Սևանում մոտորանավակը, որում 4 մարդ է եղել, խափանվել է, օգնության են հասել փրկարարները
Հուլիսի 14-ին, ժամը 17:38-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևանա լճում՝ Շորժայի «Շողակաթ» լողափից մոտ 30 մետր հեռավորության վրա, մոտորանավակը խափանվել է. չորս քաղաքացի մնացել են մոտորանավակում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։ Փրկարարները մոտորանավակը դուրս են բերել […]
Արմավիրի գյուղերից մեկում, տան նկուղում հայտնաբերվել է տանտիրոջ մարմինը
Հուլիսի 14-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 15:15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արմավիրի մարզային վարչությունում և ոստիկանության Արմավիրի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել այն մասին, որ Արմավիրի մարզի գյուղերից մեկում դի կա։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ոստիկանները պարզել են, որ նշված գյուղի բնակիչ 34-ամյա Խ. Կ.-ն իրենց տանը՝ նկուղում, հակի պարանով […]
Հայաստանի բասկետբոլի Մ16 հավաքականը հաղթեց Ադրբեջանին
Եվրոպայի առաջնության C դիվիզիոնի 3-րդ տեղի համար խաղում Բասկետբոլի տղամարդկանց Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականն այսօր մրցեց Ադրբեջանի ընտրանու հետ: Հայաստանի հավաքականը հաղթեց 71:63 հաշվով։ Հիշեցնենք, որ մրցաշարն անցկացվում է Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում։ Այսօր Հայաստանի բասկետբոլի կանանց Մ16 տարեկանների հավաքականն ավարտեց է իր ելույթները Եվրոպայի առաջնության C դիվիզիոնում: Կայացած վերջին խաղում Հայաստանի հավաքականը 77:71 հաշվով հաղթել […]
Գազայի հատվածում իսրայելական հարվածների հետևանքով մեկ օրում ավելի քան 140 մարդ է զոհվել
Գազայի հատվածում վերջին 24 ժամվա ընթացքում ավելի քան 140 մարդ է զոհվել, 400-ը տուժել են իսրայելական հարվածների հետևանքով: Այս մասին հայտնել է Գազայի առողջապահության նախարարությունը։ «Վերջին 24 ժամվա ընթացքում իսրայելական օկուպացիան Գազայի հատվածում ընտանիքների 4 զանգվածային սպանություն է իրականացրել, հիվանդանոցներ են ընդունվել 141 զոհ և 400 տուժած»,-ասվում է հաղորդագրության մեջ: Գերատեսչության տվյալներով՝ հակամարտության սկզբից ի […]
Խստորեն դատապարտում ենք Դոնալդ Թրամփի վրա հարձակումը․ Փաշինյան
Խստորեն դատապարտում ենք ԱՄՆ 45-րդ նախագահ և նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի վրա հարձակումը։ Այս մասին X-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։Նման բռնության ակտերը տեղ չունեն ժողովրդավարական հասարակության մեջ, քանի որ դրանք խարխլում են ժողովրդավարության և օրենքի գերակայության հիմնական սկզբունքները, որոնք մենք խորապես գնահատում ենք: Դոնալդ Թրամփին մաղթում եմ շուտափույթ ապաքինում:
Դոնալդ Թրամփի դեմ մահափորձ է կատարվել
ԱՄՆ նախկին նախագահ և ԱՄՆ հաջորդ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ հավաքների մեկի ընթացքում մահափորձ է տեղի ունեցել։ Թրամփի ելույթի ժամանակ կրակոցներ են հնչել, որից հետո նա ընկել է, նրան «փակել» են Գաղտնի ծառայության աշխատակիցները, կրակոցները հնչել են հուլիսի 13-ին Փենսիլվանիայում։
ՈւԵՖԱ-ի նախագահի հետ քննարկվել են Հայաստանում ֆուտբոլի զարգացմանը վերաբերող հարցեր
Աշխատանքային այցով Բեռլինում գտնվող Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինի հետ: Զրուցակիցները քննարկել են Հայաստանում ֆուտբոլի զարգացմանը վերաբերող հարցեր: Նշելով, որ ՀՀ կառավարությունը կարեւորում է մեր երկրում ֆուտբոլի եւ ընդհանրապես առողջ ապրելակերպի զարգացումը՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ պետությունն այդ նպատակով Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ համագործակցությամբ աշխատանքներ է տանում ենթակառուցվածքների բարելավման ուղղությամբ: […]
ԱՄՆ պետքարտուղարի տեղակալն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ուզրա Զեյան հուլիսի 14-ին այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինի ուղեկցությամբ: Այդ մասին հայտնում են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտից։ Հյուրերին դիմավորեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը: Նա հյուրերին ուղեկցեց դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: Տիկին Զեյան ծաղկեպսակ դրեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող […]
Դանակահարություն՝ Ջրվեժում. կան վիրավորներ
Այսօր՝ հուլիսի 14-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 01:00-ի սահմանում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Կոտայքի մարզային վարչությունում, ոստիկանության Կոտայքի բաժնում և ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ջրվեժ թաղամասում գործող «Դվին» ռեստորանային համալիրի մոտ վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ 2 քաղաքացի դանակահարվել է։ […]
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Էմանուել Մակրոնին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնին՝ Ազգային տոնի առթիվ: Ուղերձում ասված է. «Մեծարգո պարոն նախագահ, թանկագին Էմանուել, Հայ ժողովրդի և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և եղբայրական Ֆրանսիայի ժողովրդին Ազգային տոնի՝ Հուլիսի 14-ի կապակցությամբ։235 տարի առաջ այս օրը համաշխարհային պատմագրության մեջ ամրագրվեց ոչ միայն որպես ազատության, հավասարության […]
Փրկարարները դուրս են բերել Դիլիջանում ձորն ընկած քաղաքացուն
Հուլիսի 13-ին, ժամը 23:14-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դիլիջանի ոլորանների մոտակայքում քաղաքացին սայթաքել և ընկել է մոտակա ձորակը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները պատգարակով մոտ 5 մետր ձորից դուրս են բերել Ժ. Զ.-ին (ծնված 1995 թ.) և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. տուժածը […]
Ողբերգական հրդեհ է տեղի ունեցել Տավուշի մարզում
Հուլիսի 13-ին ողբերգական հրդեհ է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 18-30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Այրում կայարանում՝ մաքսատան հարևանությամբ, տուն է այրվում: shamshyan.com-ի հաղորդմամբ հրդեհը մարելուց հետո հրշեջները երկաթուղային փողոցի թիվ 21 տանը հայտնաբերել են Տավուշի մարզի բնակիչ 85-ամյա Լուսիկ Դ.-ի դին՝ մոխրացած վիճակում: […]