Լուրեր Հայաստանից և աշխարհից

Ալիևը ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ հանդիպմանը խոսել է Ադրբեջանի նկատմամբ Հայաստանի «տարածքային հավակնությունների» մասին

ԵԱՀԿ-ի հետ հանդիպման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, որի երկիրը արտաքսել  է Արցախի ավելի քան 100 հազար բնիկ բնակիչների, ներխուժել է Հայաստանի ինքնիշխան տարածք և որի դրդմամբ, Ադրբեջանում շրջանառվում է «Արևմտյան Ադրբեջան» եզրույթը, որը ոչ այլ ինչ է, քան Հայաստանի ԱՄԲՈՂՋ տարածքը, գլխավոր քարտուղար Հելգա Մարիա Շմիդի հետ սկսել է խոսել Ադրբեջանի նկատմամբ Հայաստանի «տարածքային […]

Կանխվել է քաղաքացու ինքնասպանության փորձը Դավթաշենի կամրջից

Հուլիսի 13-ին, ժամը 15:45-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Դավթաշենի կամրջից։ Հայտնում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանը: Փրկարարների և պարեկների համատեղ ուժերով կանխվել է Հ. Հ.-ի […]

Հայաստանը շահագրգռված է Վրաստանի հետ բազմաոլորտ համագործակցության խորացմամբ․ Փաշինյանը՝ Վրաստանի պաշտպանության նախարարին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Չիկովանիին։ Այս մասին տեղեկանում ենք վարչապետի աշխատակազմից։ Վարչապետը նշել է, որ Հայաստանի և Վրաստանի հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա եւ կարեւորել պարոն Չիկովանիի այցը: Նիկոլ Փաշինյանը ընդգծել է, որ Հայաստանը շահագրգռված է Վրաստանի հետ բազմաոլորտ համագործակցության խորացմամբ և զարգացմամբ: Վարչապետը արդյունավետ է գնահատել երկու երկրների […]

Իսրայելը հարվածներ է հասցրել Գազայի հատվածին․ կա ավելի քան 70 զոհ, հարյուրավոր վիրավորներ

Իսրայելն ավիահարվածներ է հասցրել Գազայի հատվածի հարավում գտնվող Խան Յունիսի ալ-Մավասի շրջանին, ինչի հետևանքով կան տասնյակ զոհեր ու հարյուրավոր վիրավորներ։ Այս մասին տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին՝ Գազայի առողջապահության նախարարությանը հղումով։ Գերատեսչության տվյալներով՝ զոհերի թիվը հասել է 71-ի, իսկ վիրավորներինը՝ 289-ի։ Հաղորդագրության համաձայն զոհերը քաղաքաքացիական անձինք են ու պատերազմի հետևանքով տեղահանվածներ։ Նշվում է նաև, որ վիրավորներից շատերը […]

Հայաստանում բուժաշխատողները հունիսի 1-ից պետք է լինեն առանց երկար ու արհեստական եղունգների, գելլաքի ու շիլաքի

Առանց երկար ու արհեստական եղունգների, գելլաքի ու շիլաքի, առանց մատանիների, ապարանջանի և ժամացույցի. Հայաստանի բոլոր բժշկական կենտրոններում հունիսի 1-ից պացիենտի հետ անմիջական շփում ունեցող բուժաշխատողները պետք է լինեն հենց այսպես: Այդ մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։ Ըստ իրավական ակտի` բուժաշխատողի եղունգները չպետք է մատի թմբիկից բարձր լինեն. զարդեր կրելը ևս արգելվում է: Իրավական նորմի […]

19 հողամասերի ապօրինի օտարմամբ պետությանը շուրջ 6 մլրդ. 200 մլն. դրամի վնաս է պատճառվել

Ավարտվել է Երևան քաղաքի Իսակովի պողոտային և Եռաբլուրին կից հողատարածքների ապօրինի օտարման դեպքերի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը՝ ՀՀ ՊՆ նախկին պաշտոնատար անձի մասով։ ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում կատարված քննությամբ, ՀՀ ԱԱԾ աշխատակիցների հետ սերտ համագործակցությամբ կատարված անհրաժեշտ գործողությունների արդյունքում պարզվել է, որ 2005-2008թթ. […]

Խաչատուրյանը նոր դատավոր է նշանակել

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով՝ Սարգիս Արմենակյանը նշանակվել է Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր: «Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2024 թվականի հուլիսի 10-ի ԲԴԽ-71-Ո-135 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Սարգիս Արմենակյանին նշանակել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր»,- ասված է հրամանագրում:

Արգիշտի Քյարամյանի եկամուտներն ու կանխիկ միջոցները մեկ տարում կտրուկ աճել են․ ինչ է նա հայտարարագրել

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի եկամուտներն ու կանխիկ դրամական միջոցները 2023 թվականին նախորդ տարվա համեմատ կտրուկ աճել են։ Այս մասին են փաստում ՔԿ նախագահի՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացրած գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի 2022 և 2023 թվականների հայտարարագրերը։ Ըստ Քյարամյանի ներկայացրած հայտարարագրերի՝ միանձնյա սեփականության իրավունքով ՔԿ նախագահին են պատկանում 5 հողամաս, 2 անհատական բնակելի տուն և 1 […]