Չինաստանի նախագահը պետական այցով կմեկնի Տաջիկստան

Չինաստանի նախագահ Սի Ծինփինը պետական այցով կմեկնի Տաջիկստան: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը ՝ վկայակոչելով Տաջիկստանի ԱԳՆ-ն։ Այցը նախատեսված է հուլիսի 4-ին և կտևի երկու օր: «ՉԺՀ նախագահ Սի Ծինփինի պետական այցը կկայանա հուլիսի 4-6-ը Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի հրավերով։ Այցի շրջանակներում տեղի կունենան երկկողմ բանակցություններ նեղ և լայն ձևաչափերով», – հայտնել է նախարարության ներկայացուցիչը։ […]

ԵՄ խորհուրդն արգելել է Բելառուսից ոսկու, ադամանդի և օգտակար հանածոների ներկրումը

ԵՄ խորհուրդը  հայտարարել է Բելառուսից ոսկու, ադամանդի, հելիումի և օգտակար հանածոների, այդ թվում՝ հում նավթի ներմուծումն արգելելու վերաբերյալ որոշման մասին։ Այդ միջոցառումների ուժի մեջ մտնելու ստույգ ժամկետը չի նշվել։ Հայտարարության մեջ ընդգծվել է, որ նոր սահմանափակող միջոցները ներդրվում են Ռուսաստանի կողմից եվրոպական պատժամիջոցները շրջանցելու դեմ պայքարի շրջանակում և «Ռուսաստանի ու Բելառուսի տնտեսությունների ինտեգրման բարձր աստիճանը» […]

Սերբիայում ձերբակալվել է Բելգրադի ահաբեկչության ենթադրյալ հանցակիցը

Բելգրադում Իսրայելի դեսպանատան մոտ Սերբիայի ՆԳՆ աշխատակցին վիրավորած ահաբեկչի ենթադրյալ հանցակիցը բերման է ենթարկվել։ Այս մասին հայտարարել է Սերբիայի ներքին գործերի նախարար Իվիցա Դաչիչը։«Բելգրադում կալանավորվել է ահաբեկչության մեջ կասկածվողը: Խոսքը 1999 թվականին Բելգրադում ծնված Իգոր Դեսպոտովիչի մասին է», – ասել է նախարարը։ Նա հավելել է, որ Դեսպոտովիչն «արդեն կալանավորվել է երկու տարի առաջ՝ համացանցում ջիհադի […]

Ռուսական զորքերն ազատագրել են Դոնեցկի մարզի Սպորնոե և Նովոալեքսանդրովկա բնակավայրերը

Ռուսական զորքերն ազատագրել են Դոնեցկի մարզի Սպորնոե և Նովոալեքսանդրովկա բնակավայրերը։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով ՌԴ ՊՆ-ին: ««Հարավային» զորքերի ստորաբաժանումները վերահսկողության տակ են վերցրել Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Սպորնոե  և Նովոալեքսանդրովկա բնակավայրերը»,–ասված է հայտարարության մեջ։

Եվրո-2024․ Իսպանիայի հավաքականը խոշոր հաշվով հաղթեց Վրաստանի հավաքականին

Իսպանիայի հավաքականը 4:1 հաշվով հաղթանակ տարավ Վրաստանի թիմի նկատմամբ Եվրո-2024-ի 1/8 եզրափակիչում։ 18-րդ րոպեին իտալական «Նապոլիի» հարձակվող Խվիչա Կվարացխելիայի ճնշման տակ տուգանային հրապարակում սխալվեց իսպանական «Ռեալ Սոսիեդադի» պաշտպան Ռոբին Լե Նորմանը՝ գնդակն ուղարկելով սեփական դարպասը։ 39-րդ րոպեին «Աթլետիկ Բիլբաոյի» հարձակվող Նիկո Ուիլյամսի փոխանցումից հետո Վրաստանի թիմի դարպասը գրավեց Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրին։ 51-րդ […]

Հրապարակվել են Ֆրանսիայի ԱԺ ընտրությունների առաջին արդյունքները

Հրապարակվել է Ֆրանսիայի  խորհրդարանական ընտրությունների առաջին փուլի քվեարկության նախնական արդյունքները: «Ազգային միավորում» (Մարի Լը Պենի աջակիցներ) – 34%, «Նոր ազգային ճակատ» – 28,1%, «Միասին» (Մակրոնի աջակիցներ) – 20,3%։ Երկրում ընտրելու իրավունք ունի 49,5 միլիոն բնակիչ։ Ֆրանսիայի խորհրդարանը բաղկացած է 577 պատգամավորից, որոնք ընտրվում են հինգ տարի ժամկետով։ Հուլիսի 7-ին նշանակված երկրորդ փուլին կարող են մասնակցել […]

Եվրոպան պատրաստ չէ Թրամփի հաղթանակին․ ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար

ՆԱՏՕ-ի եվրոպական անդամ երկրները պատրաստ չեն Դոնալդ Թրամփի հնարավոր հաղթանակին ԱՄՆ-ի առաջիկա նախագահական ընտրություններում։ Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը։ «Կարճ պատասխանը ոչ է: Բայց մենք ավելի լավ ենք պատրաստված, քան 2016-ին (երբ Թրամփը առաջին անգամ դարձավ նախագահ)», – ասել է Ֆոգ Ռասմուսենը։

Բելառուսի ԳՇ-ն հայտնել է սահմանին ուկրաինացի զինվորականների ակտիվության մասին

Բելառուսի ԳՇ պետ Պավել Մուրավեյկոն հայտնել է Ուկրաինայի հետ սահմանի մոտ ուկրաինացի զինվորականների ակտիվության մասին՝ նշելով, որ այդ կերպ ուկրաինացիները գնահատում են բելառուսների՝ սպառնալիքներին արձագանքելու հնարավորությունները։ «Մարտավարական մակարդակում անօդաչու թռչող սարքերի գործողությունների պատճառով սադրանքների ենք բախվում, որոնք խախտում են մեր պետական ​​սահմանը՝ թռչելով 100-500 մետր, երբեմն մինչև կիլոմետր։ Կա որոշակի մտահոգություն, լուրջ մտահոգություն: Մենք զգուշավոր ենք»,- […]