Լուրեր Հայաստանից և աշխարհից

Ադրբեջանը սրում է հակամարտությունը Ֆրանսիայի հետ՝ Հայաստանին սպառազինության մատակարարումների պատճառով

Ադրբեջանը սրում է հակամարտությունը Ֆրանսիայի հետ, այն  բորբոքելով Խաղաղ օվկիանոսի, Կարիբյան ծովի և Լատինական Ամերիկայի ֆրանսիական տարածքներում՝ Փարիզի կողմից Երևանին մատակարարվող զենքի պատճառով: Այս մասին գրում է Bloomberg-ը։ Ըստ հոդվածագրի՝ Բաքվի և Փարիզի միջև առճակատումն, ըստ երևույթին, ավելի կվատթարանա, քանի որ Ֆրանսիան, որտեղ կա մեծաթիվ հայկական սփյուռք, զենքի մատակարարման պայմանագիր է ստորագրել Երևանի հետ: Ակնկալվում է, որ Փարիզը […]

79 հաստիք, 15 մեքենա, միլիոնավոր դրամների աշխատավարձի ֆոնդ, բայց ոչ մի աշխատանք․ «Սևան» ազգային պարկում կենդանության նշանները բացակայում են

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Ըստ «Սեւան» ազգային պարկի կայքի՝ 2022 թվականի ապրիլի 5-ից հետո ՊՈԱԿ-ում կենդանության նշանները բացակայում են. 79 հաստիք, 15 մեքենա, միլիոնավոր դրամների աշխատավարձի ֆոնդ, բայց ոչ մի աշխատանք: Այս բնորոշումը, ցավոք, վերաբերում է Սեւանա լճի տարածքին, որը Հակոբ Սիմիդյանի կառավարմամբ «բարեհաջող» կործանվում է. եւ եթե ֆուտբոլի ֆեդերացիայի՝ ՔՊ-ականների կողմից թույլ տված ձախողումները […]

Գասպար Տերտերյանը՝ ըմբշամարտի Մ20 ԵԱ արծաթե մեդալակիր

Ռուսաստանը ներկայացնող 67կգ Հրայր Հովհաննիսյանը հունահռոմեական ոճի ըմբշամարտի մինչև 20 տարեկանների Եվրոպայի առաջնության եզրափակիչում հանդիպել էր Հայաստանի ներկայացուցիչ 67կգ Գասպար Տերտերյանին և 4-3 հաշվով հաղթելով դարձավ չեմպիոն։ Հրայր Հովհաննիսյանը դարձել է Եվրոպայի չեմպիոն, Գասպար Տերտերյանը՝ փոխչեմպիոն։

Միրզոյանը և Կոբախիձեն քննարկել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ Զրուցակիցները քննարկել են երկկողմ հարուստ օրակարգի մի շարք հարցեր՝ վստահություն հայտնելով, որ ռազմավարական գործընկերության զարգացումը նոր լիցք կհաղորդի երկու երկրների միջև տարբեր ուղղություններով փոխգործակցության խորացմանը։ Նախարար Միրզոյանն ընդգծել է, որ ռազմավարական գործընկերության հաստատումից հետո իր այս […]

ՆԱՏՕ-ի անդամ երկրները համաձայնեցրել են Կիևին 40 միլիարդ եվրոյի օգնությունը

ՆԱՏՕ-ի անդամ երկրները համաձայնեցրել են Կիևին 40 միլիարդ եվրոյի օգնությունը։ «Ռոյթերզ» գործակալությունը, վկայակոչելով դիվանագիտական իր աղբյուրները, նշում է, որ այդ որոշումը նախատեսվում է հաստատել Վաշինգտոնում հուլիսի 9-11-ը կայանալիք Հյուսիսատլանտյան ռազմական դաշինքի գագաթնաժողովի ժամանակ։ Կառույցի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն ավելի վաղ կոչ էր արել ՆԱՏՕ-ի անդամ երկրներին երկարաժամկետ պարտավորություններ ստանձնել՝ երաշխավորելու տարեկան առնվազն 40 միլիարդ եվրոյի […]

Միշտ պատրաստ ենք աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը և խաղաղության օրակարգի առաջմղմանը․ Պուտին

Աստանայում մեկնարկած Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում հանդիպել են Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահները: Բանակցությունների ընթացքում քննարկվել է նաև Հայաստանի և Արբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը։ «Միշտ պատրաստ ենք աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը և խաղաղության օրակարգի առաջմղմանը։ Մոսկվայի և Բաքվի շփումների ծավալը մեծ է։ Եթե ամեն ամիս էլ հանդիպենք, միևնույն է խոսելու բան […]

