Լուրեր Հայաստանից և աշխարհից

ՌԴ-ն հարվածել է Խարկովի շինարարական հիպերմարկետին, կան զոհեր. Խարկովի իշխանություններ

Ռուսական զորքերը շաբաթ օրը նոր հարվածներ են հասցրել Ուկրաինայի՝ մեծությամբ երկրորդ քաղաք Խարկովին։Դրանցից մեկի թիրախը եղել է «Էպիկենտրոն» շինարարական հիպերմարկետը։ Տեղի իշխանությունները հայտնել են, որ կան զոհեր և վիրավորներ, շատերը համարվում են անհետ կորած: Շենքը մասամբ ավերվել է, այնտեղ մեծ հրդեհ է սկսվել։ Ուկրաինայի նախագահ Զելենսկին հայտնել է, որ ներսում կարող էր լինել ավելի քան […]

Հայաստանը եվրասիական ինտեգրման միջոցով կարող է իրացնել իր ինքնիշխանությունը․ Տիգրան Սարգսյան

Հայաստանի առջև այսօր բացառիկ հնարավորություն է բացվում՝ եվրասիական ինտեգրման միջոցով իրացնելու իր ինքնիշխանությունը, այդ թվում՝ թվային։Այս մասին Մոսկվայում Armenian Business Forum 2024 համաժողովի ժամանակ հայտարարել է Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) կառավարման փոխնախագահ Տիգրան Սարգսյանը։ Նրա խոսքով՝ որևէ այլ վայրում Հայաստանը չի կարող մասնակցել որոշումների կայացմանը, մինչդեռ Եվրասիական միությունում որոշումները կայացվում են փոխզիջման հիման վրա: «Այսինքն, […]

Արևմուտքն անցնում է բաց «խաղի

«Փաստ» օրաթերթը գրում է.Նախօրեին, կարելի է ասել, սենսացիոն հայտարարություն է արել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն: Նա պնդել է, որ եվրակոմիսարներից մեկն իր հետ հեռախոսազրույցում, ի թիվս այլ «միջոցների», իրեն սպառնացել է ֆիզիկական հաշվեհարդարով՝ բերելով Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի օրինակը, որի դեմ օրերս մահափորձ էր իրականացվել: Հասկանալի է, պատճառը ֆինանսական թափանցիկության օրենքն է: Սակայն Կոբախիձեն նշել […]

Տրանսպորտի փոխադրավարձը որոշ դեպքերում կարող է սահմանվել առանց մրցույթի

«Փաստ» օրաթերթը գրում է. Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Կանոնավոր ուղևորափոխադրումների երթուղիների փոխադրավարձը սահմանելու պահանջները հաստատելու մասին» որոշման նախագիծը: 2023 թ. հուլիսի 12-ին ընդունված «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-250-Ն օրենքի 11-րդ հոդվածի 12րդ մասի համաձայն՝ երթուղու սպասարկումն իրականացնելու համար սահմանված փոխադրավարձը կարող է վերանայվել օբյեկտիվ պատճառներով […]

«Փոփոխություն հնարավոր է անել՝ բացառապես հեռացնելով այն փտած գլուխը, որն այսօր ուղղակի նեխման պրոցեսի մեջ է դրել մեր պետությունը». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» քաղաքացիական շարժումը առաջ է քաշել մեր երկրում իշխանափոխության հարցը՝ վստահ լինելով, որ բոլոր խնդիրները բխում են մեկ կետից: Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը ևս շեշտում է՝ ներկա պահին կարող է արձանագրել, որ մեր խնդիրների գերագույն մասը բխում է հենց իշխանությունից և նրա կողմից տարվող արտաքին քաղաքականությունից և, […]

