Դեբեդը մոտենում է բնականոն մակարդակին, աշխատանքային դաշտը մեծամասամբ պարզ է. Արեն Մկրտչյան

Դեբեդն աստիճանաբար մոտենում է բնականոն մակարդակին, և աշխատանքային դաշտը մեծամասամբ պարզ է։ Այդ մասին ասված է ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանի Ֆեյսբուքի էջում: «Նախորդ 8 օրում ծավալուն աշխատանք է արվել բոլոր ուղղություններով միաժամանակ։ Սա է աղետի հետևանքները վերացնելու միակ տարբերակը»,- նշված է գրառման մեջ։

«Խաղաղության խաչմերուկ» նախագծի շրջանակներում Չինաստանից Հայաստան է հասել առաջին բեռնատարը

Հայաստանի Հանրապետության կառավարության նախաձեռնած  «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի շրջանակներում մայիսի 31-ին Չինաստանի Շանհայ քաղաքից Երևան է հասել առաջին բեռնատարն՝ անցնելով Ղազախստանի, Ուզբեկստանի, Թուրքմենստանի և Իրանի տարածքներով։ Չինաստանից Հայաստան բեռնափոխադրումը տևել է մոտ 20 օր։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ առաջին բեռնատարի դիմավորման միջոցառմանը մասնակցում էին Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևը, ՀՀ-ում Թուրքմենստանի արտակարգ և լիազոր […]

Սևանում ջրասուզակները հայտնաբերել են ջրաhեղձ եղած կոմպոզիտորին

Այսօր՝ հունիսի 3-ին, ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Սևանի հատուկ ջրափրկարարական ջոկատի ջրասուզակները 2 օր որոնողական աշխատանքների արդյունքում Սևանա լճում հայտնաբերեցին ջրահեղձ եղած կոմպոզիտորի մարմինը: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վաղ առավոտից շարունակվել էր որոնողական աշխատանքները, ինչի շնորհիվ էլ ջրասուզակներին հաջողվեց հայտնաբերել: Դեպքի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել […]

ՀՀ նախկին փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանը համաներվեց. դատարանը հրապարակեց վճիռը

Քիչ առաջ դատավոր Հարություն Մանուկյանը հրապարակեց ՀՀ նախկին փոխոստիկանապետ Լեւոն Երանոսյանի գործով վճիռը։ ՀՀ նախկին փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանը համաներվեց ՀՀ նախկին փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանը Երեւան քաղաքի Ավանի դատարանում է։ 2018 թվականի հեղափոխության օրերին Բաղրամյան պողոտայում լուսաձայնային նռնակ կիրառելու քրեական գործով նա մեղադրյալի աթոռին է։ Վերջինս իր վերջին խոսքը ասաց դատարանում։ Մեղադրող դատախազը պահանջել է 11 […]

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ․ Խաշթառակ և Լուսահովիտ գյուղեր տանող կամուրջը երկկողմանի փակ է

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Արարատի մարզի Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի հետիոտնի համար նախատեսված հատվածում տեղի է ունեցել մասնակի փլուզում, ինչի հետևանքով կամրջով երթևեկությունը դադարեցվել է։ Ըստ Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամի փակ է Վանաձոր – Ալավերդի – Այրում – Բագրատաշեն ավտոճանապարհը։ Վարորդներին հորդորվում է դեպի Վրաստանի սահման ուղևորվելիս Մ-6-ը շրջանցել […]

Դիմում ենք Հայաստանի կառավարությանը՝ ցուցաբերելու զսպվածություն և հարգելու մարդկանց՝ իրենց անհամաձայնությունն արտահայտելու հիմնարար իրավունքը. Լեմկինի ինստիտուտ

Լեմկինի Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտն անդրադարձել է Հայաստանում սկիզբ առած «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման բողոքի գործողություններին՝ հայտարարելով, որ աջակցում է խաղաղ բողոքի ցույց անելու իրավունքին: «Մենք դիմում ենք Հայաստանի կառավարությանը, ինչպես նաև աշխարհի մյուս բոլոր կառավարություններին՝ ցուցաբերելու զսպվածություն և հարգելու մարդկանց՝ իրենց անհամաձայնությունն արտահայտելու հիմնարար իրավունքը», – X-ում գրել է կազմակերպությունը: Լեմկինի ինստիտուտը, վկայակոչելով ՀՀ ոստիկանության տվյալները, […]

