«Սիներջի»-ի գործով 6 մեղադրյալի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է

«Սիներջի»-ի գործով անցնողներից 5-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդումը դադարեցվել է՝ գործուն զղջալու հիմքով, հայտնում են Գլխավոր դատախազությունից։ Նրանց թվում է նաև ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր կինը։ Անի Գևորգյանը նախ կալանավորվեց, ապա ազատ արձակվեց։ Կառույցը նկատում է, որ այս անձինք նախաքննության ընթացքում համագործակցել են քրեական հետապնդման մարմնի հետ, ամբողջությամբ ընդունել և չեն վիճարկել իրենց ներկայացված […]

Հայաստանը և Վրաստանը միասնական հայտով կդիմեն ֆուտբոլի երիտասարդների 2029 թվականի ԱԱ-ն հյուրընկալելու համար

Հայաստանը և Վրաստանը միասնական հայտով կդիմեն ՖԻՖԱ` ֆուտբոլի աշխարհի 2029 թվականի երիտասարդների առաջնությունը հյուրընկալելու համար: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասացին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը և Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Լևան Կոբիաշվիլին: Ազգային ֆեդերացիաների ներկայացուցիչները լրագրողների հետ հանդիպման ժամանակ փոխանակվեցին նաև հավաքականների շապիկներով: ՈՒԵՖԱ-ն հաստատել է աջակցությունը Հայաստանի և Վրաստանի միասնական հայտին։

Իտալական «Նապոլին» իր պաշտոնական կայքում հայտարարել է Անտոնիո Կոնտեին թիմի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակելու մասին

Իտալական «Նապոլին» իր պաշտոնական կայքում հայտարարել է Անտոնիո Կոնտեին թիմի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակելու մասին։ Կողմերի միջև պայմանագիրը նախատեսված է մինչև 2027 թվականը։ 54-ամյա մասնագետի վերջին աշխատավայրը եղել է Լոնդոնի «Տոտենհեմը», որը նա գլխավորել է 2021- 2023 թվականներին։ Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություն էր հայտնվել, որ «Նապոլին» պատրաստ է ամռանը 230 միլիոն եվրո հատկացնել Կոնտեին տրանսֆերների […]

10-ամյա Հակոբ Մանուկյանը՝ սուսերամարտի Եվրոպայի Մ14 գավաթակիր

Ավարտվել է սուսերամարտի Եվրոպայի գավաթի պատանեկան (մինչև 14 տարեկաններ) խաղարկությունը: Ճկասուսեր զենքաձևի վերջին ՝ վեցերորդ փուլը անցկացվեց Բուլղարիայի Շումեն քաղաքում: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը: Հայաստանի թիմի ավագ մարզիչ Գագիկ Հովհաննիսյանի սաներից առավել հաջող հանդես է եկել 10-ամյա Հակոբ Մանուկյանը: Նա իր հաշվին գրանցել է յոթ հաղթանակ, մեկ պարտություն և գրավել է երրորդ տեղը: […]

Գեղարքունիքից ռուս սահմանապահները դուրս են եկել 2022-ի սեպտեմբերյան դեպքերի օրը՝ մի քանի ժամ առաջ. Գեղարքունիքի մարզպետ

Գեղարքունիքի մարզից ռուս սահմանապահ զորքերը դուրս են եկել 2022 թվականի սեպտեմբերյան դեպքերի նույն օրը` մի քանի ժամ առաջ: Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասաց Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը: «Դրանից հետո նրանք եղել են Վերին Շորժայի հատվածում, փորձել են որևէ գործողություն կազմակերպել, նկատի ունեմ հանդիպում ադրբեջանական զինված ուժերի հետ, և ռմբակոծության տակ են ընկել: Մամուլում շրջանառվել […]

Պետք է պատրաստ լինենք պատերազմի մինչև 2029 թվականը. Գերմանիայի պաշտպանության նախարար.

