Լուրեր Հայաստանից և աշխարհից

«Ֆազ»-ի գործը բացահայտվել է. կալանավորվել է «Չաղ Ռուստամ»-ը և ևս մեկ անձ. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել

ՀՀ քննչական կոմիտեն տեղեկացրել էր, որ 2024թ. հունիսի 11-ին՝ ժամը 23:15-ի սահմաններում, Երևանի Շինարարներ փողոցում տեղի ունեցած՝ 43–ամյա տղամարդու՝ Սերգեյ Գրիգորյանի  սպանության և 35–ամյա Բ․Սիմոնյանի նկատմամբ սպանության փորձի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ ՔԿ-ից NEWS.am-ին հայտնում են, որ նախաքննության ընթացքում կատարված դեպքի վայրի զննությամբ՝ Երևան քաղաքի Շինարարներ փողոցում, միմյանց բախված վիճակում, կայանված են հայտնաբերվել էին […]

Երևան-Սևան ճանապարհին բախվել են «BMW»-ն և «Mazda»-ն․ 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց

Հուլիսի 29-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 16։30-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 50 կմ հատվածում բախվել են Երևանի բնակիչ 32-ամյա Գևորգ Ս․-ի վարած «BMW» մակնիշի և Արմավիրի մարզի բնակիչ 40-ամյա Մեխակ Խ․-ի վարած «Mazda» մակնիշի ավտոմեքենաները։ Shamshyan.com-ի տեղեություններով, վթարի հետևանքով «BMW»-ի վարորդն ու նրա ուղևոր, Երևանի բնակիչ 29-ամյա Կարեն Վ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են […]

Միացյալ Նահանգները կշարունակի աշխատել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հասնելու համար․ Պատել

Միացյալ Նահանգները կշարունակի աշխատել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հասնելու համար։Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի փոխխոսնակ Վեդանտ Պատելը «Սա մի բան է, որը և՛ պետքարտուղարը, և՛ Կովկասի բանակցությունների գծով ավագ խորհրդական Լուի Բոնոն շարունակում են ակտիվորեն զբաղվել, բայց ես կոնկրետ նորություն կամ ժամանակացույց չունեմ»,- հայտարարել է նա։

Կոչ եմ անում գործադրել դիվանագիտական խողովակները՝ Բաքվի բանտերից ազատելու ՀՀ քաղաքացիներին. Ծառուկյանը՝ ՄՕԿ նախագահին

ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը դիմել է ՄՕԿ նախագահ Թոմաս Բախին և միջազգային օլիմպիական շարժման գործընկերներին Փարիզ-2024-ի օլիմպիական խաղերն անցկացվում են աշխարհի համար անհանգիստ և լարված ժամանակաշրջանում, պատերազմական բախումների և թափվող արյան մի ծանր փուլում։ Մենք՝ միջազգային օլիմպիական շարժման ներկայացուցիչներս, մարզական պարտականություններից բացի, ունենք կարևորագույն առաքելություն՝ նպաստել աշխարհում լարվածության թուլացմանը, խաղաղության հաստատմանը։ Մեր այս պարտականության գիտակցումն […]

ՄԻՊ-ը մտահոգիչ է համարում մանկապարտեզում երեխայի նկատմամբ բռնության դեպքի արդարացման դրսևորումները

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը խիստ մտահոգիչ է համարում այն հանգամանքը, որ հասարակության տարբեր շրջանակներ հրապարակային խոսքով փորձ են անում արդարացնել հուլիսի 26-ին Փոքր Վեդիի մանկապարտեզում երեխայի նկատմամբ տեղի ունեցած ֆիզիկական բռնության դեպքը։ Այս մասին վկայում են Պաշտպանի աշխատակազմի կողմից իրականացված սոցիալական մեդիայի մշտադիտարկումը և վերլուծությունը։ Պաշտպանը ևս մեկ անգամ շեշտում է, որ բռնության ցանկացած […]

Հայաստանը ծրագրում է մշտական դիվանագիտական ներկայացուցչություն հիմնել Կիպրոսում. Միրզոյան

