Ավտոմոբիլային ճանապարհների պաշտպանական գոտիներում և բնակավայրերի սահմանների միջով անցնող տարանցիկ հատվածներում կառուցապատվող օբյեկտներն ընդհանուր ճանապարհներին միացնելու համար կգանձվի վճար. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ներկայացրած նախագծով առաջարկվում է լրացումներ կատարել «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» և «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» օրենքներում: Նշվում է, որ Հայաստանի տնտեսության արդյունավետ զարգացումը կախված է ճանապարհային ենթակառուցվածքի անվտանգ և անխափան աշխատանքից, այդ թվում՝ ճգնաժամային իրավիճակներում: Նախորդ տարիների փորձը ցույց է տվել, որ ճգնաժամային իրավիճակներում, հատկապես ռազմական […]
Շատ նման է դժբախտ պատահարի․ տեղացիներից մեկը՝ 25-ամյա կոմպոզիտորի մահվան մասին․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ առավոտյան փրկարարները հայտնաբերեցին ջրահեղձ եղած կոմպոզիտոր Անահիտ Հակոբի Մնացականյանի դին, ում փնտրում էին նախօրեից։ Սեւանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: 25-ամյա աղջկան Սեւանի հանգստյան տներից մեկում էր տեղավորել նրա մայրը։ Ինչպես երեկ պարզվեց Անահիտի մոր գրառումից, երկօրյա հանգիստը Սեւանում ծնողների նվերն էր Անահիտին։ Տեղացիներից մեկը մեզ պատմեց, որ առավոտյան […]
Հայաստանը գործնական փուլում է Չաբահար նավահանգստի նախագծին միանալու հարցում

«Խաղաղության խաչմերուկ» նախագծում շատ կարևոր ուղղություններ են Հայաստանի հասանելիությունը դեպի Հնդկաստան և Ծոցի երկրներ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝այս մասին ասաց արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը՝ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկմանը: «Սա վերաբերվում է նաև Հայաստանի Հանրապետության նպատակաուղղվածությունը դիվերսիֆիկացնելու մեր արտահանման շուկաները, որը նաև պետք է ընդգծել ԵԱՏՄ […]
Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստը կկայանա Երևանում

Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստը տեղի կունենա սեպտեմբերի վերջին – հոկտեմբերի սկզբին Երևանում։ Այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, լրագրողներին հայտնել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) Կոլեգիայի նախագահ Բակիտժան Սագինտաևը։ «Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի վերջին-հոկտեմբերի սկզբին Երևան քաղաքում», – ասել է նա Բելառուսի Նեսվիժ քաղաքում Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված նիստում:
Հայաստանի ազգային հավաքականն ընկերական խաղում պարտվեց Սլովենիայի ընտրանուն

Հայաստանի ազգային հավաքականն ընկերական խաղում հյուրընկալվել էր Սլովենիայի ընտրանուն։ Հանդիպումն ավարտվեց տանտերերի հաղթանակով՝ 2։1 հաշվով։ Խաղի հաշիվը 12-րդ րոպեին բացեց Յան Մլակարը։ Մինչև ընդմիջում սլովենացիները 1-2 գոլային պահ ունեցան, սակայն լավ գործեց Հայաստանի հավաքականի դարպասապահ Օգնյեն Չանչարևիչը։ Մեր հավաքականն այնքան էլ ակտիվ չէր առաջին խաղակեսում։ Երկրորդ խաղակեսի հենց սկզբից Ալեքսանդր Պետրակովի գլխավորած թիմը մեծ ճնշում […]
Հունիսի 9-ին` 18:30-ին, կհավաքվենք հրապարակում, որը հանգրվանային է լինելու. Բագրատ Սրբազան

Ամսի 9-ին՝ ժամը 18։30-ին, կհավաքվենք Հանրապետության հրապարակում․ հատիկ առ հատիկ առաջ ենք գնում։ Այս մասին Սուրբ Աննա եկեղեցու բակում հայտարարել է Բագրատ Սրբազանը։ «Ամսի 9-ին՝ ժամը 18։30, կհավաքվենք Հանրապետության հրապարակում․ շատ կարևոր, հանգրվանային, հենման կետերով հանրահավաքին։ Այս կարճ ժամանակի ընթացքում մեր ծրագրի ամբողջացմանը հասնելու համար։ Կներկայացնեմ, թե առաջիկա օրերը ինչ ենք անելու, այդ օրը որոշ […]