրամին համարժեք արտարժույթի […]
Կարգավիճակն ու ֆինանսական հոսքերը կորցնելու սարսափ. թե չէ՝ ի՞նչ հայրենիք, ի՞նչ պետություն, ի՞նչ ժողովուրդ
«Փաստ» օրաթերթը գրում է. Նիկոլ Փաշինյանն իշխանության եկավ նաև կոռուպցիայի դեմ պայքարի ու «թալանին» վերջ դնելու լոզունգներով։ Նա արդեն 6 տարի կառավարում է, բայց դեռ խոսում է «նախկին թալանչիներին» պատժելու և «գողացածը» հետ բերելու մասին։ Ժամանակ առ ժամանակ իրավապահների կողմից հաղորդագրություններ են տարածվում, և դրանց շուրջ ֆոն է ստեղծվում, թե իսկապես պայքարում են կոռուպցիայի դեմ: […]
Գազայում բռնությանը վերջ տալու միակ ճանապարհը Պաղեստինի ստեղծումն է. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար
Գազայում բռնություններին վերջ տալու միակ միջոցը Պաղեստինի ստեղծումն է, X-ի իր միկրոբլոգում գրել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը։ «Գազայի պատերազմը բաց վերք է, որը սպառնում է վարակել ողջ տարածաշրջանը։ Բռնության և անկայունության ցիկլը վերջ տալու միակ մշտական ճանապարհը երկու պետությունների լուծումն է՝ Իսրայելը և Պաղեստինը կողք կողքի խաղաղության և անվտանգության պայմաններում՝ Երուսաղեմով իրենց մայրաքաղաքով», […]
Դեսպան Տիգրան Գալստյանը հանդիպել է Ռումինիայի ԱԳՆ Ֆրանկոֆոնիայի հարցերով ազգային համակարգող Ամիրա Միհայլեսկուի հետ
Մայիսի 16-ին Ռումինիայում ՀՀ դեսպան Տիգրան Գալստյանը հանդիպել է Ռումինիայի ԱԳՆ Ֆրանկոֆոնիայի հարցերով ազգային համակարգող Ամիրա Միհայլեսկուի հետ։ Ինչպես տեղեկացնում են Ռումինիայում ՀՀ դեսպանությունից, հանդիպմանը քննարկվել են Ֆրանկոֆոնիայի բնագավառում երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները՝ կարևորելով Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության և Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալության՝ Բուխարեստում տեղակայված տարածաշրջանային ներկայացուցչությունների կողմից իրականացվող ծրագրերի շրջանակներում համագործակցության ամրապնդումը և ընդլայնումը։ Գոհունակությամբ նշվել […]
Հեղեղումներ Բրազիլիայում. ավելի քան 150 մարդ է մահացել
Բրազիլիայի Ռիո Գրանդե դու Սուլ նահանգում հեղեղումների պատճառով ավելի քան 150 մարդ է մահացել։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»` հղում անելով նահանգի քաղաքացիական պաշտպանության ծառայությունը: «Հեղեղումների հետևանքով 155 մարդ է մահացել, 94 մարդ անհետ կորած է համարվում»,– ասված է հաղորդագրությունում
Հայաստանը 7 ծանրորդով կմասնակցի ծանրամարտի մինչև 17 տարեկանների աշխարհի առաջնությանը
Հայաստանը 7 ծանրորդով կմասնակցի մայիսի 22-26-ը Պերուի մայրաքաղաք Լիմայում կայանալիք ծանրամարտի մինչև 17 տարեկանների աշխարհի առաջնությանը, հայտնում է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան (IWF):Տղաների թիմի կազմում են Հովհաննես Հովհաննիսյանը (61 կգ), Նարեկ Գրիգորյանը (67 կգ), Սերյոժա Բարսեղյանը (73 կգ), Աշոտ Գասպարյանը (81 կգ), Վալերիկ Մովսիսյանը (89 կգ) և Գագիկ Մկրտչյանը (+102 կգ): Աղջիկների մրցապայքարում Հայաստանը կներկայացնի միայն […]
Վազգեն Մնացականյանը և Ջանես Նազարյանը՝ ըմբշամարտի Եվրոպայի Մ15 առաջնության ոսկե մեդալակիր
Հունահռոմեական ոճի ըմբիշներ Վազգեն Մնացականյանը (52 կգ) և Ջանես Նազարյանը (62 կգ) դարձել են Եվրոպայի Մ15 առաջնության ոսկե մեդալակիր։ Եզրափակիչում Վազգենը հաղթել է Միխաիլ Ստեպանովին 6-3 հաշվով։ Նազարյանը 11-0 հաշվով հաղթել է Դանիլ Մալնիչուկին։ Ավելի վաղ ազատ ոճային ըմբիշ, 68 կգ քաշային Եղիշե Մոսեսյանը Եվրոպայի Մ15 առաջնության ոսկե մեդալակիր է դարձել։Բրոնզե մեդալակիրներ են դարձել 41 […]
Մեծագույն ֆուտբոլիստները ցանկանում են խաղալ յուրահատուկ ակումբներում․ Մբապե
ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն պատասխանել է այն հարցին, թե որ ֆուտբոլիստը կարող է փոխարինել իրեն փարիզյան թիմում. «Եթե ՊՍԺ-ն պայմանագիր ստորագրեց ինձ հետ, նրանք կարող են պայմանագիր կնքել նաև ուրիշների հետ։ Մեծագույն ֆուտբոլիստները ցանկանում են խաղալ յուրահատուկ ակումբներում։ ՊՍԺ-ն հենց այդպիսի ակումբներից է»,- 25-ամյա հարձակվողի խոսքերն է փոխանցում Get French Football News-ը:Ավելի վաղ հայտարարվել էր, […]