Հուլիսի 29-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցը Կիպրոս մեկնարկել է Կիպրոսի դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների տարեկան համաժողովին նախարար Միրզոյանի մասնակցությամբ։ Վերջինս կայացել է Կիպրոսի ԱԳ նախարարի հրավերով, միջոցառմանը ներկա են եղել շուրջ 50 դեսպաններ, ինչպես նաև ԱԳՆ ղեկավար կազմը։ Նախարար Միրզոյանը հանդես է եկել ներածական խոսքով, որից հետո պատասխանել է ներկաներին հետաքրքրող մի շարք […]

ԱՄՆ-ն առանձին պաշտպանական և անվտանգային հարաբերություններ ունի Հայաստանի ու Ադրբեջանի հետ. Պետդեպ

ԱՄՆ պետքարտուղարությունը, արձագանքելով հայ-ամերիկյան համատեղ զորավարժություններին և Ադրբեջանից հնչած հայտարարություններին, շեշտել է, որ «Միացյալ Նահանգները երկարամյա գործընկերություն ունի Հայաստանի հետ, որի օրինակն է Կանզաս նահանգի ազգային գվարդիայի հետ կայուն համագործակցությունը՝ (ԱՄՆ) պաշտպանության նախարարության Պետական գործընկերության ծրագրի շրջանակներում»։ Այս մասին Պետքարտուղարությունից ասել են «Ամերիկայի ձայն»-ի հայկական ծառայությանը: Պետքարտուղարությունը հավելել է, որ «ԱՄՆ-ն առանձին պաշտպանական և անվտանգային հարաբերություններ ունի Ադրբեջանի հետ, […]

Նորատուսցի Ալիկի նկատմամբ քրեшկшն հետшպնդnւմ է հարուցվել . նա ՀՀ-ում չէ

Քրեական ենթամշակույթի հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում 3 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել, մեկին ՀՀ քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 1-ին մասով  (Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ տալը կամ ստանալը կամ պահպանելը՝ պատժվում է ազատազրկմամբ՝ վեցից տասներկու տարի ժամկետով) և 323-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի կողմից`պատժվում է ազատազրկմամբ՝ ութից […]

Վոլգոգրադում բախվել են «Կամազ»-ն ու ավելի քան 800 ուղևոր տեղափոխող գնացքը. կան տասնյակ տուժածներ

ՌԴ Վոլգոգրադի մարզում բախվել են Կազանից Ադլեր ուղևորվող գնացքը, որում եղել է ավելի քան 800 ուղևոր, և բեռնատարը, ինչի հետևանքով ութ վագոն դուրս է եկել ռելսերից, մի քանիսը շրջվել են, հայտնում է ՏԱՍՍ-ը: Նշվում է, որ բեռնատարի վարորդը դուրս է եկել երկաթուղային անցում և բախվել անցնող մարդատար գնացքին, հայտնում է «Ռուսական երկաթուղիները»։ Ըստ օպերատիվ ծառայությունների՝ վագոնների ռելսերից […]

Ադրբեջանի ՊՆ-ի հաղորդագրությունը չի համապատասխանում իրականությանը. ՀՀ ՊՆ

Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը, թե իբր հուլիսի 28-ին՝ ժամը 17:40-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ-ին պատկանող կվադրոկոպտերը հետախուզական թռիչքներ է իրականացրել սահմանագոտու հարավարևելյան հատվածում, չի համապատասխանում իրականությանը: Այս մասին հայտնում են Պաշտպանության նախարարությունից:

«Վերին Լարս»-ում ավելի քան 2,700 բեռնատար է կուտակվել

Ռուս-վրացական սահմանին «Վերին Լարս» անցակետում ավելի քան 2,700 բեռնատար է սպասումանցնելու հերթին։ Այս մասին, interfax-russia.ru-ի փոխանցմամբ, հաղորդվում է Հյուսիսային Օսիայի Ճանապարհային երթևեկության կառավարման տարածաշրջանային կենտրոնի պորտալում։ Հուլիսի 29-ի առավոտվա դրությամբ երթևեկության էլեկտրոնային հերթում գրանցվել է ընդհանուր առմամբ 2,737 բեռնատար։ Հաղորդվում է, որ ավելի վաղ Հյուսիսային Օսիայի ղեկավար Սերգեյ Մենյայլոն խոսել էր պետական սահմանին տարանցիկ մեքենաների կուտակման պատճառով հանրապետությունում բարձր […]