Մեկ ամսվա ընթացքում հնարավոր է ստորագրել խաղաղության պայմանագիրը, սակայն Բաքուն արհեստական խոչընդոտներ է ստեղծում. Արարատ Միրզոյան

Մենք պատրաստ ենք լիովին կարգավորել հարաբերությունները Թուրքիայի հետ, հաստատել դիվանագիտական հարաբերություններ, բացել սահմանը Թուրքիայի հետ: Այս մասին Թբիլիսիում ՀՀ-ի ու Վրաստանի արտգործնախարարների մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը: «Ինչպես և նախկինում, Հայաստանը շահագրգռված է և գործնական ջանքեր է գործադրում հարևանների հետ հարաբերությունները կարգավորելու համար»,- հայտնել է նախարարը։ Անդրադառնալով Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորմանը, Միրզոյանը […]

Այս պահին Լարսում խնդիրներ չկան․ էկոնոմիկայի փոխնախարար

Այս պահին Լարսում խնդիրներ չկան: Այս մասին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանը՝ պատասխանելով հարցին՝ Լարսում վերջերս խնդիրներ էին առաջացել, հիմա խնդիր կա՞, թե ոչ։ «Ցանկացած լոգիստիկ խաթարում իր ազդեցությունն է թողնում մատակարարման շղթաների վրա, բայց կարևոր է ,թե ինչ տևողության են այդ խնդիրներն առաջանում։ Դրանով է պայմանավորված լինում ազդեցությունն արտահանման […]

Ձերբակալվել է Արաբկիր վարչական շրջանի ղեկավարն ու տեղակալը. մեղադրվում են փողերի լվացման և կաշառքի մեջ

ԼՈՒՐԵՐ.com-ի տեղեկություններով Արաբկիր վարչական շրջանի աշխատակազմից բերման է ենթարկվել 3 անձ, այդ թվում վարչական շրջանի ղեկավար Արամ Ազատյանն ու նրա տեղակալ Դավիթ Բալասանյանը: Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ պատճառը փողերի լվացումն է, կաշառքը: Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ ՔԿ-ն և ԱԱԾ քննչական գործողություններ են իրականացնում Արաբկիր վարչական շրջանի գրասենյակում:

Արեւմուտքի կողմից Կովկասում դեղատոմսերի պարտադրումը կհանգեցնի նոր գծերի առաջացման. ՌԴ ԱԳՆ

Հայաստանը զինում են սպառազինությամբ, փորձում վերակառուցել այն  պաշտպանական ոլորտում, միաժամանակ ՆԱՏՕ էմիսարները այցելություններ են կատարում Բաքու։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխղեկավար Անդրեյ Նաստասյինը։ «Դա խորացնում է լարվածությունը երկու հանրապետությունների միջեւ, չի նպաստում հայ-ադրբեջանական երկխոսությանը, սադրում է սպառազինությունների մրցավազք տարածաշրջանում»,- ասել է նա։ Նա նորից կրկնել է Մոսկվայի […]

Զինծառայող Սարգիս Խաչատրյանն ինքն իրեն հրազենային վնասվածք է պատճառել․ ՔԿ-ն նոր մանրամասներ է հայտնել

2024 թվականի հուլիսի 3-ին ՀՀ ՊՆ N զորամասից հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 00:45-ի սահմաններում, նույն զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքերից մեկում պայմանագրային զինծառայող Սարգիս Արթուրի Խաչատրյանը, դիտորդի պարտականությունները կատարելու ընթացքում, իրեն ամրակցված ինքնաձիգից կզակի հատվածում ինքն իրեն պատճառել է հրազենային վնասվածք, որից հետո տեղափոխվել է կայազորային հոսպիտալ, որտեղ, գիտակցության չգալով, […]

ՊԵԿ-ն առաջին կիսամյակում ապահովել է 1 տրլն 187 մլրդ հարկային եկամուտներ և պետական տուրքեր

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2024 թվականի առաջին կիսամյակի ընթացքում հարկային մարմնի կողմից հավաքագրվել են 1 տրլն 163.2 մլրդ դրամ եկամուտներ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշից ավելի է շուրջ 133.4 մլրդ դրամով կամ 13.0%-ով: Մաքսային մարմնի կողմից հավաքագրվել են 186.6 մլրդ դրամ եկամուտներ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշից պակաս է շուրջ 62.9 […]