Լուրեր Հայաստանից և աշխարհից

Դիլիջանի թունելի մոտ բախվել են Հայաստանի քաղաքացու և Չինաստանի քաղաքացու մոտոցիկլետները․ 3 հոգու հոսպիտալացրել են

Այսօր ժամը 10:30-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 64 կմ հատվածում բախվել են Երևանի բնակիչ 28-ամյա Գ․ Մ․-ի վարած «Suzuki» մակնիշի և Չինաստանի հանրապետության քաղաքացի 41-ամյա Յեն Ֆեինի Շեյնի վարած «Jiangling» մակնիշի մոտոցիկլետները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով 2 մոտոցիկլավարներն ու Յեն Շեինի ուղևորուհի, Երևանի բնակիչ 34-ամյա Անի Ա.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սևան» […]

Ամերիկացի նախկին տիեզերագնացը զոհվել է ավիավթարից

Ամերիկացի նախկին տիեզերագնաց և Apollo 8-ի անձնակազմի անդամ Ուիլյամ Անդերսը զոհվել է ուրբաթ օրը ավիավթարի հետևանքով, հայտնում է Associated Press-ը (AP): Ինքնաթիռը, որը վարում էր 90-ամյա Անդերսը, ընկել է ջուրը և խորտակվել Վաշինգտոն նահանգի Սան Խուան կղզիների մոտ։ Նրա որդին՝ Գրեգ Անդերսը, գործակալությանը հաստատել է հոր մահվան փաստը։ Ուիլյամ Անդերսը հայտնի է 1968 թվականին լուսնային […]

Շվեյցարիայի գագաթնաժողովը կարող է հիմք ստեղծել ՌԴ-ի հետ հակամարտության կարգավորման համար. Մակրոն

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ուկրաինայի հարցով Շվեյցարիայի գագաթնաժողովը կարող է հիմք ստեղծել Ռուսաստանի Դաշնության հետ հակամարտության կարգավորման համար։ Այս մասին Մակրոնը հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում։ «Մենք կարող ենք պայմանավորվածություններ ձեռք բերել այս կայուն խաղաղության հիմնական բաղադրիչների շուրջ՝ միջուկային խնդրի, քաղաքացիական ենթակառուցվածքների անվտանգության և պարենային անվտանգության, […]

ՀՀ կներմուծվեն և կիրացվեն ԵԱՏՄ միասնական ռեեստրում ընդգրկված 3-րդ երկրների կազմակերպությունների ապրանքներ

«Փաստ» օրաթերթը գրում է. «Էկոնոմիկայի նախարարությունն առաջարկում է փոփոխություն և լրացումներ կատարել կառավարության 2014 թ. հոկտեմբերի 16-ի N 1442-Ն որոշման մեջ: Մաքսային միության հանձնաժողովի 2010 թ. հունիսի 18-ի «Մաքսային միությունում անասնաբուժասանիտարական միջոցների կիրառման մասին» N 317 որոշմամբ հաստատված «ԵԱՏՄ մաքսային սահմանին և ԵԱՏՄ մաքսային տարածքում անասնաբուժական հսկողություն (վերահսկողություն) իրականացնելու միասնական կարգի մասին» հիմնադրույթի 3.16-րդ կետի […]

21-ամյա տղամարդը «կրծքավանդակի կտրած վերք» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց․ այգում հայտնաբերվել են արնանման հետքեր

Հունիսի 8-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ ժամը 01։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության  ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնում և ոստիկանության Կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մաշտոցի պողոտայում գործող «Մալիբու» այգում դանակահարություն է տեղի ունեցել և կա վիրավոր։ Shamshyan.com-ի հաղորդմամբ, հիվանդանոց մեկնած ոստիկանները պարզել են, որ վիրավորը Երևանի բնակիչ 21-ամյա […]

Քննարկվել է Ադրբեջանի քաղաքական համակարգում իսլամի և ազգայնականություն համադրմանը վերաբերող հարցեր

Ս․թ․ հունիսի 7-ին ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտը կազմակերպեց «Իսլամի և ազգայնականության համադրությունը ՀՀ հարակից երկրներում. ինքնության և քաղաքականության կերպափոխումներ» թեմայով միջազգային աշխատաժողովը, որն իրականացվում է ՀՀ ԿԳՄՍՆ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի կողմից ֆինանսավորվող «Առաջատար հետազոտությունների աջակցություն» հնգամյա ծրագրի շրջանակում։ 2021 թվականին ձևավորված գիտահետազոտական խմբում ընդգրկված են ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի, Հայաստանի ամերիկյան համալսարանի, ՀՀ ԳԱԱ […]

Թուրքիան չի վերականգնի առևտուրն Իսրայելի հետ մինչև Գազայում hրադադար չհաստատվի․ Թուրքիայի առևտրի նախարար

Իսրայելի հետ առևտուրը դադարեցնելու Թուրքիայի որոշումը ուժի մեջ կմնա մինչև Գազայի հատվածում մշտական հրադադարի հաստատումը։ Ինչպես հաղորդում է «ՏԱՍՍ»-ը, այս մասին հայտնել է հանրապետության առևտրի նախարար ղեկավար Օմեր Բոլաթը։ «Երբ մայիսի 2-ից որոշեցինք ամբողջությամբ դադարեցնել առևտուրն Իսրայելի հետ, ընդգծեցինք՝ մեր նպատակն է, որ Իսրայելը հնարավորինս շուտ համաձայնի մշտական և անհապաղ զինադադարի, որպեսզի հնարավորինս արագ վերականգնվի […]

Արարատի մարզում բախվել են «BMW X 6» և «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենաներ, վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են, 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Մասիս» բժշկական կենտրոն

Այսօր՝ հունիսի 8-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11։30-ի սահմաններում Մասիս-Այնթապ ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում բախվել են «BMW X 6» և «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել է, 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Մասիս» բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, օպերատիվորեն […]