Հայաստանում բենզինը մեկ ամսում էժանացել է
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած վերջին տվյալներից: Հայաստանյան բենզալցակայաններում այսօր ռեգուլյար տեսակի բենզինի 1 լիտրը հնարավոր է գնել 470 դրամով, մինչդեռ մայիսին այն 490 դրամ էր, պրեմիում դասինը` 510 դրամ, նախկին` 530 դրամի փոխարեն, սուպեր տեսակը` 730 դրամով, նախկին 750 դրամի փոխարեն։ Ըստ պաշտոնական տվյալների` 2024 թ. հունիսին 2023 թ. հունիսի համեմատ […]
Քննարկվում է «Վեոլիա ջուր» ընկերության հետ պայմանագրի լավարկման հարցերը․ Բաղրայանը՝ ջրի հետ կապված խնդիրների մասին
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը անդրադարձել է Արզնի ջրատարի մեծ վթարին, նշել, որ որոշվել է գետով անցնող խողովակը փոխարինել: Բաղրամյանը, նաև անդրադարձել է մայրաքաղաքում հաճախակի ջրանջատումներին, նշելով՝ դրանք ոչ թե ջրանջատումներ են, այլ «Վեոլիա ջուրը» իրականացնում է գրաֆիկի փոփոխություններ: Կարող են լինել հատվածներ, որ 24 ժամը կրճատվի՝ իջեցվելով մինչև 19 կամ 17 ժամի, […]
Ավինյանին ու իր հետ եղած խմբին հրավիրում եմ քանդված փողոցները տեսնելու. Անի Կաղինյան (լուսանկարներ)
Քաղաքացիական ակտիվիստ Անի Կաղինյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երկու օր առաջ Աբովյան փողոցի վրա դիմացս դուրս եկավ Ավինյան Տիկոն իր անհաղորդ դեմքերով մի խմբի հետ մոտ 30 հոգի, ովքեր շատ հավանական էր քաղաքապետարանի աշխատակիցներ էին ու գնացին կանգնեցին Պուշկին-Աբովյան շինության դիմաց, որը խնդրահարույց էր: Հիմա այդ խմբին, եթե հարց լուծող են, հրավիրում եմ Ավան Բաբաջանյան փողոցի Ավան-Առինջ […]
Ucom ընկերության գլխավոր տնօրենը մասնակցել է Silicon Mountains Shirak տեխնոլոգիական ֆորումին
Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը մասնակցել է Գյումրիում անցկացվող Silicon Mountains Shirak տեխնոլոգիական ֆորումին, որը նվիրված է թվային հնարավորություններին։ Ucom-ը ֆորումի շրջանակներում հանդես է եկել որպես տեխնոլոգիական գործընկեր։Գյումրիում կայացած Silicon Mountains տեխնոլոգիական ֆորումի նպատակն է թվային փոխակերպման դարում բացահայտել մարզերի թվայանացման մակարդակը, ինտեգրել մարզերը թվային փոխակերպման մեջ, խթանել թվային գործիքների կիրառումը և նպաստել պետական […]
Մեղադրանքներ են ներկայացվել 8 անձի, այդ թվում՝ Արաբկիր վարչական շրջանի աշխատակազմի 3 պաշտոնատար անձի․ բոլորը ձերբակալվել են․ ՔԿ
Քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել, որը ներկայացնում ենք ստորև․«Հավելումն Երևանի քաղաքապետարանի Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմում իրականացվող քննչական գործողությունների վերաբերյալ նախօրեին այս հարթակում հրապարակված տեղեկատվության՝ հայտնում եմ հետևյալը․ ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում համապատասխան քրեական վարույթը […]
Հայաստանը մեծապես կարևորում է Միացյալ Նահանգների դերը մեր տարածաշրջանում խաղաղության հաստատման գործընթացում. Փաշինյանի ուղերձը Բայդենին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենին՝ Անկախության օրվա առթիվ: Շնորհավորական ուղերձում ասված է. «Մեծարգո նախագահ Բայդեն, Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Ամերիկայի Միացյալ Նահանգների ժողովրդին` Անկախության օրվա առթիվ։ Ամերիկայի Միացյալ Նահանգների ստեղծման հիմքում դրված ազատության, արդարության և ժողովրդավարության համընդհանուր արժեքները, ինչպես […]
Ֆրանսիան կշարունակի զինել Հայաստանին՝ չնայած Ադրբեջանի հետ հարաբերությունների սրմանը
Ադրբեջանը սրում է Ֆրանսիայի հետ կոնֆլիկտը՝ այն բորբոքելով Խաղաղ օվկիանոսի, Կարիբյան ավազանի և Լատինական Ամերիկայի ֆրանսիական տարածքներում, և դա պայմանավորված է Փարիզի կողմից Երևանին զենքի մատակարարմամբ: Այս մասին գրում է Bloomberg-ը: Բաքվի նախաձեռնող խումբը (The Baku Initiative Group), որը կապված է Ադրբեջանի կառավարության հետ, քարոզում է դադարեցնել Փարիզի իշխանությունը նրա բազմաթիվ անդրծովյան շրջաններում՝ անկախության կողմնակից ակտիվիստներին աջակցելով այնպիսի վայրերում, ինչպիսիք […]
ՄԻՊ-ի միջամտությամբ զինծառայողը անցել է բոլոր հետազոտությունները և գտնվում է բժշկական հսկողության ներքո
Զինծառայողի մայրը դիմել է Մարդու իրավունքների պաշտպանին՝ խնդրելով աջակցություն որդու առողջական վիճակի պատշաճ հետազոտություն իրականացնելու և բժշկական օգնություն տրամադրելու հարցում։ ՄԻՊ-ից հայտնում են, որ ըստ քաղաքացու՝ որդին զորակոչի ընթացքում ճանաչվել է սահմանափակումով պիտանի զինվորական ծառայության համար և զորակոչվել է ՀՀ զինված ուժեր։ Նա տեղեկացրել է, որ վերջինս ունի ողնաշարի հետ կապված առողջական խնդիր, և ծառայության […]
Թանկարժեք մետաղների գներն աճել են
NYMEX բորսայի հուլիսի 3-ի առևտրային նստաշրջանի արդյունքում սահմանվել են ոսկու, արծաթի և պլատինի հետևյալ գները. Ոսկու գինն աճել է 1.10%-ով և կազմել 2366.60 դոլար, արծաթի գինն աճել է 2.44%-ով և կազմել 30.66 դոլար, իսկ պլատինի գինն աճել է 0.68%-ով և կազմել 1018.20 դոլար: Չափման միավորը 1 տրոյական ունցիան է (31.1 գրամ): Նյու Յորքի NYMEХ-ն (New […]
Նոր մանրամասներ Ամբերդում կատարված սպանության գործով (տեսանյութ)
Ցորենի ցանքատարածություններն ավելացնելու նպատակով կտրամադրվի փոխհատուցու
Էկոնոմիկայի նախարարությունն առաջարկում է փոփոխություններ կատարել կառավարության 2024 թ.-ի մարտի 14-ի N 384-Լ որոշման մեջ: Նպատակն է բարձրացնել պարենային անվտանգության մակարդակը՝ աշնանացան ցորենի սերմնարտադրության ծավալների ավելացման և ցորենի ցանքատարածությունների ընդլայնման միջոցով: Աշնանացան ցորենի ցանքատարածությունները վերջին 10 տարվա ընթացքում աստիճանաբար նվազել են՝ 100 000 հեկտարից հասնելով մոտ 55 000 հեկտարի։ Քննարկման ներկայացված նախագծի ընդունման արդյունքում մինչև […]