Աղետի գոտում ջրի մակարդակն էականորեն նվազել է, ակտիվորեն ընթանում է գազատար խողովակների նորոգում

Աղետի գոտում ջրի մակարդակն էականորեն նվազել է և ակտիվորեն ընթանում են գազատար խողովակների նորոգման, էլեկտրալարերի անցկացման, ջրագծերի նորոգման աշխատանքներ։ Այս մասին հայտնում են Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնի մամուլի ծառայությունից։ Հիշեցնենք` մայիսի 26-ի տեղատարափ անձրևներից հետո Լոռու և Տավուշի մարզերում Դեբեդ, Աղստև և Տաշիր գետերի վարարման հետևանքով 4 մարդ է զոհվել, տեղի են ունեցել ճանապարհների և […]

Վանաձոր-Ալավերդի-Այրում-Բագրատաշեն ճանապարհը շարունակում է փակ մնալ

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Արարատի մարզի Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի հետիոտնի համար նախատեսված հատվածում տեղի է ունեցել մասնակի փլուզում, ինչի հետևանքով կամրջով երթևեկությունը դադարեցվել է։ Ըստ Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամի փակ է Վանաձոր–Ալավերդի–Այրում-Բագրատաշեն ավտոճանապարհը։ Վարորդներին հորդորվում է դեպի Վրաստանի սահման ուղևորվելիս Մ-6-ը շրջանցել Մ-3 Մարգարա-Վանաձոր-Տաշիր-ՀՀ սահման և Մ-1 Երևան-Գյումրի-ՀՀ սահման […]

Նախատեսվում է բարձրացնել քաղաքացիություն ստանալու և քաղաքացիությունը դադարեցնելու համար նախատեսված պետտուրքը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Ներքին գործերի նախարարությունն առաջարկում է փոփոխություններ և լրացումներ կատարել «ՀՀ քաղաքացիության մասին» և «Պետական տուրքի մասին» օրենքներում: Ներկայացված նախագծերով առաջարկվում է սահմանել քաղաքացիություն ստանալու և քաղաքացիությունը դադարեցնելու համար դիմելու էլեկտրոնային ընթացակարգ։ Ընդ որում, հաշվի առնելով անվտանգային մի շարք հանգամանքների առկայությունը՝ անձի առաջնային նույնացման անհրաժեշտությունը, փաստաթղթերի անվտանգային հատկանիշների ստուգումը և այլն, փաստաթղթերն […]

Իշխանությունը «բերետավորների» միջոցով ձգտում է բախումներ հրահրել

«Փաստ» օրաթերթը գրում է. « Ոստիկանության «բերետավորներն» էլի «դրսևորվեցին»: ԱԳՆ շենքի մոտ բողոքի խաղաղ ակցիայի մասնակիցների նկատմամբ էլի դրվագաբար բիրտ ուժ գործադրվեց: Կան տեղեկություններ, որ հատկապես կարմիր ու սև բերետների միջոցով Նիկոլ Փաշինյանը ցանկանում է հավասարակշռությունից հանել խաղաղ, անզեն ցուցարարներին ու տանել ոստիկանական ուժերի հետ տոտալ բախման: Այսինքն, ուզում է հենց բերետավորների սադրանքների միջոցով բախումներ […]

Չինաստանի դեսպանը կանչվել է Իրանի ԱԳՆ, նրան բողոքի նոտա է հանձնվել

Չինաստանի դեսպանը կանչվել է Իրանի արտաքին գործերի նախարարություն, հաղորդում է IRNA գործակալությունը։ Որպես պատճառ նշվում է «Չինաստանի կառավարության աջակցությունը ՉԺՀ-ի և Արաբական Միացյալ Էմիրությունների համատեղ հանդիպման ամփոփիչ հայտարարության 26-րդ կետում պարունակվող անհիմն մեղադրանքներին»։ Այդ կապակցությամբ դիվանագետին տրվել է բողոքի նոտա։ Իրանի արտաքին գործերի նախարարի օգնական Մոհամմադ Ալի Բեգը հանդիպման ժամանակ նշել է, որ ակնկալվում է, […]