Լուրեր Հայաստանից և աշխարհից

Թող ընդդիմության մտքով չանցնի, որ խուլիգանությամբ կարողանալու են Հայաստանի ներսում խուժանություն անել. Ալեն Սիմոնյան

Ոստիկանության կողմից Բաղրամյան-Դեմիրճյան հատվածում հատուկ միջոցները կիրառվել են արդարացիորեն։ Այս մասին կառավարության հարց ու պատասխանի ժամանակ նման գնահատական տվեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։ «Հարգելի գործընկերներ, ես ձեզ ասում էի, որ մի արեք, նպատակը սադրանքն է, դուք հույզերին տեղիք տվեցիք և Բագրատ Գալստանյանը դուրսը հայտարարեց, որ մենք այստեղ իրար ծեծում ենք և ուղղորդեց մարդկանց գրոհել ոստիկաններին։ […]

Հատուկ միջոցների կիրառման հետևանքով տուժել են ԶԼՄ-ների մոտ 10 ներկայացուցիչներ

Հատուկ միջոցների կիրառման հետևանքով տուժել են ԶԼՄ-ների մոտ 10 ներկայացուցիչներ, չհաշված վնասված և կորցրած տեխնիկան: Սա “Photolure” գործակալության կադրն է, որում երևում է, թե ինչպես է առաջին լուսաձայնային նռնակների հարվածը բաժին հասնում բողոքի ակցիաների վայրում աշխատող ԶԼՄ-ների ներկայացուցիչներին։

ՀԱՊԿ գործընկերները Ադրբեջանի հետ նախապատրաստել են ներխուժում ՀՀ և 44-օրյա պատերազմ. Փաշինյան

ՀԱՊԿ-ի մեր գործընկերները Ադրբեջանի հետ նախապատրաստել են ներխուժում ՀՀ և 44-օրյա պատերազմ. Այս մասին Ազգային ժողովում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Մենք 2026 թվականի ընտրություններին կգնանք ժողովրդի առաջ կկանգնենք, մեր ծրագիրը կկարդանք, կտանք բացատրություններ, ժողովուրդը իր քվեարկությամբ կորոշի, իսկ որ ժողովրդի քվեարկությունը կարտահայտվի լիարժեք՝ հույս ունեմ ոչ մեկ չի կասկածում»,- հավելեց նա։

Խաղաղության պայմանագրի՝ այս պահին եղած տեքստը հասունացած է, կարելի է վերջին շտրիխները ճշգրտել ու ստորագրել. Փաշինյան

Այո, մենք հայտարարել ենք, որ պատրաստ ենք մեկ ամսվա ընթացքում ստորագրել խաղաղության պայմանագիր: Այս մասին, այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Դա նշանակում է, որ մեր գնահատմամբ խաղաղության պայմանագրի այս պահին եղած տեքստը բավականին հասունացած է եւ այն կարելի է վերջին շտրիխները ճշգրտել, բերել վերջնական տեսքի, արդեն նախկինում երկկողմ հաստատված համաձայնությունների […]

Բերման է ենթարկվել բողոքի ակցիայի 60 մասնակից

Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածով (Ոստիկանության զորքերի զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը ) նախատեսված արարքի համար ոստիկանություն է բերման ենթարկվել ակցիայի 60 մասնակից։ Ավելի վաղ հայտարարությամբ էին հանդես եկել ԱԱԾ-ն և Ներքին գործերի նախարարությունը՝ հորդորելով զերծ մնալ հասարակական կարգի խախտմանն ուղղված գործողություններից, հարգել համաքաղաքացիների իրավունքները և ենթարկվել հասարակական կարգի պահպանություն իրականացնող ոստիկանության […]

Եթե ժողովուրդը ցանկանա կառավարության փոփոխությունը, կիրականացնի այդ փոփոխությունը․ Նիկոլ Փաշինյան

Ընդդիմությունն ուրիշ բան պետք է ներկայացներ, ուղերձ է ներկայացրել, ԱԺ-ն ընդունե՞լ է ուղերձը։ Այս մասին ԱԺ-ի բակում լրագրողների հետ զրույցում, անդադառնալով իր հրաժարականի պահանջին, ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Ես ինչքան հասկացա, իրենք անգամ չեն ընդունել իրենց ուղերձը, որովհետև ինձ ասացին, որ գլխադասային հանձնաժողովում քննարկման ժամանակ ոչ մի ընդդիմադիր պատգամավոր չի եղել։ Ի՞նչ է պնդում ընդդիմությունը, […]

ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է Վրաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների վերականգնման մասին

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունը մեկնաբանել է վրացական ԶԼՄ-ների հաղորդագրությունները երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների վերականգնմանն ուղղված աշխատանքների մասին։ Գերատեսչությունում կարծում են, որ տեղեկությունը տարածում են վրացական ընդդիմադիր աղբյուրները։ «Մենք իմաստ չենք տեսնում մեկնաբանել վրացական ընդդիմադիր ռեսուրսների կողմից շրջանառվող տարատեսակ կեղծ լուրերը», – ՌԻԱ «Նովոստի»-ին ասել են ՌԴ ԱԳՆ-ում։ Նախօրեին վրացական Mtavari հեռուստաալիքը հայտել էր, որ Վրաստանի […]

Հայաստանի և Ֆրանսիայի միջև ստորագրվել է հումանիտար հակաականային գործունեության ոլորտում փոխըմբռնման հուշագիր

Հունիսի 11-ին ՀՀ «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ տնօրեն Վաղինակ Սարգսյանը և Ֆրանսիական Հանրապետության Մարդկանց, Սեփականության և Շրջակա միջավայրի անվտանգության ապահովման ասոցիացիայի նախագահ Բերնար Ջաննինը ստորագրել են հումանիտար հակաականային ոլորտում երկու երկրների միջև համագործակցության և փոխըմբռնման հուշագիր: Արարողությանը ներկա են եղել ՀՀ ՊՆ գործերի կառավարիչ Լևոն Խաչատրյանը, ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատան ներկայացուցիչները, «ՀԱՓԿ» ղեկավար անձնակազմը: «ՀԱՓԿ» տնօրեն Վաղինակ Սարգսյանը բարձր է գնահատել […]

Օրբանն ու Ստոլտենբերգը պայմանավորվել են. Հունգարիան չի մասնակցի Ուկրաինային օգնելուն, բայցև չի արգելափակի ՆԱՏՕ-ի կողմից օգնությունը

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը և Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը պայմանավորվել են, որ Բուդապեշտը չի մասնակցի ՆԱՏՕ-ի՝ Ուկրաինային աջակցության ջանքերին, բայցև չի արգելափակի ՆԱՏՕ-ի համապատասխան որոշումները հուլիսին կայանալիք գագաթնաժողովում։ Այս մասին հայտնի է դարձել Ստոլտենբերգ-Օրբան համատեղ մամուլի ասուլիսում: Ստոլտենբերգն ընդգծել է, որ ՆԱՏՕ-ի դաշնակիցները դաշինքի բոլոր գործողություններին մասնակցելու պարտավորություն չունեն: «Մենք պայմանավորվել ենք, որ Հունգարիան չի […]

16 միլիարդ դրամից քիչ ավելի 35 հազար շահառուներ ունեցել են կուտակային հաշիվների մնացորդենր . Տիգրան Խաչատրյան

Շատ դեպքերում տեղահանված մեր հայրենակիցներից ոմանք չունեն բնօրինակ փաստաթղթեր: Այս մասին այսօր Ազգային  ժողովում, պատասխանելով պատգամավորների հարցերին, ասաց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը: Ինչ վերաբերում է կուտակայն կենսաթոշակային հաշիվներին, ապա Տիգրան Խաչատրյանն ասաց, որ 16 միլիարդ դրամից քիչ ավելի 35 հազար շահառուներ ունեցել են կուտակային հաշիվների մնացորդենր: «Մենք այնպես ենք կազմակերպում՝ իրավական հիմքերը ստեղծելով, որ բոլոր այդ մարդկանց իրավունքները […]

Պուտին Էրդողան հանդիպումը կլինի Հուլիսին Աստանայում

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ հուլիսին Աստանայում կհանդիպի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, գրում է ՌԻԱ Նովոստին։ «Ես կխնդրեի ձեզ փոխանցել իմ բարեմաղթանքները նախագահ Էրդողանին։ Հուսով եմ, որ մոտ ապագայում՝ հուլիսի 3-4-ին, նա կլինի Աստանայում, և մենք հնարավորություն կունենանք հանդիպելու նրա հետ ու քննարկելու բոլոր ընթացիկ խնդիրները»,- ասել է Պուտինը Թուրքիայի արտգործնախարար […]