Փարիզ-2024. Արթուր Ալեքսանյանը հաղթեց 9:5 հաշվով եւ կիսաեզրափակիչում է

Օլիմպիական խաղերի ոսկե, արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի քառակի, Եվրոպայի 7-ակի չեմպիոն, Փարիզում անցկացվող Օլիմպիական խաղերում հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի ներկայացուցիչ Արթուր Ալեքսանյանը գոտեմարտեց կուբացի Գաբրիել Ալեխանդրո Ռոսիլո Կինդելայի հետ: Նա հունահռոմեական ոճում ոսկու համար պայքարի մեջ մնաց՝ հաղթելով մրցակցին 5-3 հաշվով: Նախքան այս փուլը Արթուր Ալեքսանյանը 9-5 հաշվով հաղթել էր Ուզբեկստանը ներկայացնող Ռուստամ Ասակալովին […]
ՌԴ-ն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին. Շոյգու

ՌԴ-ն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին. այս մասին, ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ, Բաքվում հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն: Ադրբեջանի նախագահի հետ հանդիպմանը ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարն ընդգծել է երկրների միջև հարաբերությունների հաջող զարգացումը տարածաշրջանային անվտանգության, ռազմատեխնիկական, տրանսպորտային և տնտեսական ոլորտներում։ Հանդիպմանը քննարկվել են նաև «3+3» ձևաչափով համագործակցության հեռանկարները։ Իլհամ […]
Գուրգեն Արսենյանը դադարեցնում է պատգամավորական լիազորությունները

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը վայր է դնում մանդատը։ ԱԺ-ից ստացել են Գուրգեն Արսենյանի կողմից ներկայացված դիմումը՝ պատգամավորական լիազորությունների դադարեցման մասին։ Նշենք, որ Գուրգեն Արսենյանը, ըստ շրջանառվող լուրերի, ՌԴ-ում դեսպանի պաշտոնում կփոխարինի Վաղարշակ Հարությունյանին:
Լարսի անցակետի աշխատանքը վերականգնվել է թեթև մարդատար մեքենաների և ավտոբուսների համար

Վերին Լարսի անցակետում թեթև մարդատար և ուղևորատար տրանսպորտային միջոցների համար աշխատանքը վերականգնվել է։ Այս մասին հայտնում է Sputnik Արմենիան՝ վկայակոչելով Ռուսաստանում ՀՀ դեսպանատան մաքսային կցորդ Վահան Հակոբյանին։ «Տեղեկացնում եմ, որ վրացական կողմում վերազինման աշխատանքները ավարտվել են, և անցակետի աշխատանքը վերականգնվել է միայն թեթև մարդատար և ուղևորատար տրանսպորտային միջոցների համար: Քիչ անց կվերականգնվի նաև բեռնատար տրանսպորտային միջոցների […]
Միջազգային հանրության՝ Ադրբեջանի նկատմամբ վարվող քաղաքականության անկյունաքարային հարցերից պետք է դառնա Արցախի ժողովրդի անվտանգ վերադարձի հարցը․ Գագիկ Բաղունց

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պարտականությունները կատարող Գագիկ Բաղունցը հայտարարություն է տարածել՝ ողջունելով Միջազգային քրեական դատարանի առաջին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոյի կողմից մեկնարկած տեղեկատվական արշավը։ Հայտարարության մեջ մասնավորապես նշված է․ «Արցախի Հանրապետության Ազգային ժողովը ողջունում է Միջազգային քրեական դատարանի առաջին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոյի կողմից մեկնարկած տեղեկատվական արշավը, որը կազմակերպվում է ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության […]
Ինչ է սպասվում դատական համակարգից հեռացված Աննա Դանիբեկյանի վարույթում գտնվող 200 քրեական գործերին

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Արդեն 17 օր է, ինչ դադարեցվել են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործը քննած դատավոր Աննա Դանիբեկյանի լիազորությունները, ու դատավորները մտահոգված սպասում են, թե համակարգը լքած դատավորի վարույթում գտնվող շուրջ 200 քրեական գործերը գործող դատավորների մեջ ում, ինչպես են բաշխվելու։ Ասել է թե՝ դատավորը 2 շաբաթից ավելի՝ է հեռացվել է համակարգից, […]
Բանակցությունների միջոցով դեռ չի հաջողվել պայմանավորվել գերիների վերադարձման ժամկետների հարցում. Վեդանտ Պատել

