Հեծանվորդը վրաերթի է ենթարկել ու տեղում մահացել՝ Երևան-Երասխ ավտոճանապարհին
հուլիսի 27-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 16:10-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 29-ամյա Հովսեփ Ռ-ն իր վարած «DAF» մակնիշի բեռնատարով Երևան-Երասխ ավտոճանապարհին՝ Արտաշատի վարչական տարածքում, վրաերթի է ենթարկել հեծանվորդ, Արարատի մարզի բնակիչ 78-ամյա Էդիկ Թ-ին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, օպերատիվորեն ժամանած «Արտաշատ» բժշկական […]
Հայաստանի բասկետբոլի Մ18 կանանց հավաքականը պարտվեց Մալթային և ավարտեց ելույթները
Հայաստանի մինչև Մ18 տարեկանների կանանց բասկետբոլի հավաքականը ավարտեց ելույթները Եվրոպայի առաջնությունում։ Այս մասին հայտնում է ՀԲՖ-ի մամուլի ծառայությունը։ Կայացած վերջին խաղում Հայաստանի հավաքականը 39:57 հաշվով պարտվեց Մալթայի հավաքականին: Հայաստանի կազմում ամենաարդյունավետ խաղացողը Լիա Կրումյանն էր՝ վաստակած 17 միավորով: Նա նաև 8 անգամ տիրել է օղակից անդրադարձող գնդակին և իրականացրել 5 խլում: Նշենք, որ անցկացրած խաղերից […]
Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտnւթյան սրում չի սպասվում. «Fitch»
Հայաստանի և Ադրբեջանի միջև լայնամասշտաբ ռազմական էսկալացիա, ինչի մասին ասվում է երկրների տնտեսական զարգացման վերաբերյալ նրանց կանխատեսումներում չի սպասվում, ասվում է Fitch Ratings վարկանշային գործակալության հաղորդագրության մեջ։ «Հայաստանը խաղաղ համաձայնագրի շուրջ բանակցություններ է վարում Ադրբեջանի հետ՝ 2023 թվականին Լեռնային Ղարաբաղի նկատմամբ տարածքային վերահսկողության ամբողջական կորստից հետո: Համապարփակ խաղաղ համաձայնագիրը դժվար կլինի՝ պայմանավորված Ադրբեջանի պահանջով Հայաստանից տարանցիկ միջանցք […]
Հայաստանի հեծանվային մարզաձևերի ֆեդերացիայի նախագահ է ընտրվել Արա Սադոյանը
Հայաստանի հեծանվային մարզաձևերի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում ընտրվել է Արա Ալֆրեդի Սադոյանը: Այս մասին հաղորդում է կազմակերպության ֆեյսբուքյան էջը։ «Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել վստահության համար: Պարտավորեցնող է ձեր կողմից ինձ ցուցաբերված վստահության քվեն ստանալը: Առանձնահատուկ շնորհակալություն պարոն Սահակյանին անցնող տարիներին կատարած աշխատանքի համար: Մեծ ծավալի աշխատանք ունենք կատարելու և վստահեցնում եմ, որ նվիրված աշխատանքի դեպքում մենք անլուծելի […]
ՕԽ-2024․ Բասկետբոլի Ավստրալիայի հավաքականը հաղթեց Իսպանիային
Հուլիսի 27-ին, ամառային Oլիմպիական խաղերի շրջանակում է տեղի ունեցել բասկետբոլի Ավստրալիայի եւ Իսպանիայի հավաքականների միջև։ Հանդիպումն ավարտվել է 92:80 (31:21, 18:21, 20:18, 23:20) հաշվով՝ հօգուտ ավստրալացի բասկետբոլիստների։ Նշենք, որ Ավստրալիայի հավաքականի մարզիչը հայ մասնագետ Բրայան Գյուրջյանն է։ Օլիմպիական խաղերում բասկետբոլի մրցաշարը մեկնարկել է հուլիսի 27-ից։ Գործող չեմպիոնը ԱՄՆ-ի հավաքականն է, որը Տոկիոյում 2020 թվականի Օլիմպիական […]
Փարիզ-2024. լողորդ Վարսենիկ Մանուչարյանը չկարողացավ հաղթահարել որակավորման փուլը
Լողորդ Վարսենիկ Մանուչարյանն ՕԽ-2024-ի ազատ ոճի լողի որակավորման փուլում 100 մետր տարածության մարզումային պայքարում 1:01.24 արդյունք է գրանցել։ Մանուչարյանը զբաղեցրել 3-րդ տեղն առաջին մրցահերթում։ Չորս մրցահերթերից հետո Մանուչարյանը որակավորման փուլում 26-րդն է։ Կիսաեզրափակիչ են դուրս գալիս լավագույն 16 լողորդները։ Լավագույն արդյունքը որակավորման փուլում գրանցել է Յուֆեն Ժանը Չինաստանից։ Նշենք, որ Հայաստանի ներկայացուցիչներից լողի մրցաշարին կմասնակցի […]
Էլմիրա Կարապետյանը նույնպես չհաղթահարեց որակավորման փուլը
Փարիզի Օլիմպիական խաղերում այսօր Հայաստանի երկրորդ ներկայացուցիչը՝ Էլմիրա Կարապետյանը 10 մետր օդամղիչ ատրճանակ մրցաձևի կանանց որակավորման փուլում զբաղեցրեց 9-րդ տեղը։ Այս մասին հայտնում է armsport.am-ը։ Կարապետյանը վաստակել է 576 միավոր: Եզրափակիչ են դուրս եկել որակավորման փուլում լավագույն արդյունքը գրանցած ութ հրաձիգները: Հիշեցնենք, որ այսօր լողորդ Վարսենիկ Մանուչարյանն ՕԽ-2024-ի ազատ ոճի լողի որակավորման փուլում 100 մետր […]
Վոլգոգրադի մարզում Սու-34 է կործանվել. ՌԴ ՊՆ
ՌԴ Վոլգոգրադի մարզում Ռուսաստանի օդատիեզերական ուժերի Սու-34 ինքնաթիռ է կործանվել, գրում է ՌԻԱ Նովոստին։Ինքնաթիռը պլանային ուսումնամարզական թռիչք իրականացնելիս է եղել։ Անձնակազմը կարողացել է ժամանակին ցած նետվել։ Կործանման նախնական պատճառը տեխնիկական անսարքությունն է։
Ողբերգական ավտովթար Դիլիջանում․ զոհ ու բազմաթիվ տուժածներ կան, վիրավորներից երեքը երեխաներ են
Ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 17:50-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 99 կմ հատվածում՝ Դիլիջան խոշորացված համայնքի վարչական տարածքում բախվել են «Infiniti» և «Suzuki» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 12 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Դիլիջան» բժշկական կենտրոն: Մինչ դեպքի վայր կժամաներ քննչական խումբը, հիվանդանոցից ահազանգ է […]
Բաքուն Հայաստանի և հայերի մասին հնչած խոսքերի պատճառով պատրաստվում է բողոք հղել ՄՕԿ-ին
Ադրբեջանի ղեկավարությունը մտադիր է «France 2» հեռուստաալիքի հաղորդավար Լորան Դելաուսի՝ Փարիզում կայացած խաղերի բացման ժամանակ արած հայտարարության համար բողոք ներկայացնել Միջազգային օլիմպիական կոմիտե (ՄՕԿ): Տեղեկությունը հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Ադրբեջանական կողմին զայրացրել են հաղորդավարի՝ նավարկող թիմերի շքերթի ժամանակ ասած խոսքերը։ «Եվ, իհարկե, մեր հայ ընկերները․․․Հայաստանը պատմականորեն ֆրանսիացիների սրտին մոտ երկիր է։ Անցյալ տարին հայ ժողովրդի […]
Սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում՝ հորդառատ
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը։ Երևանում հուլիսի 27-ին երեկոյան ժամերին, 28-ին, 29-ի գիշերը սպասվում է անձրև և ամպրոպ, քաղաքի առանձին հատվածներում՝ հորդառատ։ Հուլիսի 29-ի ցերեկը, 31-ին, օգոստոսի 1-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Հուլիսի 30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սպասվում է նաև […]
ՀՀ-ն կմասնակցի՞ Թուրքիայում կայանալիք «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների առաջիկա հանդիպմանը
Պաշտոնական Երևանը դեռ չի կողմնորոշվել` մասնակցելու է Թուրքիայում կայանալիք «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների առաջիկա հանդիպմանը, թե ոչ։ Նման եզրահանգման կարելի է հանգել ՀՀ ԱԳՆ նամակից` ի պատասխան Sputnik Արմենիայի գրավոր հարցման։ Ավելի վաղ ՀՀ–ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին հայտարարել էր, որ «3+3» ձևաչափով արտգործնախարարների հաջորդ հանդիպումը տեղի կունենա Թուրքիայում մոտ ժամանակներս: ««3+3» […]