Լուրեր Հայաստանից և աշխարհից

Վաղը ժամը 15։00-ին շատ մեծ թվով պետք է հավաքվենք, որովհետև ասելիք եւ անելիք ունենք. Բագրատ Սրբազան

Այո΄, վաղը չափազանց կարևոր օր է, եթե կուզեք շատ ծանր ու ծանրակշիռ, վաղը ժամը 15։00-ին շատ մեծ թվով պետք է հավաքվենք, որովհետև ասելիք եւ անելիք ունենք: Այս մասին Բաղրամյան պողոտայում հայտարարել է Բագրատ սրբազանը։ «Այն մարդիկ, որոնց դուք վճարում եք, մերժել են ժողովրդի այն հատվածի պահանջը, որը համաձայն չէ այս իրականության հետ։ Եվ դա մեծ […]

Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության պատմական հնարավորություն ունեն. Գերմանիայի ԱԳ նախարար

Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության պատմական հնարավորություն ունեն։ Այս մասին գրել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքը X-իր հրապարակման մեջ՝ կապված Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպման մասին։ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ զրույցում Բերբոքն ընդգծել է կայուն խաղաղության համաձայնագրին աջակցելու Գերմանիայի շարունակական հանձնառությունը:

Ավան վարչական շրջանի բնակիչներից ավտոտնակների գումարը հավաքել, բյուջե մուտք չեն արել․ 9 մլն. դրամ վնասը վերականգնվել է

Ավտոտնակների համար քաղաքացիների վճարած վարձավճարներից կատարված առերևույթ հափշտակությունների արդյունքում համայնքին պատճառված 9 մլն. դրամ վնասը, քրեական վարույթի շրջանակներում, վերականգնվել է։ Այս մասին հայտնել են Քննչական կոմիտեից։ «ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում քննվող՝ 2010-2014թթ. ընթացքում Ավան վարչական շրջանի թաղապետարանի աշխատակիցների կողմից առերևույթ պաշտոնեական դիրքն օգտագործելով յուրացում կատարելու […]

ՀՀ ԿԸՀ անդամները դիտարկել են Եվրախորհրդարանի ընտրությունները

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամներ Արուսյակ Տերչանյանը և Ժիրայր Կարապետյանը հունիսի 6-ից 10-ը գործուղվել են Տալլին՝ Էստոնիայի Հանրապետություն։ ԿԸՀ անդամները դիտարկել են Եվրախորհրդարանի ընտրությունները։ ՀՀ ԿԸՀ ներկայացուցիչներին հրավիրել է Էստոնիայի Հանրապետության պետական ընտրական գրասենյակը։ ԿԸՀ անդամները ծանոթացել են Էստոնիայի ընտրական համակարգին, ընտրությունների կազմակերպմանը, այցելել ընտրատեղամասեր և հետևել հաշվարկի գործընթացին:

Հույս ունենք ԱՄՆ-ի հետ մեր ռազմավարական երկխոսությունը բարձրացնել նոր ռազմավարական հանձնաժողովի մակարդակի․ Արարատ Միրզոյան

Այս հանդիպումը ևս մեկ օրինակ է երկու երկրների բարձր մակարդակով երկխոսության, որը նոր խթան կհաղորդի Հայաստանի ու ԱՄՆ-ի միջև զարգացող գործընկերությանը։ Այս մասին Հայաստան-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստին ունեցած ելույթում ասաց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։ «Ժողովրդավարական սկզբունքների նկատմամբ մեր ամուր հանձնառությունը մեր գործընկերության առանցքում է՝ չնայած այն հագամանքին, որ ժողովրդավարությունը վտանգված է ամբողջ աշխարհում, այդ […]

Գլենդելի քաղաքապետը կժամանի Հայաստան

ԱՄՆ Գլենդեյլ քաղաքի քաղաքապետ Էլեն Ասատրյանը հունիսի 11-ից 20-ը կլինի Հայաստանում՝ մասնակցելու ԱՄՆ պետդեպարտամենտի և ԱՄՆ քաղաքապետների և քաղաքների գործադիր մարմինների կողմից կազմակերպված ԱՄՆ-Հայաստան տեղական ժողովրդավարության համաժողովին։ Ինչպես հայտնում են Էլեն Ասատրյանի գրասենյակից, Գլենդեյլի քաղաքապետը Երևան կժամանի հունիսի 11-ին։ Այցի նպատակն է երկկողմ հարաբերությունների ամրապնդումը, տնտեսական հնարավորությունների ուսումնասիրումը և Գլենդեյլի ու Հայաստանի միջև մշակութային ու […]

ՌԴ-ի և Բելառուսի զինվորականները սկսել են պատրաստվել ոչ ռազմավարական միջուկային զենքի մարտական կիրառմանը

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ ռուս և բելառուս զինվորականները սկսել են պատրաստվել ոչ ռազմավարական միջուկային զենքի մարտական կիրառման համատեղ ուսուցմանը: Զորավարժությունների երկրորդ փուլն ուղղված է մարտավարական միջուկային զենքի կիրառման դեպքում անձնակազմի և տեխնիկայի պատրաստվածության պահպանմանը, հայտնում է kommersant.ru-ն։ «Զորավարժությունների նպատակն է պահպանել Ռուսաստանի և Բելառուսի ոչ ռազմավարական միջուկային զենքի մարտական կիրառման համար ստորաբաժանումների անձնակազմի և սարքավորումների […]

Տրոլեյբուսային հ. 9 երթուղու ուղեգծում փոփոխություններ են կատարվել

Ինչպես տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից, Բաղրամյան պողոտայում երթևեկության դադարեցման կապակցությամբ որոշակի փոփոխություններ են կատարվել տրոլեյբուսային հ. 9 երթուղու ուղեգծում:  Նախկին ուղեգիծն էր՝ Ավան (սկիզբ) – Բաբաջանյան – Աճառյան – Ռուբինյանց փողոցներ – Կոմիտասի պող. – Մարշալ Բաղրամյան պող. – Սայաթ-Նովա պող. – Խանջյան փող. – Կրկես,  հետադարձը՝ Գր. Լուսավորիչ – Մաշտոցի փող. – Մարշալ Բաղրամյան […]

Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ նորանշանակ մշտական համակարգողին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ նորանշանակ մշտական համակարգող Ֆղանսուազ Ժակոբին: Ողջունելով հյուրին՝ փոխվարչապետը շնորհավորել է նրան պատասխանատու այս պաշտոնին նշանակվելու կապակցությամբ և հույս հայտնել, որ համատեղ ջանքերով հնարավոր կլինի առավել խորացնել ՀՀ-ՄԱԿ համագործակցությունը:Հանդիպման ընթացքում փոխվարչապետն ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը շարունակական ջանքեր է գործադրում կայուն զարգացման նպատակների իրականացման ուղղությամբ և առանձնակի կարևորել է […]

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն ընդունել է Գազայում հրադադարի հաստատման եռափուլ բանաձև

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն ընդունել է ԱՄՆ-ի՝ Գազայի հատվածում հրադադարի փուլային հաստատման ծրագրի բանաձևը։ Այս ծրագիրը ավելի վաղ ներկայացարել էր Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը։ Բանաձևին կողմ է քվեարկել 15 երկրից 14-ը։ Ռուսաստանը ձեռնպահ է մնացել քվեարկությունից, հայտնում է kommersant.ru-ն։ Իսրայելի և պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման միջև հրադաարի ծրագիրը ներառում է երեք փուլ. առաջինը ենթադրում է […]