«Ամերիկայի ձայն»․ Վաշինգտոնը շարունակում է խորապես ներգրավված լինել Ադրբեջանում կալանավորված հայերի հարցում՝ օրերս կայացած ճեպազրույցի հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության փոխխոսնակ Վեդանտ Պատելը, ընդգծելով, սակայն, որ գործընթացի վերաբերյալ նորություն չունի։ «Բայց երբ խոսքը վերաբերում է կալանավորներին, մենք հստակ և հետևողական պնդում ենք, որ ցանկացած երկիր պետք է բոլոր կալանավորների նկատմամբ արժանապատիվ վերաբերմունք ցուցաբերի՝ միջազգային իրավունքի նորմերին […]
Իրանը հարձակման մասին ուղերձ է փոխանցել Իսրայելին

Իրանի իշխանությունները Հունգարիայի միջոցով Իսրայելին զգուշացրել են հարվածներ հասցնելու մտադրության մասին, գրում է The Jerusalem Post թերթը՝ վկայակոչելով հրեական պետության արտաքին գործերի նախարար Իսրայել Կացին։ Այս մասին փոխանցում է ՌԻԱ Նովոստին։ «Իրանը հայտնել է, որ մտադիր է հարձակվել Իսրայելի վրա: Աշխարհը պետք է գին պահանջի Իրանից ցանկացած ագրեսիվ գործողության համար», – ասել է նա: Հիշեցնենք, որ […]
Մոսկվայի հետ Թեհրանի հարաբերությունների զարգացումը Իրանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից մեկն է. Փեզեշքիան

Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը՝ Իրանի մայրաքաղաքում Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուի հետ հանդիպման ժամանակ, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։ «Ռուսաստանը միշտ եղել է Իրանի կողքին դժվար պահերին, և նման ռազմավարական գործընկերոջ հետ հարաբերությունների ամրապնդումն Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է»,- Փեզեշքիանի խոսքերն է մեջբերել ISNA գործակալությունը։
Իրանը փակում է իր օդային տարածքի մեծ մասը

Իրանի իշխանությունները փակում են երկրի կենտրոնական, արևմտյան և հյուսիսարևմտյան շրջանների օդային տարածքի զգալի մասը։ Այս մասին գրում է Iran Today-ը: Իրանը նախազգուշացրել է ավիաընկերություններին Թեհրանի տարածքում GPS-ի սպասվող խափանումների մասին և հորդորել երկրի արևմտյան, հարավ-արևմտյան, հարավային և կենտրոնական շրջաններով թռչող ինքնաթիռներին այլընտրանքային ուղիներ գտնել:
Հայէկոնոմբանկը Symbiotics S.A.-ի միջոցով ներգրավել է 9,750,000 ԱՄՆ դոլարի համարժեք դրամային ռեսուրս

Հայէկոնոմբանկը, շարունակելով համագործակցությունը Symbiotics Asset Management SA շվեյցարական ընկերության և վերջինիս կողմից կառավարվող ֆոնդերի հետ, կնքել է 9,750,000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամի չափով վարկային պայմանագիր: Ներգրավված միջոցները բանկը կուղղի ՀՀ-ում միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների վարկավորմանն ու զարգացմանը: Բանկի և Symbiotics Asset Management SA միջև համագործակցությունը սկսվել է դեռևս 2016թ. և մինչ այժմ կողմերի միջև […]
Կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 6-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10։00-16:00 Ավան՝ 3-րդ, 12-րդ փողոցների առանձնատներ, Ա․ Շահինյան փողոցի առանձնատներ, Աղի Հանքի Ֆինանսական տեխնիկումի շենք, Թույլ տեսնող երեխաների հատուկ դպրոց և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Բագրատունյւաց պող․ 53 շենք, Ֆրունզեի փ․ 60ա շենքեր, […]