Ալմա-Աթայի հռչակագիրը չի կարող այս հարցում իրավական հիմք լինել. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության նախնական տարբերակի մեջ նշվում էր անկլավների վերադարձի մասին, սակայն այն հանվեց հայտարարության վերջնական տարբերակից։ 2021 թվականի նախընտրական քարոզարշավի ժամանակ Տավուշի մարզի բնակավայրերում Նիկոլ Փաշինյանը խոսում էր անկլավային գյուղերի մասին՝ հերքելով այն պնդումները, թե նոյեմբերի 9-ին հրադադարի հայտարարությունը ստորագրելիս իշխանությունը պատրաստ է եղել […]

դոլարի առքի առավելագույն արժեք է սահմանվել 384.75 դրամը, վաճառքի նվազագույն արժեք՝ 391.11 դրամ

Ըստ Rate.am-ի տվյալների՝ ներկայացված տարադրամի փոխարժեքները կանխիկ գործարքների համար հետևյալն են. ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեք է սահմանվել 384.75 դրամը, վաճառքի նվազագույն արժեք՝ 391.11 դրամը: Եվրոյի առքի առավելագույն արժեք է սահմանվել 412.72 դրամը, վաճառքի նվազագույն արժեք՝ 425.77 դրամը: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեք է սահմանվել 4.21 դրամը, վաճառքի նվազագույն արժեք՝ 4.43 դրամը:

Մարդու իրավունքների պաշտպանը այցելել է զորամասեր

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից հայտնում են, որ Անահիտ Մանասյանը Սյունիքի մարզ աշխատանքային այցի շրջանակում աշխատակազմի ուղեկցությամբ այցելել է զորամասեր և մարտական դիրքեր։ Այցի ընթացքում Պաշտպանը հանդիպումներ է ունեցել սպայակազմի հետ, քննարկել զինծառայողների և նրանց ընտանիքների իրավունքներին վերաբերելի հարցեր, այդ թվում՝ սոցիալական ապահովությանը, ծառայության գրավչության բարձրացմանը, ատեստավորման գործընթացին, բնակարանային ապահովությանը առնչվող հարցերի: Անահիտ Մանասյանը շրջայց է […]

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանի ուղեկցությամբ ԱՊՀ երկրների սպորտի խորհրդի մասնակիցների հետ այսօր այցելել են Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր

ԱՊՀ երկրների ֆիզիկական կուլտուրայի և սպորտի խորհրդի համաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած պատվիրակները, ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանի ուղեկցությամբ, այսօր այցելել են Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու անմեղ զոհերի հիշատակին։ Ավելին՝ https://escs.am/am/news/22462

Նիկոլ Փաշինյանը այցելել է Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցի և զրուցել սահմանապահների հետ (տեսանյութ)

Տավուշի մարզում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցի իր այցից: Տեսանյութում վարչապետն այցելում է եկեղեցի, մոմ վառում, ապա զրուցում տեղում սահմանապահ ծառայություն իրականացնող ԱԱԾ սահմանապահների հետ։ Այցի ընթացքում վարչապետին են ներկայացվել իրականացվող աշխատանքներն ու սահմանային նիշերի տեղակայման հատվածները։ Հարցին՝ արդյոք ամեն ինչ կարգին է և ընթանում է պայմանավորվածությունների համաձայն, ԱԱԾ […]

Վաղը կգաք հանրահավաքի, այս ընթացքը պետք է վերջ ունենա.Բագրատ Սրբազան

Մարդը վախեցած է, դեռ ավելի է վախենալու, մտածում եմ՝ վախից բան չպատահի։ Լրագրողների հետ զրույցում ասել է Բագրատ Սրբազանը՝ պատասխանելով Շարժման համակիրների, Արցախի տարբերք քաղաքների ղեկավարների ձերբակալությունների մասին հարցին․ «Սա պարզապես իր վախերի դրսևորումն է։ Հալածում են, ռեպրեսիաներ են անում, որ մարդիկ վաղը չգան հանրահավաքի։ Երկրորդը՝ նաև գործարարներին են հալածում։ Այսօր պատվական մարդու, որը տարիներով […]