Փարիզի 2024 թվականի Օլիմպիական խաղերին ընդառաջ՝ հուլիսի 8-23-ը, հնարավորություն կունենան ուսումնամարզական հավաք անցկացնելու Մարսելի շրջակայքում տեղակայված մարզաբազաներում

Հայաստանի օլիմպիական հավաքականի մի քանի մարզաձևերի ներկայացուցիչներ Փարիզի 2024 թվականի Օլիմպիական խաղերին ընդառաջ՝ հուլիսի 8-23-ը, հնարավորություն կունենան ուսումնամարզական հավաք անցկացնելու Մարսելի շրջակայքում տեղակայված մարզաբազաներում։ Այս նպատակով Մարսելի դեպարտամենտի ղեկավարության և հայկական կողմի միջև կնքվել է հուշագիր։ Հայկական կողմից հուշագիրը ստորագրել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը և ՀԱՕԿ սպորտային ծրագրերի […]

Հայ բռնցքամարտիկները Թաիլանդում մասնակցում են օլիմպիական վարկանիշային վերջին մրցաշարին

Հայաստանի բռնցքամարտի կանանց և տղամարդկանց հավաքականները Թաիլանդում մասնակցում են Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի համար վարկանիշային վերջին մրցաշարին: Արդեն կայացել է մրցաշարի վիճակահանությունը։ Մայիսի 24-ին` մրցումների առաջին օրը, հայ մարզիկներից ռինգ դուրս կգան Արթուր Բազեյանը (57 կգ) և Գուրգեն Մադոյանը (71 կգ)։ Բազեյանը կմենամարտի Մարոկկոյի ներկայացուցչի հետ, իսկ Գուրգեն Մադոյանի մրցակիցը կլինի Հունաստանը ներկայացնող բռնցքամարտիկը: […]

Որպեսզի չգուշակենք, Փաշինյանն ինքը թող հայտարարեր, թե ՀԱՊԿ-ի ո՞ր երկրներն են պատրաստվել ԼՂ-ի պшտերազմին. Զախարովա

Մոսկվայում չգիտեն, թե 2020 թ-ի պատերազմի ժամանակ Հայաստանին «օգնելու իմիտացիայի» մասին խոսելիս որ երկրներն է նկատի ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, բայց կարծում են, որ նման հայտարարությունները պետք է հասցեական լինեն։ Այս մասին հայտարարություն է արել ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ հիշեցնելով պատերազմի դադարեցման գործում Ռուսաստանի դերի մասին։ «Մենք ինքնե՞րս պետք է գուշակենք, թե՞ […]

Երևանի հասարակական տրանսպորտը վաղ առավոտից սկսել է աշխատել բնականոն հունով․ քաղաքապետարան

Այսօր վաղ առավոտից Երևանի հասարակական տրանսպորտը սկսել է աշխատել բնականոն հունով: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ «Երեկ որոշ երթուղիներում վարորդների կողմից ըստ էության արձանագրվել էին աշխատանքային պարտականությունները չկատարելու և ուղեգծերից անհիմն դուրս գալու դեպքեր: Վերջին մեկ ամսվա ընթացքում բացահայտվել են չարաշահումներ։ Ուղևորափոխադրումների օրական հասույթներն այսօր արդեն զգալիորեն աճել են, ստվերը կրճատվում է, ձեռնարկվում են […]

Ոչ մի դպրոց չի փակվում, այլ մի քանի գյուղերի համար նոր դպրոցներ են կառուցվում․ Փաշինյան

Կառավարության նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ գուղական համայնքներում դպրոցներ փակվելու և նոր դպրոցներ կառուցելու հարցին․ «Մի քանի դեպքեր եղել են, երբ ինձ մոտեցել ասել են՝ մեր գյուղի դպրոցը մի փակեք։ Մենք ասում ենք՝ ձեր գյուղի դպրոցը չենք փակում, մենք ձեր գյուղի համար նոր դպրոց ենք կառուցում, որովհետև այդ կրթահամալիրները, ենթադրենք, 5 գյուղի աշակերտների համար են, […]

Սևանա լիճ է բաց թողնվել 87 300 հատ Սևանի իշխանի Ամառային ենթատեսակ

Այսօր ամբողջ աշխարհում նշվում է Կենսաբազմազանության միջազգային օրը, որը նպատակ ունի ևս մեկ անգամ կարևորել կենսաբազմազանության պահպանության և նրան սպառնացող վտանգների հարցերում հասարակության իրազեկվածության մակարդակի բարձրացումը և նորարարական որոշումների ընդունումը, որոնք կմեղմեն կորուստների վտանգը: Այս մասին հայտնում են ՇՄ նախարարությունից։ Օրվա խորհրդի` կենսաբազմազանության վերականգնման խորհրդի շրջանակում Շրջակա միջավայրի նախարարության նախաձեռնությամբ «Սևանի իշխան» ՓԲԸ-ի Կարճաղբյուր համայնքում […]

Ուսումնասիրում ենք Հայաստանի մի շարք խնդրանքներ՝ որոշելու՝ ավելին ինչ կարող ենք անել Երևանին մեր աջակցությունն ամրապնդելու ու նրա հետ համագործակցության համար. Բլինկեն

Միացյալ Նահանգներն ուսումնասիրում է Հայաստանի «խնդրանքների մի շարք»՝ որոշելու, թե ինչ քայլեր կարող է ձեռնարկել Վաշինգտոնը՝ աջակցելու Երևանին: Այս մասին չորեքշաբթի հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը: «Մենք ուսումնասիրում ենք Հայաստանի մի շարք խնդրանքներ՝ որոշելու, թե ավելին ինչ կարող ենք անել Հայաստանին մեր աջակցությունն ու նրա հետ համագործակցությունն ամրապնդելու համար», […]