Հայազգի գործարար և մարզիկ Վանիկ Երանոսյանն ընտրվել է Օդեսայի հունահռոմեական ոճի ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ

Հայազգի գործարար և մարզիկ Վանիկ Երանոսյանն ընտրվել է Օդեսայի հունահռոմեական ոճի ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ։ Այս մասին տեղեկանում ենք Օդեսայի հունահռոմեական ըմբշամարտի ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջի տարածած հաղորդագրությունից։ «Ուրախ ենք տեղեկացնել, որ այսօր, ընդհանուր ժողովի քվեարկության արդյունքներով, Վանիկ Երանոսյանն ընտրվել է Օդեսայի շրջանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի ֆեդերացիայի նոր նախագահ։ Շնորհավորում ենք Վանիկ Երանոսյանին այս կարևոր իրադարձության կապակցությամբ և […]

Ադրբեջանն ու Հայաստանն ավելի քան երբևէ մոտ են խաղաղության պայմանագրի կնքմանը. Կլաար

Այս մասին ասել է արավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը ադրբեջանական լրատվամիջոցների հետ հարցազրույցում։ «Թեև միջազգային մասնակցությունը խաղաղության բանակցություններին վերջին ամիսներին ավելի սահմանափակ է եղել, քան նախորդ երկու տարում, մենք ուրախ ենք արձանագրել հայ-ադրբեջանական երկկողմ հանդիպումների ընթացքում գրանցված առաջընթացը»,- ասել է Կլաարը: Կլաարը  վստահություն է հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումը հսկայական […]

Վիվա-ՄՏՍ-ի պատրաստակամությունը տեսական և գործնական գիտելիքներ, անհրաժեշտ հմտություններ, ինքնաբացահայտման և զարգացման համար

Տեսական և գործնական գիտելիքներ, անհրաժեշտ հմտություններ, ինքնաբացահայտման և զարգացման մեկնարկային հնարավորություն. ազդարարվել է «Viva University» (Վիվա Յունիվերսիթի) կրթական ծրագրի հերթական փուլի մասին: Տարիների փորձը կիսելու Վիվա-ՄՏՍ-ի պատրաստակամությունը մեծ ներդրում է աշխատող-գործատու օղակում առաջընթաց արձանագրելու համար: 2015 թվականից իրականացվող «Viva University» ծրագիրը կարևոր հարթակ է՝ բուհերի ուսանողների մասնագիտական կողմնորոշման համար: Դրան մասնակցելու հնարավորություն են ստանում ոչ […]

Հարավային Կորեայի գործարանում բռնկված հրդեհն առնվազն 22 մարդու կյանք է խլել

Հարավային Կորեայի Հվասոն քաղաքի լիթիումի կուտակիչների գործարանում բռնկված հրդեհից առնվազն 22 մարդ է զոհվել, այդ թվում 20 օտարերկրացի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Yonhap գործակալությունը՝ վկայակոչելով հրշեջներին։ Իշխանությունները հայտնել են, որ զոհերի թիվը կարող է աճել, քանի որ մեկ հոգի անհետ կորած է, նրա հետ հնարավոր չէ կապ հաստատել։ Կա նաև 8 վիրավոր, որոնցից […]

ՀՀ-ն խստորեն դատապարտում է այս ահաբեկչությունը և անընդունելի է համարում բռնության ցանկացած դրսևորում․ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Պուտինին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին Դերբենտում և Մախաչկալայում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ։ Հեռագրում ասված է. «Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի, Խոր ցավով ընդունեցի Դերբենտում և Մախաչկալայում տեղի ունեցած և անմեղ քաղաքացիների և իրավապահների մահվան պատճառ դարձած սարսափելի ահաբեկչությունների մասին ողբերգական լուրը։ Հայաստանի Հանրապետությունը խստորեն դատապարտում է այս ահաբեկչությունը և անընդունելի է […]

Ալիևի ներկայացուցիչը հայտնել է՝ ներկայում քանի մարդ է ապրում օկուպացված Ստեփանակերտում

Օկուպացված Արցախի Հանրապետության մայրաքաղաքում ներկայում ապրում է ավելի քան 3,000 մարդ, հայտնել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հատուկ ներկայացուցիչ Էլչին Յուսուբովը: Նրա խոսքով՝ առաջիկայում կշարունակվի վերաբնակեցումբն օկուպացված Ստեփանակերտում և հարակից տարածքներում:«Այս պահին Խանքենդիում (Ստեփանակերտ-Խմբ.) ապրում է ավելի քան 3,000 քաղաքացի, որոնք պետական ձեռնարկությունների աշխատակիցներ են, բիզնեսով զբաղվողներ: Խանքենդիում (Ստեփանակերտ-Խմբ.) գործում է 43 օբյեկտ, առաջիկայում նախատեսվում է բացել […]

Վաղաշենում մի քանի ժամ գազ չի լինելու

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հունիսի 24-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 16:00-ն, կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Վաղաշեն բնակավայրի գազասպառողների գազամատակարարումը։

ԵՄ-ն իր դռները կփակի Վրաստանի առաջ, եթե երկրի կառավարությունը շարունակի ներկայիս կուրսը. Բորել

Եվրամիությունը կփակի իր դռները Վրաստանի առաջ, եթե երկրի կառավարությունը շարունակի իր ներկայիս կուրսը։ Այս մասին, ինչպես գրում է ՏԱՍՍ-ը, Եվրամիության խորհրդի նիստին ժամանելուն պես հայտարարել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը: «ԵՄ-ի դռները հիմա բաց են Վրաստանի համար: Բայց եթե կառավարությունը շարունակի անել այն, ինչ անում է, այդ դռները կփակվեն»,- […]

Արագածոտնի մարզի Վարդենուտ գյուղի բնակիչներն առավոտից փակել են Երևան–Ապարան ճանապարհը

Նրանք ճանապարհ էին փակել նաև այս տարվա մարտին` բողոքելով, որ «ՌԻԴ» ընկերությունը փորձում է գնել իրենց պատկանող գյուղատնտեսական նշանակության հողատարածքներ` վճարելով ընդամենը 300 դրամ 1քմ մետրի համար։ ՀՀ կառավարության` 2023 թ. մարտի 2–ի որոշմամբ «ՌԻԴ» ՍՊԸ կողմից ներկայացված` ամառային և ձմեռային զբոսաշրջային, լեռնադահուկային, էկոգյուղատնտեսական արտադրության կենտրոնի ստեղծման և ջրամբարի կառուցման «Արագած» ներդրումային ծրագիրը իրականացնելու նպատակով […]

Պլանային ջրանջատում կլինի Արմավիրում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ.  հունիսի 25-ին ժամը 10:00-ից մինչև հունիսի 26-ը ժամը 22:00-ն կդադարեցվի Արմավիրի մարզի՝ Արևաշատ, Պտղունք, Ոսկեհատ, Զվարթնոց, Մուսալեռ գյուղերի և Էջմիածին քաղաքի՝ Զվարթնոց թաղամասիջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: