Եղիր տեղեկացված

Հրդեհ՝ Երևանում՝ Արաբկիրի եկեղեցու հարևանությամբ կառուցվող բարձրահարկ շենքի վերջին հարկում

Այսօր՝ հունիսի 4-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արաբկիր վարչական շրջանի Նաիրի Զարյան փողոցում, Արաբկիրի եկեղեցու հետնամասում գտնվող նորակառույց բազմաբնակարանային բարձրահարկ շենքի վերջին հարկում կրակ է նկատվում։ Shamshyan.com-ի տեղեկություններով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։

Կիրանց-Աճարկուտ այլընտրանքային ճանապարհի կառուցման համար տնամերձ այգու հենապատն են քանդել. Աճարկուտի բնակիչ

Կիրանց-Աճարկուտ այլընտրանքային ճանապարհի կառուցման համար տնամերձ այգու հենապատն են քանդել: Այս մասին NEWS.am-ին պատմեց Աճարկուտի բնակիչ Կարեն Ղազարյանը։ Նա ասաց, որ որ այսօր շինարարական աշխատանքներ իրականացնողներն առանց տան բնակիչներին տեղյակ պահելու քանդել են այգու հենապատը. այլընտրանքային ճանապարհի կառուցման աշխատանքների շրջանակներում ճանապարհի լայնացման աշխատանքներ էին կատարվում: «Անգամ քանդելուց առաջ չեն ասել: Մայրս է եղել տանը, դուրս […]

ՀՀ քաղաքացիների համար ԵՄ վիզաների ազատականացման հարցով կլինի դրական տեղաշարժ․ ԱԳ փոխնախարար

Հայաստանի քաղաքացիների  համար Եվրամիության վիզաների ազատականացման հարցով կլինի դրական տեղաշարժ։ Այս մասին ասաց արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը՝ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկմանը: «Եվրամիության հետ իրավապայմանագրային դաշտը ընդլայնվում է։ Իհարկե, առանձին ուշադրություն է դարձվում Հայաստան-Եվրամիություն վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի ուղղությամբ։ Կարծում եմ, որ […]

ՀՀ փոխվարչապետը հայտարարել է ԵԱՏՄ-ում էներգետիկ շուկաների հարցով տարակարծությունների մասին

Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Բելառուսի Նեսվիժ քաղաքում ընթացող Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստում հայտարարել է, որ ԵԱՏՄ տնտեսական ցուցանիշներն աճում են, սակայն ընդհանուր շուկաներ ձևավորելու համար (այդ թվում՝ էներգետիկայի ոլորտում) անհրաժեշտ է որակական փոփոխություններ կատարել առևտրի բնույթում: Այս մասին հայտնել է ТАСС-ը: «ԵԱՏՄ զարգացման կարևորագույն գործոնը ընդհանուր էներգետիկ շուկաների ձևավորման հարցն է: Ապավինում ենք գործընկերների […]

Հայաստանի և Ադրբեջանի սահմանադրությունները չեն կարող խնդիր լինել երկարատև խաղաղության հաստատման համար. Միրզոյան

Մեծ հաշվով Հայաստանի և Ադրբեջանի սահմանադրությունները չեն կարող խնդիր լինել իրավական առումով՝ երկարատև խաղաղության հաստատման համար: Այսօր Ազգային ժողովի հանձնաժողովներում 2023-ի բյուջեի կատարողականը ներկայացնելիս հայտարարեց արտգործնախարար Արարատ Միրզոյանը։ «Հայաստան-Ադրբեջան բանակցությունների օրակարգի մաս ո՛չ մեր, ո՛չ իրենց Սահմանադրության փոփոխության հարցը չի կազմում», – պնդեց արտգործնախարարը: Նա վստահեցրեց, որ Սահմանադրության փոփոխության հարցը Հայաստանի ներքին որոշման հարց է: […]

Վայոց Ձորի մարզում։ Արատես գյուղում արջը հարձակվել է քաղաքացու վրա

Այսօր՝ հունիսի 4-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։ Արատես գյուղում արջը հարձակվել է քաղաքացու վրա: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանները պարզել են, որ վիրավորը Եղեգիս համայնքի Արտաբույնք գյուղի բնակիչ 38-ամյա Լյովա Վարդանյանն է, ով Արատեսում բոխի հավաքելիս է եղել, երբ արջը անակնկալ հարձակվել է  նրա վրա: Այս պահին բժիշկները պայքարում […]

Մոսկվայում վերջին հրաժեշտն են տալիս Արթուր Չիլինգարովին

Լեգենդար բևեռախույզ և Պետդումայի պատգամավոր Արթուր Չիլինգարովի դին դագաղով տեղափոխվել է Մոսկվայի Քրիստոս Փրկիչ տաճարի Պայծառակերպության եկեղեցի: Այս մասին հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։ Ինչպես հայտնել են Պետդումայում, հրաժեշտի արարողությունից հետո Չիլինգարովին կհուղարկավորեն Նովոդևիչյան գերեզմանատանը ժամը 12:00-ին։ Հունիսի 1-ի երեկոյան ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը հայտարարել է Արթուր Չիլինգարովի մահվան մասին։ Պատգամավորը կյանքից հեռացել է 84 […]

«Փաստ».Փարաքար համայնքում կրքերը չեն հանդարտվում. ինչո՞ւ Էմին Երիցյանն անցավ իշխանությունների կողմը

«Փաստ» օրաթերթը գրում է. «Փարաքար համայնքում կրքերը չեն հանդարտվում: Օրերս այստեղ հերթական ամոթալի իրադարձությունը տեղի ունեցավ։ Մոտ երկու շաբաթ առաջ «Ապրելու երկիր» խմբակցությունը նախաձեռնել էր համայնքի ղեկավարի իմպիչմենթի գործընթաց, որը, սակայն, տեղի չունեցավ, քանի որ համայնքի ղեկավար Դավիթ Մինասյանը հրաժարական տվեց, իսկ համայնքի ավագանին օրեր անց ընտրեց համայնքի նոր ղեկավար։ Իմպիչմենթի գործընթացին միացել էր ավագանու […]

Սալիվանն ու Քըլըչն ընդգծել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի կարևորությունը. Սպիտակ տուն

ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը զրուցել է Թուրքիայի նախագահի արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գլխավոր խորհրդական, դեսպան Աքիֆ Չագաթայ Քըլըչի հետ՝ ի թիվս այլնի, քննարկելով հայ-ադրեբջանական կարգավորումը: Ինչպես նշվում է Սպիտակ տան հաղորդագրությունում, կողմերն ընդգծել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կարևորությունը։

ՆԱՏՕ-ն և ԱՄՆ-ն չեն դիտարկում Ուկրաինա ռшզմական խորհրդատուներ ուղարկելու հարցը․ Պետքարտուղարություն

Հյուսիսատլանտյան դաշինքը և ԱՄՆ-ը ներկայումս չեն դիտարկում Ուկրաինա ռազմական խորհրդատուներ ուղարկելու հարցը: Այս մասին հայտարարել է ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Ջուլիանա Սմիթը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ «ՆԱՏՕ-ն չի դիտարկում խորհրդականներ Ուկրաինա ուղարկելու հնարավորությունը։ Դրան չի աջակցում Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղարը։ Միացյալ Նահանգները դա չի դիտարկում», – ասել Է Սմիթը։