Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիր կնքելու բացառիկ հնարավորություն կա․ Բլինկեն

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ պայմանավորվածությունների ձեռքբերման բացառիկ հնարավորություն կա։ Այս մասին Բրուքինգսի ինստիտուտում ելույթ ունենալիս հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը։ «Երկրների միջև խաղաղ պայմանավորվածություններն իրագործելու բացառիկ հնարավորություն կա, ինչը կդադարեցնի տասնյակ տարիներ շարունակվող հակամարտությունը, և, կարծում եմ, տարածաշրջանում հսկայական հնարավորություններ կստեղծի տնտեսական կապերի, տնտեսական աճի, Արևելքի և Արևմուտքի, հարավի և հյուսիսի երկրների միջև […]

Նոր Սահմանադրության ընդունումն ու ԱԺ ընտրությունները պետք չէ համատեղել. Նիկոլ Փաշինյան

Նոր Սահմանադրության ընդունումն ու Խորհրդարանական ընտրությունները պետք չէ համատեղել: Այս մասին «Ժողովրդավարության հայկական երրորդ ֆորում»-ի ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը: «Մենք նոր Սահմանադրության թեման 2018-ից անընդհատ քննարկում ենք, բայց այդ հարցը, ձեզ հայտնի հանգամանքների բերումով, անընդհատ նոր շահարկումներով է հարստանում: Եթե վերադառնանք ժողովրդավարության տրամաբանությանը, ես մնում եմ իմ համոզմունքին: Ի վերջո՝ ի՞նչ է Սահմանադրությունը: Սահմանադրությունը քաղաքացիների […]

Իրական Հայաստանը, այդ թվում՝ հենց արդարության ստանդարտի մասին է. Փաշինյանը՝ գլխավոր դատախազությունում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Գլխավոր դատախազություն և մասնակցել Հայաստանի Հանրապետության դատախազության ստեղծման 106-ամյակին և Դատախազության աշխատողի օրվան նվիրված կոլեգիայի հանդիսավոր նիստին: Վարչապետը հանդես է եկել ելույթով և շնորհավորել ներկաներին մասնագիտական օրվա առիթով: «Ես կարծում եմ, որ Հայաստանի Հանրապետությունում ժողովրդի համար արդարությունը շարունակում է մնալ ամենամեծ ակնկալիքներից մեկը, որը, եթե դիտարկենք հանրային կարծիքի տեսակետից և […]

Սահմանազատման հանձնաժողովները նախագծով են փոխանակվել․ փոխվարչապետի գրասենյակ

Համապատասխան պայմանավորվածությունների համաձայն՝ Հանձնաժողովներն իրականացնում են Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին կանոնակարգի նախագծի համաձայնեցման աշխատանքներ: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակը: «2024 թվականի հուլիսի 1-ի դրությամբ Հանձնաժողովներն աշխատանքային […]

Խաղաղության պայմանագրի հիմնական պայմանը Հայաստանի Սահմանադրության փոփոխությունն է. Ալիև

Խաղաղության պայմանագրի կնքման գլխավոր պայմանը Հայաստանի Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելն է։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալհամ ԱԼիևը։ «Ներկայումս Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցություններն ընթանում են երկկողմ հիմունքներով, և դա լավ արդյունք է բերում։ Կողմերը խաղաղության պայմանագիր չեն ստորագրել, բայց արդեն իրականացրել են սահմանազատում»,- նշել է նա։ «Բաքուն և Երևանը խաղաղության պայմանագրի հիմնարար […]

ՀՀ-ն ԵՄ-ին անդամակցելու համար հանրաքվե չի անցկացնի․ Նիկոլ Փաշինյան

ԵՍ ԵՄ ամբինոից հայտարարել եմ, որ ՀՀ-ն պատրաստ է ԵՄ-ին մոտ լինել այնքան, ինչքան ԵՄ-ն դա հնարավոր կհամարի։ Այս մասին «Ժողովրդավարության հայկական ֆորում»-ի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Եթե ես մտածեի, որ Հայաստանի ժողովուրդը այդ գաղափարին չի աջակցում, նման հայտարարություն չէի անի։ Հիմա խնդիրն ինչի՞ մեջ է՝ անել հանրաքվե, որ պարզել ժողովրդի կարծի՞քը։ Կներեք, […]

Գագիկ Ծառուկյանի շնորհիվ՝ Շիրակի մարզի երեխայի ու ընտանիքի աջակցության կենտրոնը նոր խաղահրապարակ ունի (տեսանյութ)

