Լուրեր Հայաստանից և աշխարհից

Արմավիրի բանտում ցմահ դատապարտյալը փորձել է վերջ տալ կյանքին. բանտապետը հասել է դեպքի վայր

ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն՝ Արմավիր ՔԿՀ-ի պատժախցում մեկուսի պահվող ցմահ դատապարտյալ Մկրտիչը երեկ գիշեր կատարել է ինքնասպանության փորձ։ Սակայն բանտի աշխատակիցները նկատել են նրա գործողություններն ու կանխել են։ Ըստ կալանավորների՝ ցմահ դատապարտյալի ինքնազգացողությունը վատացել է ու նրան տեղափոխել են Էջմիածին ԲԿ։ Ի պատասխան ArmLur.am-ի տեղեկությունների՝ ՔԿ լրատվական ծառայությունից հայտնեցին․ «Քրեակատարողական ծառայողների աչալրջության շնորհիվ հաջողվել է փրկել […]

ՀՀ ԱԳՆ-ն պատասխանել է «Զանգեզուրի միջանցքի» մասին Բաքվի հայտարարությանը․ մանրամասներ

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը, ի պատասխան Radar-ի հարցմանը, անդրադարձել է Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Ամիրբեգովի՝ «Զանգեզուրի միջանցքի» մասին հայտարարությանը։ Հիշեցնենք՝ վերջինս ավելի վաղ հայտարարել էր․ «Փոխադարձ համաձայնությամբ մենք որոշեցինք հանել այս կետը (հաղորդակցությունների վերաբացման մասին) խաղաղության համաձայնագրից և տեղափոխել քննարկումն ավելի ուշ փուլ»։ ՀՀ ԱԳՆ-ից նշում են․ «Այս համաձայնությամբ հանդերձ, հաղորդակցությունների] ապաշրջափակումը շարունակում է մնալ […]

Մալխաս Ամոյանը նվաճեց Օլիմպիական բրոնզը

Մալխաս Ամոյանը 6-5 հաշվով հաղթեց Ուզբեկստանը ներկայացնող Արամ Վարդանյանին Փարիզի օլիմպիական խաղերում հունահռոմեական ոճի ըմբշամարտի 77 կգ քաշային կարգում բրոնզի համար պայքարում ու նվաճեց բրոնզե մեդալը։

Գրեթե 4500 բեռնատար է սպասում ՌԴ-ից Վրաստան անցնելուն

Հյուսիսային Օսիայի «Վերին Լարս» անցակետում ռուս-վրացական սահմանն անցնելու էլեկտրոնային հերթում բեռնատար ավտոմեքենաների թվաքանակը մոտեցել է 4500-ի: Այս մասին տեղեկանում ենք «Ինտերֆաքս» գործակալությունից։ Նշվում է, որ ըստ Հյուսիսայի Օսիայի ճանապարհային երթևեկության կազմակերպման կենտրոնի՝ օգոստոսի 7-ի առավոտվա դրությամբ երթևեկության էլեկտրոնային հերթում գրանցվել է 4433 բեռնատար։Ավելի վաղ Հյուսիսային Օսիայի ղեկավար Սերգեյ Մենյայլոն հրաման է ստորագրել, որով սահմանափակվում է Ռուսաստանի […]

Շոյգուն Բաքվում քննարկել է ՀՀ-ի հետ խաղաղության պայմանագրի հարցը

«Հրապարակ»-ը գրում է․ Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն Բաքու կատարած աշխատանքային այցի շրջանակներում հանդիպել է Ադրբեջանի նախագահին կից Անվտանգության խորհրդի քարտուղար Ռամիլ Ուսուբովի հետ։ Այս մասին հայտնում են տեղի ԶԼՄ-ները:«Քննարկվել է հարցերի լայն շրջանակ։ Խոսքը, իհարկե, առաջին հերթին վերաբերում է Հարավային Կովկասի անվտանգությանը։ Դա Հայաստանի հետ խաղաղության պայմանագիրն է, որի 10-րդ խմբագրումը (նկատի է […]

Գազամատակարարման պլանային դադարեցումներ

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով օգոստոսի 9-ին ժամը 11:00-ից մինչև ժամը 14:00-ն կդադարեցվի Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Շամախյան 2-րդ, 3-րդ նրբանցքների, Գետափնյա, Կալինինի փողոցների գազասպառողների գազամատակարարումը։ Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները:

Քամալա Հարիսը պաշտոնապես դարձել է ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության նախագահի թեկնածուն

ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության պատվիրակները երկրի փոխնախագահ Քամալա Հարիսին ընտրել են որպես նոյեմբերին կայանալիք ընտրություններում նախագահի թեկնածու։ Այդ մասին հաղորդում է The Associated Press գործակալությունը։ 5-օրյա առցանց քվեարկությունից հետո Հարիսը պաշտոնապես դարձել է դեմոկրատների նախագահի թեկնածուն՝ ստանալով գրեթե 4600 ձայն, որը կազմում է մասնակցող պատվիրակների 99 %-ը։ Այժմ Հարիսը պետք է հայտարարի փոխնախագահի թեկնածուին՝ իր հետ […]