Պուտինն ու Իրանի նախագահի պաշտոնակատարը քննարկել են հետագա փոխշահավետ երկկողմ համագործակցությունը

Հունիսի 26-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Իրանի նախագահի պաշտոնակատար Մոհամմադ Մոխբարի միջև։ Այս մասին հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը։ Զրույցի ընթացքում կողմերը քննարկել են հետագա փոխշահավետ երկկողմ համագործակցությունը բոլոր առանցքային ուղղություններով:
ԵԽԽՎ-ն կոչ է անում Ադրբեջանին ազատ արձակել Լեռնային Ղարաբաղի բոլոր կալանավորված ներկայացուցիչներին

ԵԽԽՎ-ն քվեարկությամբ ընդունեց «Հայաստանի կողմից ստանձնած պարտավորությունների և հանձնառությունների կատարման մասին» բանաձևը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում ԱԺ պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը։ «Բանաձևը բավականին ընդգրկուն է, ներկայացնում եմ առավել հետաքրքրական մասերը․ Խորհրդարանական վեհաժողովը բարձր է գնահատում Հայաստանի շարունակական հանձնառությունը ժողովրդավարական զարգացմանը՝ ի հեճուկս անվտանգային զգալի մարտահրավերներին և նշում, որ […]
Ըմբշամարտի Մ17 ԵԱ․ Մարատ Աճեմյանը՝ Եվրոպայի չեմպիոն, Ալեքս Մարգարյանը և Յուրի Մխիթարյանը՝ արծաթե մեդալակիր

Սերբական Նովի Սադ քաղաքում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական (Մ17) առաջնությունում կայացան մրցումային հերթական օրվա մրցամարտերը։ Մարատ Աճեմյանը (45 կգ) դարձավ Եվրոպայի չեմպիոն՝ եզրափակիչում հաղթելով ռուսաստանցի մրցակցին։ Եզրափակչում նա 10:0 հաշվով հաղթել է Կոստոևին: Հայաստանի ներկայացուցիչ Ալեքս Մարգարյանը (60 կգ) դարձավ մրցաշարի արծաթե մեդալակիր։ Արծաթե մեդալակիր դարձավ նաև Յուրի Մխիթարյանը (51 կգ)։