Շիրակի երեխայի ու ընտանիքի աջակցության կենտրոնի սաներն այսուհետ օրն ու ժամանանցն ավելի հետաքրքիր կազմակերպելու նոր հնարավորություն են ստացել․ կենտրոնը նոր խաղահրապարակ ունի։ Գագիկ Ծառուկյանի աջակցությամբ կենտրոնի բակը բարեկարգվել է ու կարուսելներով համալրվել։ Բացի այդ, սաների համար ստեղծվել են պայմաններ նաև ավազաթերապիա անցկացնելու համար։ «Գագիկ Ծառուկյանի ու Ծառուկյան ընտանիքի համար Գյումրին միշտ առանձնահատուկ կարոևրություն ու նշանակություն […]

ՀԵՑ-ն ու «ՎԵՈԼԻԱ ՋՈՒՐ»-ն իրենց ծառայությունները պատշաճ չեն մատուցում. ՄԻՊ-ը բողոքներ է ստացել

Մարդու իրավունքների պաշտպանին պարբերաբար հասցեագրվում են դիմում- բողոքներ այն մասին, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» և «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ները իրենց կողմից մատուցվող ծառայությունները պատշաճ չեն իրականացնում։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը: «Նշվածի վերաբերյալ ուսումնասիրություն է իրականացվել նաև սոցիալական ցանցերում և լրատվամիջոցներում։ Այսպիսով, 2024 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի […]

Խոսքի և մամուլի ազատությունը հանրության կողմից պետք է ընկալվի վայելչատես այցելու. Նիկոլ Փաշինյան

«Ժողովրդավարության հայկական ֆորումը» լավ առիթ է քննարկելու Հայաստանում ժողովրդավարության ու ժողովրդավարական բարեփոխումների  առաջընթացը, այն մարտահրավերները, որ գոյություն ունեն ՀՀ-ում  ժողովրդավարության ու ժողովրդավարական բարեփոխումների  զարգացման համար: Այս մասին «Ժողովրդավարության հայկական ֆորումի» ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Այս ֆորումը պետք է արձանագրի բոլորիս հավաքական կամքը, ամրացնի ու զարգացնի ժողովրդավարությունը  ՀՀ-ում: Դրա համար պետք է արձանագրենք, թե […]

Գազամատակարարման պլանային դադարեցումներ

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հուլիսի 2-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Կոտայքի մարզի Գառնի, Գողթ, Գեղարդ, Հացավան, Գեղադիր բնակավայրերի, Ջորաղբյուրի ամառանոցային տնտեսությունների գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։ Պլանային աշխատանքներ (Զարինջա ԳԲԿ-ի DN100 կողմնատար-գազատարի կապիտալ նորոգում) իրականացնելու նպատակով՝ հուլիսի 3-ին ժամը 09։00-ից մինչև ժամը 21։00-ն, կադադարեցվի […]

Մետրոյի «Աջափնյակ» կայարանը կառուցվելու է, եկեք հավելյալ վատատեսական սցենարներ չքննարկենք. Տիգրան Ավինյան

Նախագծով ընդամենը 4 տարի է նախատեսվում շինարարության համար: Այս մասին քաղաքապետարանի գործակարգավորական նիստի ժամանակ հայտնեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Մի քիչ տարակուսելի են փորձաքննությունների այսքան երկար տևող պրոցեսները, որովհետև կես տարի պետք է չտևեին: Փորձաքննության արդյունքում նախագծի պոտենցիալ վերանայում իրականացնելո՞ւ ենք, թե՞ ոչ»,- նշեց նա: Քաղաքապետի խոսքով՝ ենթադրվում է, որ շինարարության մեկնարկից հետո 4 տարում […]

Համաշխարհային բանկը հաստատել է 110 միլիոն դոլար վարկ՝ աջակցելու Հայաստանի «Համապարփակ առողջապահական ծածկույթի ապահովում» ծրագրին

Համաշխարհային բանկի գործադիր տնօրենների խորհուրդը հաստատել է 110 միլիոն ԱՄՆ դոլար (102 միլիոն եվրոյին համարժեք) վարկ՝ ի աջակցություն Հայաստանի «Համապարփակ առողջապահական ծածկույթի ապահովում» ծրագրին։ Այս գործառնությունը նպատակ ունի բարելավել առողջության առաջնային պահպանման օղակի որակը, ապահովել հասանելի առողջապահական ծառայություններ ողջ երկրում և բարելավել պետական ծախսերի արդյունավետությունը առողջապահության ոլորտում: Ծրագիրն աջակցում է Հայաստանի կառավարության հնգամյա գործունեության միջոցառումների […]