Արաբական պետությունների լիգան ողջունել է Պաղեստինի պետությունը ճանաչելու՝ Հայաստանի որոշումը

Արաբական պետությունների լիգան ողջունել է Պաղեստինի պետությունը ճանաչելու՝ Հայաստանի Հանրապետության որոշումը՝ ընդգծելով, որ դա Պաղեստինի ժողովրդի՝ անկախ պետություն ստեղծելու իրավունքի նոր հաղթանակ է։ ԱՊԼ-ն կոչ է արել բոլոր այն երկրներին, որոնք դեռ չեն ճանաչել Պաղեստինի պետությունը, քայլ կատարել ճանաչման ուղղությամբ՝ «դադարեցնելու պատմական անարդարությունը, որին ենթարկվել է Պաղեստինի ժողովուրդը տասնամյակների օկուպացիայի ընթացքում»։ ԱՊԼ-ն ընդգծել է երկու […]

Երևանի հասարակական տրանսպորտի ուղեվարձը կթանկանա

Երևանի հասարակական տրանսպորտի ուղեվարձը կթանկանա 2025 թ. հունվարի 1-ից, այլ ոչ թե՝ այս տարվա սեպտեմբերից: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը։ «Երևանի հասարակական տրանսպորտի ուղեվարձը կթանկանա 2025 թ. հունվարի 1-ից, այլ ոչ թե՝ այս տարվա սեպտեմբերից, համապատասխան նախագիծը ներառված է ավագանու նիստի օրակարգում»,-հայտնել է նա։ «Քաղաքային իշխանությունները, ինչպես կանխատեսում էինք, տրանապորտի թանկացումը […]

Պետական ապարատում «վհուկների որս» է սկսվել

«Հրապարակ» թերթը գրում է. «Միջին օղակներում աշխատող որոշ պետական «ուսապարկեր» փորձում են իշխանություններին ծառայություններ մատուցել` զբաղված են բողոքի ակցիաների տեսագրություններն ուսումնասիրելով, որ նույնականացնեն, թե իրենց ենթականերից ով է մասնակցել դրանց: Ապա կանչում եւ բացատրություններ են պահանջում, նախատում։ Գերատեսչություններից մեկում բաժնի պետը հայտնաբերել է, որ ողջ բաժինը` 1-2-ի բացառությամբ, մշտապես մասնակցել է միտինգներին։ Կանչել է, որ […]

Պաղեստինի պետականությունը ճանաչելու որոշումը բացասական ազդեցություն կունենա հայ-իսրայելական հարաբերությունների վրա․ Նեթանյահուի գրասենյակի խորհրդական

Պաղեստինի պետականությունը ճանաչելու որոշումը բացասական ազդեցություն կունենա հայ–իսրայելական հարաբերությունների վրա։ Այս հայտարարությունն արել է Իսրայել վարչապետի գրասենյակի խորհրդական Դմիտրի Գենդելմանը։ «Հայաստանի որոշումը մրցանակ է ՀԱՄԱՍ-ի և պաղեստինյան այլ խմբավորումների ահաբեկիչների և մարդասպանների համար: Այդ քայլը լուրջ երկարաժամկետ հետևանքներ կունենա Իսրայելի և Հայաստանի հարաբերությունների համար»,- գրել է նա Telegram–ում։ Հիշեցնենք, որ  ՀՀ արտգործնախարարությունն այսօր հայտարարեց, որ […]

Ինչ աշխատանքներ են այս պահին հեղեղումներից տուժած բնակավայրերում

ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը, Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը, ԱԺ Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Ղալումյանը, Ալավերդու համայնքապետ Դավիթ Ղումաշյանը հունիսի 21-ին այցելել են Ալավերդու Սանահին կայարան թաղամաս, հետևել այստեղ կատարվող վերկանգնողական աշխատանքներին, հայտնում են Լոռու մարզպետարանից։Նրկա պահին թաղամասում ջրամատակարարման համակարգի կառուցման աշխատանքներ են ընթանում: Պաշտոնյաները զրուցել […]

Խոշոր ավտովթար. 4 հոգի տեղում մահացել է

Այսօր՝ հունիսի 21-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 12:20-ի սահմաններում «Mercedes» մակնիշի ավտոմեքենան Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին՝ Ֆիոլետովո գյուղի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց և մոտ 200 մ գլորվել՝ հայտնվելով ձորում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 4 հոգի տեղում մահացել է: Զոհերից 2-ի դիերը հայտնաբերվել են ավտոմեքենայից […]

Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Պաղեստինի պետությունը․ ԱԳՆ հայտարարությունը

ՀՀ ԱԳՆ հայտարարությունը Պաղեստինի պետության ճանաչման վերաբերյալ․ «Գազայում տիրող աղետալի հումանիտար իրավիճակը և շարունակվող ռազմական հակամարտությունն այսօր միջազգային քաղաքական օրակարգի՝ կարգավորում պահանջող առաջնային խնդիրներից մեկն է: Հայաստանի Հանրապետությունը կտրականապես մերժում է զինված հակամարտության ընթացքում քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորումը, քաղաքացիական բնակչության դեմ բռնությունները և քաղաքացիական անձանց պատանդառումն ու գերեվարումը և միանում է առանց նախապայմանների նրանց ազատ արձակման […]

Ադրբեջանը ՀՀ-ին է փոխանցել ենթադրաբար 2022 թ․ մարտերին զոհված 2 հայ զինծառայողների դիակ-մասունքներ

Սույն թվականի հունիսի 21-ին ադրբեջանական կողմը հայկական կողմին է փոխանցել ենթադրաբար 2022 թվականի սեպտեմբերյան երկօրյա մարտական գործողությունների ժամանակ զոհված 2 հայ զինծառայողների դիակ-մասունքներ։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԱԾ-ն։

Պատասխանատվության բարձր զգացումով, մասնագիտական բարձր որակներով օժտված բուժաշխատողների ամենօրյա բարեխիղճ աշխատանքը կարևոր ներդրում է մեր բնակչության առողջության պահպանման գործում. Ստեփանավանի քաղաքապետ

Սիրելի բուժաշխատողներ, առողջապահական համակարգի նվիրյալներ Սիրով շնորհավորում եմ ձեզ` բուժաշխատողի մասնագիտական տոնի առթիվ: Բժիշկը միայն մասնագիտություն չէ. կոչում, առաքելություն, պատիվ է: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում  գրել է Ստեփանավանի քաղաքապետ Արմեն Գրիգորյանը։ Այս օրը լավագույն առիթներից է մեր երախտիքի խոսքը հղելու ձեզ՝ ևս մեկ անգամ գնահատելով բուժաշխատողի կարևոր դերն ու առաքելությունը հասարակության կյանքում: Պատասխանատվության բարձր […]

ՌԴ ՀՕՊ-ն ավելի քան 100 անօդաչու է խոցել

ՌԴ հակաօդային պաշտպանության ուժերը Ղրիմի և Սև ծովի օդային տարածքներում որսացել և ոչնչացրել են 70 անօդաչու թռչող սարք, հաղորդում է ՌԴ պաշտպանության նախարարությունը թելեգրամյան ալիքում: Եվս 43 անօդաչու թռչող սարք ոչնչացվել է Կրասնոդարի երկրամասի օդային տարածքում, մեկը՝ Վոլգոգրադի մարզում: Կրասնոդարում անօդաչու թռչող սարքի բեկորների վայր ընկնելու հետևանքով մահացել է վնասված կաթսայատան աշխատակիցներից մեկը։