Եղիր տեղեկացված

Ինչպե՞ս է կառուցվում Հայաստանի ամենախոշոր արևային կայանը

Գեղարքունիքի մարզում կառուցվում է Հայաստանի ամենախոշոր արևային կայանը։ 130 հա տարածք զբաղեցնող, 62 ՄՎտ հզորությամբ «Մասրիկ-1» կայանի կառուցման աշխատանքները ստանձնել է Shtigen ընկերությունը։ Շինարարությունը սկսվել է 2023-ի նոյեմբերից. աշխատանքը չի դադարել անգամ ձմռանը՝ սաստիկ ցրտին, և ոչ էլ գարնանը՝ քամուն ու անձրևին. Shtigen-ի աշխատաթիմը պատրաստ էր, այդ թվում` եղանակային մարտահրավերներին։ Շինարարական աշխատանքներին ներգրավվել է ավելի քան 130 աշխատակից, այդ […]

Ինչի՞ հաշվին է աճ գրանցել Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը

«Պաշտոնական վիճակագրական տվյալներով, Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը այս տարվա առաջին հինգ ամսվա կտրվածքով էական աճ է արձանագրել՝ միանգամից 2,2 անգամ գերազանցելով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը: Առաջին չորս ամսվա տվյալները ներկայացնելիս նշել էինք, որ «փաշինյանական դիվերսիֆիկացիան» հանգեցրել է նրան, որ Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության կախվածությունը Ռուսաստանից էապես մեծացել է: Իսկ ի՞նչ վիճակ է «հնգամսյակի» տվյալներով, գուցե Արևմուտքի […]

40 տարվա մեջ առաջին անգամ Օլիմպիական խաղերը չեն ցուցադրվի Ռուսաստանում

Ռուսաստանում 40 տարվա մեջ առաջին անգամ Օլիմպիական խաղերը չեն ցուցադրվի, քանի որ, ըստ sports.ru պորտալի,  քաղաքական որոշում է կայացվել, որ ներկայիս իրողություններում անհնար է Օլիմպիական խաղերը ցուցադրել «Առաջին» և «Ռոսիա-1» հեռուստաալիքներով՝ առանց դրոշի և օրհներգի։ Մրցումների հեռարձակման իրավունքի գնման բանակցությունները վարել են  «Матч ТВ»-ն և ՎԿ հոլդինգը, սակայն պայմանագրեր այդպես էլ չեն կնքվել։ Վերջին անգամ Ռուսաստանում Օլիմպիական խաղերը չեն ցուցադրվել, երբ ԽՍՀՄ-ը բոյկոտել […]

Միակ հարթակը, որտեղ հաղթանակ ենք արձանագրել վերջին հինգ տարվա ընթացքում, հենց իրավականն է

«Փաստ» օրաթերթը գրում է. Ադրբեջանը շարունակում է իր բանտերում ապօրինաբար ու շինծու մեղադրանքներով պահել Հայաստանի քաղաքացիներին, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը: Հայաստանի օրվա իշխանությունները, կարծես թե, դիտորդի դերում են և միայն ժամանակ առ ժամանակ կարող են միջազգային հարթակներում բարձրաձայնել այս հարցի մասին՝ ելնելով այսրոպեական քաղաքական նպատակահարմարությունից: Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի ղեկավար, իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը տեսնում է […]

Հայ շախմատիստները՝ միջազգային մրցաշարի հաղթողներ

Ավարտվել է «8th Batumi Municipality Cup» շախմատի միջազգային մրցաշարը: Մրցաշարն անցկացվում էր 9 վարկանիշային և տարիքային խմբերով, որոնցից 6-ում մեր հայ շախմատիստները դարձել են հաղթողներ: Հայաստանի Շածմատի ֆեդերացիայից հայտնում են, որ Ա խմբում հաղթող է դարձել միջազգային վարպետ Ստեֆան Պողոսյանը, ով 9 հնարավորից վաստակեց 6.5 միավոր:  Նույնքան միավոր են վաստակել նաև գրոսմայստերներ Հովիկ Հայրապետյանը և Հրայր […]

ՀԷՑ-ից պարզաբանել են, թե երբ կվերացնեն «Երևանի ՀԷԿ 1»–ում տեղի ունեցած խոշոր հրդեհի հետևանքները

«Երևանի ՀԷԿ 1»–ում տեղի ունեցած խոշոր հրդեհի հետևանքները, ըստ նախնական կանխատեսման, կվերացվեն մինչև օգոստոսի 10–ը։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունից։ Հուլիսի 6-ին տեղեկացրել էինք, որ «Երևանի ՀԷԿ»–ում բռնկված հրդեհի հետևանքով Կենտրոն և Արաբկիր վարչական շրջանների որոշ հատվածներում դադարեցվել է էլեկտրամատակարարումը։ «Երևանի ՀԷԿ 1»–ը պատկանում է «Միջազգային էներգետիկ կորպորացիա» ընկերությանը, և նրանից է […]

Փաշինյանը ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի հետ քննարկել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ուզրա Զեյային: Փաշինյան ողջունել է տիկին Զեյայի այցը և ընդգծել Հայաստան-ԱՄՆ բազմաոլորտ համագործակցության հետևողական զարգացման կարևորությունը: Նիկոլ Փաշինյանը երկկողմ փոխգործակցության համատեքստում շեշտել է ԱՄՆ շարունակական աջակցությունը մեր երկրում ժողովրդավարական բարեփոխումների արդյունավետ առաջմղման գործում, մասնավորապես, արդարադատության, կոռուպցիայի դեմ պայքարի, արդյունավետ կառավարման, հանրային ծառայությունների, ոստիկանության և այլ ոլորտներում: […]

Գեղարքունիքում «Jeep»-ը բախվել է քարերին ու հայտնվել ձորում

Հուլիսի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 18:00-ի սահմաններում 27-ամյա Արմեն Ժ.-ն իր վարած «Jeep Compass» մակնիշի ավտոմեքենայով Գավառ-Մարտունի ավտոճանապարհի 10-րդ կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին ու հայտնվել ձորում: Shamshyan-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով վարորդը, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին […]