Այս իշխանության տնտեսական քաղաքականությունը զրո է, ոչնչով չի տարբերվում Ռոբերտ Քոչարյանի վարած տնտեսական քաղաքականությունից. Արամ Սարգսյան
Հայաստանը չունի տնտեսություն, տնտեսության առումով Հայաստանի կառավարության քաղաքականությունը զրո է: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը: «Ես բազմիցս ասել եմ՝ իրենք չունեն տեսլական, չունեն, թե 20-30 տարի հետո ինչի պիտի ՀՀ ՀՆԱ-ն տասն անգամ ավելանա և ինչով: Այս իշխանության տնտեսական քաղաքականությունը ոչնչով չի տարբերվում Ռոբերտ Քոչարյանի վարած տնտեսական քաղաքականությունից: Այն […]
Ճանապարհի նորոգման համար հուլիսի 23-ից օգոստոսի 23-ը Սասունցի Դավթի փողոցը փուլ առ փուլ միակողմանի կփակվի․ քաղաքապետարան
Ճանապարհի նորոգման համար հուլիսի 23-ից օգոստոսի 23-ը Սասունցի Դավթի փողոցը փուլ առ փուլ միակողմանի կփակվի։ Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ «Ճանապարհաշինարարական աշխատանքներով պայմանավորված՝ հուլիսի 23-ից մինչև օգոստոսի 23-ը՝ ժամը 08:00-ից մինչև 20:00-ն փուլ առ փուլ միակողմանի փակ կլինի Սասունցի Դավթի փ. – Արցախի պ. խաչմերուկից մինչև Սասունցի Դավթի փ. – Ազատամարտիկների փ. խաչմերուկը ճանապարհահատվածը, […]
Վարսենիկ Մանուչարյանը երկրորդ անգամ կմասնակցի Օլիմպիական խաղերին
Հաշված օրեր են մնացել քառամյակի գլխավոր մարզական իրադարձությանը՝ ամառային 33-րդ Օլիմպիական խաղերին: Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը կայանալիք խաղերին ընդառաջ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը ներկայացնում է Հայաստանի օլիմպիական թիմի անդամներին: Լողորդ Վարսենիկ Մանուչարյանը փոխել է լողաոճն ու կարիերայում երկրորդ անգամ կմասնակցի Օլիմպիական խաղերին: -Վարսենի՛կ, երբվանի՞ց եք զբաղվում լողով, և ինչո՞վ է այս մարզաձևը Ձեզ […]
4 հայ շախմատիստ ոսկե մեդալներ են նվաճել տարբեր տարիքային ու վարկանշային խմբերում
ՖԻԴԵ-ի վարպետ Էրիկ Գասպարյանը դարձել է «17th Poti International Chess Festival Nana Aleksandria Cup – 2024» միջազգային մրցաշարի շրջանակներում անցկացված կայծակնային շախմատի մրցաշարի հաղթող: Այս մասին հայտնում է Հայստանի շախմատի ֆեդերացիան։ Էրիկը 9 հնարավորից վաստակել է 8 միավոր: Գրոսմայստեր Լևոն Բաբուջյանը 7.5 միավորով զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը: Մինչև 2000 վարկանիշ ունեցողների պայքարում 7 միավորով 1-ին […]
Օդի ջերմաստիճանը կբարձրանա, առանձին շրջաններում սպասվում են տեղումներ
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը։ Երևանում հուլիսի 22-ի ցերեկը, 23-ին և 27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 24-26-ը երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ և երեկոյան սպասվում է քամու ուժգնացում` 17-20մ/վ արագությամբ։ Մարզերում հուլիսի 22-ին, 23-27-ը կեսօրից հետո, առանձին շրջաններում սպասվում […]
Ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Դավիթ Բեկի փողոցում․ վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել է, 2 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքնեորվ տեղափոխվել Երևանի տարբեր հիվանդանոցներ
Այսօր՝ հուլիսի 22-ին, խոշոր, շղթայական և ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:30-ի սահմաններում Դավիթ Բեկի պողոտայում բախվել են «Toyota Land Cruiser», «Opel», «Mercedes», «BMW,», 2 «Nissan» և 2 «ԶԻԼ» մակնիշի ավոտմեքնենաները: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել է, 2 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքնեորվ տեղափոխվել Երևանի տարբեր հիվանդանոցներ: Ավելի ուշ […]
Ողջունում ենք ԵՄ պատմական որոշումները ՀՀ-ին աջակցության տրամադրման և վիզայի ազատականացման երկխոսության մեկնարկի վերաբերյալ․ Արարատ Միրզոյան
ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ողջունել է ԵՄ խորհրդի՝ արտաքին գործերի նախարարների կողմից կայացված որոշումները։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ ֆեյսբուքյան էջից։«Մենք ողջունում ենք ԵՄ կողմից՝ արտաքին գործերի նախարարների մակարդակով կայացված պատմական որոշումները Եվրոպական խաղաղության գործիքի ներքո Հայաստանին աջակցության տրամադրման և վիզայի ազատականացման երկխոսության մեկնարկի վերաբերյալ։ Սա ՀՀ-ԵՄ գործընկերության շատ կարևոր հանգրվան է, գործընկերություն, որը […]
Կարմիր խաչի աշխատակիցները Բաքվում այցելել են օկուպացված Արցախի նախկին ղեկավարներին
Հուլիսին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աշխատակիցները կրկին այցելել են օկուպացված Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարներին, որոնք ապօրինաբար պահվում են Բաքվում: Այս մասին հայտնել է ԿԽՄԿ Բաքվի ներկայացուցչության հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Իլահա Հուսեյնովան։ Վերջինիս խոսքով՝ նրանց հետ անհատական հանդիպումներ են անցկացվել, պայմաններ են ստեղծվել իրենց ընտանիքների հետ շփվելու համար։ Այցելությունների ընթացքում ԿԽՄԿ-ն գնահատում է կալանավորների նկատմամբ վերաբերմունքը, նրանց […]
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լիտվայի Հանրապետության վարչապետ Ինգրիդա Շիմոնիտեին՝ պաշտոնում վերանշանակվելու առիթով
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լիտվայի Հանրապետության վարչապետ Ինգրիդա Շիմոնիտեին՝ պաշտոնում վերանշանակվելու առիթով: Ուղերձում ասված է. Առանձնակի կարևորում եմ մեր միջև ձևավորված ջերմ և անկեղծ հարաբերությունները և խորին երախտագիտություն եմ հայտնում Հայաստանի և Լիտվայի հարաբերությունների տեսանելի առաջընթացի գործում Ձեր անձնական ներդրման համար։ Բարձր եմ գնահատում Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումների գործընթացին, ինչպես նաև ՀՀ-ԵՄ […]
ՔԿ-ն նոր մանրամասներ է հայտնել նորատուսցի Արայի որդու մասնակցությամբ միջադեպից
ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնում, ապա ՀՀ ՔԿ հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացված քննչական և վարութային մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել են Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհին հարակից՝ Սևան քաղաքի Երևանյան փողոցում տեղակայված հանգստյան գոտու մոտ խուլիգանություն կատարելու, 37–ամյա տղամարդու՝ Արսեն Աֆիյանի սպանության դեպքի մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ շարժառիթը։ Այս մաին […]
Ծառերը վնասելն ամենավատ հանցագործությունն է և ենթադրում է քրեական պատասխանատվություն․ Ավինյանը՝ Մաշտոցի պողոտայի միջադեպի մասին
Ծառերը վնասելն ամենավատ հանցագործությունն է, մարդիկ պետք է իրազեկված լինեն, որ դա ենթադրում է քրեական պատասխանատվություն: Այս մասին այսօր Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ, դիմելով «Կանաչապատում և շրջակա միջավայրի պաշտպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանին, ասաց քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով Մաշտոցի պողոտայում օրերս տեղի ունեցած միջադեպին։ «Տեսանյութ էր հրապարակվել, որ ինչ-որ անձնավորություն անհասկանալի նյութ է լցնում […]
Վերահաստատում ենք հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի համատեղ հետաքննության մեխանիզմի ստեղծման առաջարկությունը․ ՀՀ վարչապետի աշխատակազմ
Վերջին օրերին Ադրբեջանի պաշտոնական աղբյուրները վերսկսել են Հայաստան-Ադրբեջան պետական սահմանին ՀՀ Զինված ուժերի կողմից հրադադարի ռեժիմի խախտման մասին հրապարակումները: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։ «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հերքել է այդ տեղեկատվությունը: Չնայած դրան, ադրբեջանական աղբյուրները շարունակում են նմանատիպ հրապարակումները՝ համեմելով աշխարհաքաղաքական բնույթի շեշտադրումներով: Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմը վերահաստատում է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի եւ/կամ […]