Արցախի ԱԱԾ-ի նախկին աշխատակիցները ՀՀ ԱԱԾ-ում համապատասխան պաշտոններում աշխատելու հնարավորություն կունենան

Ազգային անվտանգության ծառայությունն առաջարկում է իրավական հիմքեր ստեղծել՝ Լեռնային Ղարաբաղի ԱԱԾ նախկին աշխատակիցներին ՀՀ ԱԱԾ-ում համապատասխան պաշտոնների նշանակելու համար: ԱԺ արտահերթ նիստում նախագիծը ներկայացրեց ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ Անդրանիկ Սիմոնյանը։ «Լեռնային Ղարաբաղի ազգային անվտանգության ծառայության բազմաթիվ աշխատակիցներ ցանկություն են հայտնել ծառայության անցնելու Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության մարմիններում՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու պարագայում։ Ընդ […]
Մի պրոցեսի մեջ ենք, որ փորձում ենք, ըստ էության, բարձրանալ դեպի պետական ընկալման աշտարակ, որտեղից աշխարհը և կյանքը երևում են բոլորովին այլ կերպ. Փաշինյան

2 զոհ, 5 վիրավոր․ ՔԿ-ն մանրամասներ է հայտնել զորացրված զինծառայողներ տեղափոխող ավտոմեքենայի վթարից

Նախնական տվյալներով զորացրված զինծառայողները տաքսի ավտոմեքենայով ուղևորվելիս են եղել Երևան քաղաքի ուղղությամբ։ Ֆեյսբուքի էջում գրել է ՔԿ խոսնակ Գոռ Աբրահամյանը՝ մանրամասներ հայտնելով զորացրված զինվորներ տեղափոխող մեքենայի վթարից․ «Հուլիսի 11-ին, ժամը 11-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհրի 175 կմ հատվածում՝՝ Գորայք բնակավայրի մոտ, վթարի է ենթարկվել «Միցուբիշի Գրանդիս» մակնիշի քաղաքացիական ավտոմեքենա, ինչի հետևանքով տեղում մահացել են երկու անձ, […]
Զոհվեցին, զոհվելուց հետո մարմինները գերի մնացին․ Արցախում հուղարկավորվածների հարազատները պահանջում են արտաշիրիմում անել և մարմինները տեղափոխել ՀՀ

Արցախի Հանապետությունում 2023 թվականի սեպտեմբերյան ռազմական գործողությունների զոհերի հարազատները կառավարության շենքի մոտ են, պահանջում են Արցախում հուղարկավորված իրենց հարազատների արտաշիրիմում անել և տեղափոխել Հայաստան: Ակցիայի մասնակիցներից մեկի խոսքով՝ հավաքվածները 2023 թվականի սեպտեմբերի 19-ին զոհվածների հարազատներն են և բոլորի պահանջն էլ նույնն է` Հայաստան տեղափոխել իրենց հարազատների մարմինները։ «Տղաս՝ Արթուր Արզումանյանը զոհվել է 2023 թվականի սեպտեմբերի […]
ՀՀ-ն ունի քաղաքական կամք՝ կնքելու խաղաղության պայմանագիրն Ադրբեջանի հետ ամենակարճ ժամկետում․ Միրզոյան

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին Վաշինգտոնում եռակողմ հանդիպում կազմակերպելու համար: Այս մասին նա գրել է X-ի իր միկրոբլոգում։ Միրզոյանը վերահաստատել է Հայաստանի քաղաքական կամքը հնարավորինս շուտ ավարտելու և կնքելու խաղաղության պայմանագիր Ադրբեջանի հետ՝ նպատակ ունենալով հաստատել կայուն խաղաղություն և կայունություն Հարավային Կովկասում:
Հովիկ Աբրահամյանի որդուն` Արգամ Աբրահամյանին, մեղադրանք է ներկայացվել

ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդին՝ նախկին պատգամավոր, Արտաշատի նախկին քաղաքապետ Արգամ Աբրահամյանը, մեղադրվում է քաղաքապետ եղած տարիներին պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և Արտաշատ համայնքի սեփականություն հանդիսացող հողատարածքը 6 միլիոն դրամով օտարելու համար: Ինչպես հայտնում է «Լուրեր»-ը, 2015-2017 թվականներին Արտաշատի քաղաքապետի պաշտոնը զբաղեցրած Արգամ Աբրահամյանը մեղադրանքը չի ընդունում, բայց չի առարկել։ Աբրահամյանի պաշտպան Էմին Խաչատրյանի խոսքով՝ […]