Ռուսաստանի Դաշնության ռազմական տնտեսությունն աշխատում է նոր հակամարտության ուղղությամբ. այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, հայտարարել է Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը: «Ռուսաստանը վաղուց անցել է ռազմական տնտեսության և շարունակում է զինվել. պետք չէ հավատալ, որ Պուտինը կանգ կառնի Ուկրաինայի սահմանների մոտ: Մենք պետք է պատրաստ լինենք պատերազմի մինչև 2029 թվականը: Մենք պետք է հասկանանք, որ Ռուսաստանի հաղթանակը, ի վերջո, […]

Ռուս սահմանապահները դուրս են եկել Ներքին Հանդի հատվածից․ Սյունիքի մարզպետ

Ռուս սահմանապահներն արդեն դուրս են եկել Ներքին Հանդի հատվածից։ Այս մասին «Ազատության» հարցին ի պատասխան հայտնել է Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը։ Ճշտող հարցին՝ իսկ մնացած հատվածների՞ց, Ղուկասյանը պատասխանել է, որ գործընթացը շարունակվում է։ Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մայիսի 9-ին Մոսկվայում կայացած հանդիպմանը համաձայնեցրել էին ռուս սահմանապահների դուրսբերումը Հայաստանի մի շարք մարզերից։ Հայաստանի իշխող […]

Մեկնարկել է 2024 թվականի ուսուցիչների հերթական վերապատրաստման և ատեստավորման գործընթացը

Մեկնարկել է 2024 թվականի ուսուցիչների հերթական վերապատրաստման և ատեստավորման գործընթացը: Ուսուցչի հերթական ատեստավորումը կիրականացվի մասնագիտական կարիքի գնահատման արդյունքների հիման վրա: Վերապատրաստումները կիրականացվեն՝ համաձայն ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2024 թվականի ապրիլի 30-ի «Հերթական ատեստավորման ենթակա ուսուցիչների վերապատրաստման չափորոշիչը և օրինակելի ծրագիրը հաստատելու մասին» N 648-Ա/2 հրամանով սահմանված պահանջների: Գործընթացի մանրամասներին կարելի է ծանոթանալ վերապատրաստման ընթացակարգի վերաբերյալ տեսաբացատրությունից, որը […]

Մոտ ապագայում առիթ կունենանք քննարկելու Հայաստան-Հնդկաստան երկկողմ օրակարգի առաջմղման մեր տեսլականը. Նիկոլ Փաշինյանը՝ Հնդկաստանի վարչապետին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հնդկաստանի Հանրապետության վարչապետ Նարենդա Մոդիին՝ համապե­տական խորհրդարանական ընտրությունների հաջող անցկացման և Ազգային ժողովրդավարական դաշինքի կարևորագույն հաղթանակի առիթով: Ուղերձում ասված է. «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Հնդկաստանի Հանրապետության համապե­տական խորհրդարանական ընտրությունների հաջող անցկացման և Ձեր գլխավորած Ազգային ժողովրդավարական դաշինքի կարևորագույն հաղթանակի կապակցությամբ: Պատմական այս ընտրությունները վերստին հաստատեցին հնդիկ ժողովրդի հանձնառությունը […]

Կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 5-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10։00-16:00 Շիրակի փ․ 1, 2, 3, 20, 22 շենքեր, Արտաշիսյան փ․ 86, 88, 88ա շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ավան՝ Դուրյան թաղ. 29, 31, 32, 33, 34, 35, 36, 37, 38, 39, […]

Բայդենը հարցազրույցում Պուտինին շփոթել է Սի Ծինփինի, Թայվանը՝ Հարավային Կորեայի հետ

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Time-ին տված հարցազրույցում մի շարք վրիպումներ է արել՝ շփոթելով գործընկեր առաջնորդների անունները, խմբագիրները ստիպված են եղել նշել, որ նա նկատի ուներ Չինաստանի ղեկավարությանը, այլ ոչ թե Ռուսաստանի Դաշնության։ «Ես ի սկզբանե հասկացրել եմ Պուտինին, որ չեմ մասնակցում։ Օրինակ՝ Թրամփն ամեն ինչի համար 10 տոկոս մաքսատուրքեր է ուզում»։ Նման կերպ Բայդենը պատասխանել է Չինաստանից որոշ ապրանքների մաքսատուրքերի […]

ԱՄՆ-ն Ռուսաստանի թշնամին է, ինչպես Ռուսաստանը՝ ԱՄՆ-ի․ Պեսկով

«Ռուսաստանն այսօր Միացյալ Նահանգների համար թշնամաբար տրամադրված պետություն է, ինչպես և ԱՄՆ-ը Ռուսաստանի համար»,– լրագրողների հետ զրույցում այսօր հայտարարել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը։ Այս մասին Պեսկովը խոսել է՝ մեկնաբանելով ԱՄՆ-ից նախկին հետախույզ Սքոք Ռիթերի ելքն արգելելու մասին Վաշինգտոնում կայացված որոշումը։ Ռիթերը պատրաստվում էր մեկնել Ռուսաստան՝ Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովին մասնակցելու նպատակով։ «Հատուկ […]