Միրզոյանը եւ Ֆիդանը անդրդարձել են Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի հետ: Հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից: Զրուցակիցները քննարկել են երկու երկրների միջև շարունակական երկխոսությանը, ինչպես նաև տարածաշրջանային զարգացումներին առնչվող հարցեր: Անդրադարձ է կատարվել Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին և պայմանավորվածությունների իրականացմանը:

Կարմիր Խաչի ներկայացուցիչներն այցելել են Բաքվում ապօրինի պահվող Արցախի նախկին ղեկավարությանը

Կարմիր Խաչի ներկայացուցիչներն այցելել են օկուպացված Արցախի` Բաքվում ապօրինաբար պահվող ղեկավարներին: Այս մասին հայտնել է ԿԽՄԿ Ադրբեջանի ներկայացուցչության հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Իլահա Հուսեյնովան, գրում է APA-ն: Այցելությունների ընթացքում ԿԽՄԿ-ն գնահատում է նրանց նկատմամբ վերաբերմունքը, պահման պայմանները և հնարավորություն է ստեղծում` ընտանիքի հետ կապը վերականգնելու կամ շարունակելու:ԿԽՄԿ ընթացակարգերի համաձայն՝ տեսակցությունների վերաբերյալ դիտարկումներն ու առաջարկությունները […]

Դաղստանում ահաբեկչությունների հետևանքով զոհված ոստիկանների թիվը հասել է 16-ի

Դաղստանում կիրակի՝ հունիսի 23-ին, տեղի ունեցած ահաբեկչությունների հետևանքով զոհված ոստիկանների թիվը հասել է 16-ի։ Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով իրավապահ մարմիններում իր աղբյուրին, հիվանդանոցում մահացել է 24-ամյա սերժանտ Նարիման Նասրուլլաևը։ «Հիվանդանոցում մահացել է Դերբենտի շրջանի ոստիկանության սերժանտ Նարիման Նասրուլլաևը, ով 24 տարեկան էր։ Արդեն ոստիկանության 16 աշխատակից է զոհվել», – ասել է գործակալության […]