Միշելը նամակ է գրել Փաշինյանին և Ալիևին. Politico
Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը վերսկսում է ջանքերը՝ ուղղված Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության հաստատմանը։ Այս մասին ասված է Politico-ի հուլիսի 30-ի հրապարակման մեջ։ Պարբերականի հետ զրույցում երկու բարձրաստիճան դիվանագետ հաստատել է, որ Շառլ Միշելը երկկողմ հանդիպումներ է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ այս ամսվա սկզբին՝ Մեծ Բրիտանիայում կայացած Եվրոպական համայնքի (EPC) չորրորդ […]
2024 թվականի երկրորդ եռամսյակում Վրաստան է մուտք գործել ավելի քան 1,8 մլն օտարերկրացի. հայերն առաջատար են
2024 թվականի երկրորդ եռամսյակում Վրաստան է մուտք գործել ավելի քան 1,8 միլիոն օտարերկրյա քաղաքացի, ինչը մոտավորապես 3,5 տոկոսով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Այս մասին հայտնում է Эхо Кавказа-ն՝ հղում անելով Վրաստանի ՆԳՆ տվյալներին։ Հայաստանի քաղաքացիները Վրաստան մուտք են գործել 257,1 հազար անգամ, դուրս են եկել 255 հազար անգամ։ ԵՄ քաղաքացիներն ունեցել են 114,6 հազար […]
Կարեն Գիլոյանը Փարիզում հանդիպումներ է ունեցել Ղազախստանի և Ուզբեկստանի սպորտի նախարարների հետ
Օլիմպիական խաղերին հետևելու նպատակով Փարիզում գտնվող ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը հանդիպել է Ղազախստանի սպորտի նախարար Երմեկ Մարժիկբաևի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցության հեռանկարները, նախանշվել փոխգործակցության ուղղությունները, մասնավորապես՝ համատեղ ուսումնամարզական հավաքների, սեմինարների կազմակերպման առումով: Փարիզ այցի շրջանակում ԿԳՄՍ նախարարի տեղակալը հանդիպումներ է ունեցել նաև Ուզբեկստանի սպորտի նախարար Աթխամ Իկրամովի, ինչպես նաև Տաջիկստանի […]
Երևանի շինհրապարակներում օդի աղտոտվածության համար 534 իրավախախտում է արձանագրվել. կառուցապատողները տուգանվել են
2024թ. առաջին կիսամյակում Երևանի շինհրապարակներում օդի աղտոտվածության վերաբերյալ 534 վարչական իրավախախտումների արձանագրություն է կազմվել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետարանի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետի տեղակալ Ռուբեն Խոջոյանը։ Նրա խոսքով՝ նշված արձանագրությունների մեծ մասը կազմվել է փոշեկլանիչ ցանցերի բացակայության համար, որոշ դեպքերում բացակայել են օդի որակի մոնիտորինգի սարքերը: «Այս պահին Երևանում կառուցվում […]
Իսրայելական ուժերը հարվածել են Բեյրութի հարավային արվարձանին
Հունվարի 2-ից ի վեր առաջին անգամ հարված է հասցվել Բեյրութի հարավային արվարձանին․ թիրախը «Հեզբոլլահ»-ի բարձրաստիճան հրամանատարներից է, որը «պատասխանատու է Իսրայելի քաղաքացիական անձանց սպանության համար», նշել են ՑԱՀԱԼ-ից։ «Հեզբոլլահը» հատել է կարմիր գիծը: Սա մեր պատասխանն է Գոլանի բարձունքների ուղղությամբ հարձակմանը.մենք մտադիր չենք լայնամասշտաբ պատերազմ սկսել։ Այս մասին հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը […]
Թեհրանում սպանվել է ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեն
Թեհրանում սպանվել է ՀԱՄԱՍ շարժման քաղաքական բյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեն։ Ինչպես հաղորդում է Mehr գործակալությունը՝ հղում անելով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ, Իրանի զինված ուժերի էլիտար ստորաբաժանումներ) հայտարարությանը, Հանիեն սպանվել է Իրանի մայրաքաղաքի իր նստավայրի վրա հարձակման ժամանակ։ «Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման քաղաքական բյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեն նահատակվել է Թեհրանում»,- ասված է հաղորդագրության մեջ։ Գործակալության տվյալներով՝ հարձակման հետևանքով […]
Ռուսաստանն ու Բելառուսը համաձայնագիր կստորագրեն էլեկտրաէներգիայի միասնական շուկա ստեղծելու մասին
Ռուսաստանը և Բելառուսը կստեղծեն էլեկտրաէներգիայի միասնական շուկա։ Այս մասին հրաման է ստորագրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Փաստաթուղթը հրապարակվել է ՌԴ իրավական ակտերի կայքում։ «Ընդունել Ռուսաստանի Դաշնության կառավարության առաջարկը, ստորագրել համաձայնագիր Ռուսաստանի Դաշնության և Բելառուսի Հանրապետության միջև Միութենական պետության միասնական էլեկտրաէներգիայի շուկայի ձևավորման մասին»։ Այս մասին փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ին։ Բելառուսի էներգետիկայի նախարարությունը հունիսի սկզբին հայտնել էր, […]
Ենթադրյալ օրինախախտ դատավոր Դոլամազյանին կներեն. հրահանգ կա
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՀՀ Բարձրագույն դատական խորհուրդը օգոստոսի 5-ին հրապարակելու է Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Վահե Դոլմազյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցով որոշումը: Ու մինչ ԲԴԽ-ն խորհրդակցական սենյակում քննում է Դոլմազյանի վարքը, կատարած քայլերի օրինականությունը, «Ժողովուրդ» օրաթերթին որոշ տեղեկություններ հասան ԲԴԽ նախնական հավաքական տրամադրությունների մասին: Ըստ այդմ` ամենայն հավանականությամբ, Վահե Դոլմազյանի լիազորությունները չեն դադարեցվի, ԲԴԽ-ն, թերեւս, […]
Կենսաչափական տվյալների անօրինական հավաքագրման համար Meta-ն 1,4 մլրդ դոլար կվճարի Տեխասի իշխանություններին
Ամերիկյան Meta ընկերությունը համաձայնել է 1,4 միլիարդ դոլար վճարել ԱՄՆ-ի Տեխաս նահանգի իշխանություններին՝ առանց համապատասխան թույլտվության միլիոնավոր քաղաքացիների կենսաչափական տվյալներ հավաքելու հետ կապված խնդիրը հարթելու համար: Այդ մասին հայտնում է Financial Times-ը: Տեխասի գլխավոր դատախազ Քեն Փեքսթոնը հայտարարել է, որ դա ԱՄՆ-ի պատմությունում ամենախոշոր վճարումն է, որը կողմերի հաշտեցման շրջանակում կատարվել է առանձին նահանգների ներկայացրած […]