Եղիր տեղեկացված

Ռայիսիին հրաժեշտ տալու համար Թեհրան են ժամանել շուրջ 60 օտարերկրյա պատվիրակություններ

Ուղղաթիռի վթարի հետևանքով զոհված Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի և արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հրաժեշտի արարողությանը մասնակցում է շուրջ 60 օտարերկրյա պատվիրակություն։ Արարողությունը տեղի է ունենում Թեհրանում՝ Իրանի նախագահի պաշտոնակատար Մոհամմադ Մոխբերի ներկայությամբ: Ավելի քան 10 պատվիրակություններ ներկայացված են պետությունների ղեկավարների մակարդակով, 20-ը՝ նախարարների, իսկ մյուսները՝ տարբեր մակարդակներով, այդ թվում՝ խորհրդարանի ղեկավարների, հատուկ պատվիրակների և այլն։ […]

Կոտայքի մարզում. երկհարկանի տանն առաջացած կրակը տեսանելի էր մի քանի հարյուր մետրից

Այսօր՝ մայիսի 22-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 20:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Փյունիկ գյուղում տուն է այրվում։ Shamshyan-ի հաղորդմամբ՝ պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 1-ին փողոցի թիվ 38 բնակելի երկհարկանի տանը։ Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։

Եթե ​​Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դրական ազդեցություն կունենա ողջ տարածաշրջանի վրա․ Թուրքիայի ԱԳ նախարար

Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դրական ազդեցություն կունենա ոչ միայն երկու երկրների, այլև ողջ տարածաշրջանի վրա։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Թուրքական պետությունների խորհրդարանական վեհաժողովի Ազգային պաշտպանության հանձնաժողովների նախագահների առաջին հանդիպման ժամանակ ունեցած ելույթի ժամանակ։ Նա դրական իրադարձություն է անվանել մայիսի 11-ին Ալմաթիում Ադրբեջանի ու Հայաստանի արտգործնախարարներ […]

Սահմանագծման, սահմանազատման համար պետք է բացառապես հիմք հանդիսանան 1929 և 1988 թվականի քարտեզները. Հայտարարություն

Անդրադառնալով Տավուշում տարվող այսպես կոչված սահմանագծման, սահմանազատման գործընթացին` փաստում ենք, որ թե՛ խորհրդային, թե՛ հետխորհրդային տարիներին Կիրանցը ոչ մի անգամ սահմանակից չի եղել Ադրբեջանին (այսինքն` Ադրբեջանի հետ չի ունեցել ընդհանուր սահման), եղել է սահմանամերձ բնակավայր: Այս մասին ասվում է ԱԱԾ պահեստազորի սպաների միության տարածած հայտարարության մեջ։ «Նույնն է իրողությունը նաև Ջողազի ջրամաբարի պարագայում, որը նախագծվել ու կառուցվել […]

«Ապրելու երկիրը» նախաձեռնել էր Փարաքար համայնքի ղեկավարի իմպիչմենթի գործընթաց. ժամեր անց նա հրաժարական տվեց

«Ապրելու երկիր» կուսակցության համանախագահ Մեսրոպ Առաքելյանը գրել է. «Փարաքար համայնքի «Ապրելու երկիր» խմբակցությունը երեկ նախաձեռնել էր համայնքի ղեկավարի իմպիչմենթի գործընթաց։ Փաստաթղթերը ներկայացնելուց մի քանի ժամ անց համայնքի ղեկավարը հրաժարական տվեց»:

Կխորհրդակցեմ ղեկավարության հետ, որոշում կկայացնեմ. «Երևանի ավտոբուս» ՓԲԸ–ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը՝ իր հրաժարականի մասին

«Երևանի ավտոբուս» ՓԲԸ–ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Սամվել Նազարյանը կխորհրդակցի իր ղեկավարության հետ, հետո համապատասխան որոշում կկայացնի` հրաժարական տա՞լ, թե՞ ոչ։ Այս մասին նա ասաց Sputnik Արմենիայի դիտարկմանն ի պատասխան, թե աշխատակիցների խոսքով` ավտոբուսները դուրս կգան երթուղի, եթե նա հրաժարական տա։ «Ես կխորհրդակցեմ իմ ղեկավարության հետ, նոր համապատասխան որոշում կկայացնեմ»,– հայտարարեց նա։ Քննարկմանը ներկա «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար […]

Բոլոր հնարավորությունները ճիշտ օգտագործելու պարագայում Շարժումը կհասնի հաջողության. Սերժ Սարգսյան (տեսանյութ)

Ենթադրություն անելը լավ բան չէ, բայց ես կարծում եմ, որ շարժումը լավ թափ է առել, բոլոր հնարավորությունները ճիշտ օգտագործելու պարագայում, այո, նրանք կհասնեն հաջողության: Այս մասին դատարանի բակում ասել է ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանը: «Իմ կարծիքով իշխանությունները ոչ թե քննադատում են, այլ հիմնականում զրպարտում են, ցանկացած ընդդիմադիր հայացքներ ունեցող մարդու, ցանկացած մարդու ով մտահոգ […]

Իրան-Հայաստան հարաբերությունները հակառակորդներ ունեն. Խամենեին՝ Փաշինյանին

Իրանի Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Սեյեդ Ալի Խամենեին,  այսօր Թեհրանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը, ասել է, որ Հայաստանի հետ հարաբերությունների ընդլայնման Իրանի քաղաքականությունը կշարունակվի Իրանի փոխնախագահ Մոհամմադ Մոխբարի օրոք։ Այս մասին գրում է ԻՌՆԱ գործակալությունը: Այս հանդիպմանն այաթոլլահ Խամենեին նշել է Իրանի և Հայաստանի պատմաաշխարհագրական ընդհանրությունն ու ընդհանուր շահերը՝ հավելելով.«Ես ընդգծում եմ համագործակցության […]