Եվրախորհրդարանի ընտրություններն ավարտվել են. ծայրահեղ աջերը զգալի հաղթանակ են գրանցել

Եվրամիության անդամ 27 երկրում տեղի են ունեցել Եվրախորհրդարանի ընտրություններ, որոնց նախնական արդյունքները քաղաքագետները որակել են Եվրոպայի «աջ շրջադարձ»: Ինչպե՞ս և ո՞ւմ օգտին են քվեարկում Եվրախորհրդարանի ընտրություններում յուրաքանչյուր երկիր կազմում է մեկ կամ մի քանի ընտրատարածք։ Քվեաթերթիկներում հայտնվում են ազգային կուսակցությունների ներկայացուցիչներ կամ անկախ թեկնածուներ: Եվրոպական մակարդակով նրանք միավորվում են եվրոպական քաղաքական կուսակցություններում, որոնք կազմում են […]

Օդի ջերմաստիճանը կնվազի, ապա կբարձրանա

Սև ծովի շրջաններից ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված` հունիսի 10-ի ցերեկը, 11-12-ին շրջանների մեծ մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում, այդ թվում՝ Երևանի առանձին հատվածներում անձրևները կլինեն ինտենսիվ, կտեղա կարկուտ։ Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ Երևանում հունիսի 10-ի ցերեկը, 11-12-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, […]

ԿԳՄՍՆ աշխատակիցներն այցելել են Տավուշի մի շարք հուշարձաններ

ԿԳՄՍ նախարարության և «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի աշխատակիցներն այս անգամ այցելել են Տավուշի մարզի մի շարք հուշարձաններ: Մշտադիտարկումն իրականացվել է ընթացիկ տարում նախատեսվող ծրագրերի շրջանակում հուշարձանների ներկա վիճակն ուսումնասիրելու, նորոգման և վերականգնման աշխատանքների վերահսկողության և առաջացած խնդիրները քննարկելու նպատակով։ Մասնագիտական խումբն այցելել է Կիրանց գյուղի Սուրբ Երրորդություն եկեղեցի: Խորհրդային տարիներին եկեղեցին […]

ՀՀ ԱԳ նախարարը շնորհավորել է հնդիկ գործընկերոջը՝ երկրի ԱԳ նախարարի պաշտոնում վերանշանակվելու առթիվ

Հայաստանի Հանրապետության արտգործնախարար Արարատ Միրզոյանը շնորհավորել է Սուբրամանյամ Ջայշանկարին՝ Հնդկաստանի  արտաքին գործերի նախարարի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ, այս մասին ՀՀ ԱԳ նախարարը գրառում է կատարել X-ի իր միկրոբլոգում։ «Ջերմ շնորհավորանքներս իմ գործընկեր և լավ ընկեր Սուբրամանյամ Ջայշանկարին՝ նախարարի պաշտոնում վերընտրվելու առթիվ։ Քանի որ մենք գտնվում ենք Հայաստան-Հնդկաստան ուժեղ և մեր ազգերի միջև անընդհատ աճող ամուր կապերի […]

Համախառն ներքին արդյունքի աճը հունվար–մարտին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կազմել է 9.2 տոկոս. ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից հայտնում են, որ Հայաստանը 2024 թվականի հունվար–մարտին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ տնտեսական ակտիվության էական աճ է գրանցել։ Վերոնշյալ ժամանակահատվածում համախառն ներքին արդյունքի աճը կազմել է 9.2%, իսկ տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 14.3%: Աճ է գրանցվել տնտեսության բոլոր ոլորտներում, ինչը պայմանավորված էր ինչպես ներքին, այնպես էլ՝ արտաքին պահանջարկի աճով։ Առավել մանրամասն՝ այստեղ:

Ուկրաինայի ԶՈՒ ինքնաթիռն առաջին անգամ թիրախ է խոցել Ռուսաստանի տարածքում

Ուկրաինական ռազմական ինքնաթիռն առաջին անգամ խոցել է Ռուսաստանի տարածքում գտնվող թիրախը։ Այս մասին հայտնել է բրիտանական Sky Newsհեռուստաալիքը՝ հղում անելով ուկրաինական ռազմական աղբյուրին։ Հեռուստաալիքի զրուցակցի խոսքերով՝ հարված է հասցվել Բելգորոդի շրջանում գտնվող «ռուսական հրամանատարական կենտրոնին»։ Թե ինչ տեսակի զինամթերք է օգտագործվել այս հարձակման ժամանակ, և արդյոք արևմտյան զե՞նք է կիրառվել, հրապարակման մեջ չի նշվում: «Ուկրաինայի […]

Պատանի շախմատիստները շարունակում են ելույթները Մ20 տարեկանների ԱԱ-ում

Հայաստանը ներկայացնող շախմատիստները շարունակում են ելույթները աշխարհի մինչև 20 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունում: Պատանիների առաջնությունում գրոսմայստերներ Էմին Օհանյանը և Մամիկոն Ղարիբյանն ունեն 5.5 միավոր և առաջատարից հետ են մնում կես միավորով։ Հունիսի 11-ին Մամիկոնը և Էմինը կխաղան միմյանց դեմ: Միջազգային վարպետ Արսեն Դավթյանն ունի 4 միավոր: Աղջիկների առաջնությունում կանանց միջազգային վարպետ Մարիամ Մկրտչյանն ունի […]

Ժամը 15։30-ին եկեք Բաղրամյան, այստեղ եղեք, որ մեր խնդիրների լուծմանն անցնենք․ Սրբազանը կոչով դիմեց ժողովրդին

Առիթը օգտագործելով՝ դիմում եմ ժողովրդին՝ ժամը 15։30 եղեք այստեղ՝ Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկ, մեր հանդիպման վայրը, որովհետև ժամը 16։00-ին ԱԺ խորհրդի նիստն է․ այս մասին Բաղրամյան պողոտայում լրագրողների հետ զրույցում հայտարարեց Բագրատ Սրբազանը։ «Այստեղ եղեք, որ մեր խնդիրների լուծմանն անցնենք։ Կարևոր է բոլորի ներկայությունն անխտիր»,- հայտարարեց նա։ Դիտարկմանը՝ ոստիկանությունը հայտարարել է, թե երեկվա դեպքերի հետ կապված, թե […]

Սանկտ Պետերբուրգի տնտեսական համաժողովում քան 72 մլրդ դոլարի համաձայնագրեր են կնքվել

Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովում կնքվել է ավելի քան 72 միլիարդ դոլար արժողությամբ 982 համաձայնագիր: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի խորհրդական, համաժողովի կազմկոմիտեի պատասխանատու քարտուղար Անտոն Կոբյակովը։ «Համաժողովի հարթակում ստորագրվել է 982 համաձայնագիր՝ 6 տրիլիոն 430 միլիարդ ռուբլի ընդհանուր արժեքով (72 միլիարդ դոլար)։ Սա միայն այն է, ինչը առևտրային գաղտնիք չէ»,- ասել է Կոբյակովը […]