Եղիր տեղեկացված

Ներկայացվել է Միլանի «Ինտերի» ամենաբարձր աշխատավարձ ստացող խաղացողների ցուցակը

Transfermarkt-ը ներկայացրել է Միլանի «Ինտերի» ամենաբարձր աշխատավարձ ստացող խաղացողների ցանկը։ Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը զբաղցենում է 13-րդ տեղը՝ տարեկան վաստակելով 4,9 միլիոն եվրո։

Ողբերգական ավտովթար՝ Սևանում․ կա 1 զոհ, 4 վիրավոր

Այսօր՝ օգոստոսի 13-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 19:20-ի սահմաններում Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ավտոճանապարհի 23 կմ հատվածում բախվել են «Nissan Armada» և «Ford Transit» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 7 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սևան» բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները, օպերատիվորեն […]

Ադրբեջանն ավերել է Արցախի Հադրութի շրջանի Մոխրենես գյուղը․ Գեղամ Ստեփանյան

Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը արբանյակային լուսանկարներ է հրապարակել X-ի իր էջում։ Դրանցում երևում է, որ ավերվել են գյուղի տների մեծ մասը, դպրոցը, մանկապարտեզը և այլ շինություններ: Մոխրենեսի Սուրբ Սարգիս եկեղեցին ամբողջությամբ ավերել էին մինչև 2022 թվականի հոկտեմբեր։ «Ադրբեջանի կողմից Արցախում մշակութային ցեղասպանությունը շարունակվում է միջազգային հանրության լուռ մեղսակցությամբ»,- գրել է Ստեփանյանը։

Շիրակի մարզպետը և Գյումրու քաղաքապետը այցելել են Շիրակի մարզային փրկարարական վարչություն

Շիրակի մարզպետը և Գյումրու քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը այսօր այցելել  են ՀՀ ՆԳՆ ՓԾ Շիրակի մարզային փրկարարական վարչություն։ Շիրակի մարզային փրկարարական վարչության պետ Արմեն Ափոյանի ուղեկցությամբ շրջել և ծանոթացել են փրկարարական վարչության աշխատանքներին, անձնակազմի աշխատանքային պայմաններին, ընդհանուր տեխնիկական հագեցվածությանը, զրուցել մասնագետների հետ, քննարկել հետագա անելիքները: Մարզպետը Ճգնաժամային կառավարման կենտրոնում հետաքրքրվել է ահազանգերի քանակից, դրանց արձագանքման օպերատիվությունից։ Շիրակի […]

Երեք կարևոր սկզբունք հանվում է խաղաղության պայմանագրից, արդյունքում կունենանք բովանդակազուրկ ու արժեզրկված մի պայմանագիր. քաղաքագետ

Հայաստանում մերձիշխանական շրջանակների կողմից ներկայացվում է, թե ճանապարհների ապաշրջափակման հարցը հանվել է օրակարգից, մինչդեռ դա այդպես չէ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը՝ անդրադառնալով խաղաղության պայմանագրից ճանապարհների ապաշրջափակման մասին հարցը հանելու պայմանավորվածությանը: «Հարցն ընդամենը հանվել է խաղաղության պայմանագրի տեքստից, այստեղ արդեն մի քանի վտանգ կա: Նախ արժեզրկվում է խաղաղության պայմանագիր կոչվածը, որովհետև […]

Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Օկամպոն աշխարհի հայերին կոչ է արել համախմբվել և մեդիաարշավ սկսել նոյեմբերին Բաքվում կայանալիք COP-29-ի դեմ. Արմինե Օհանյան

«Հրապարակ» թերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը գրել է. «Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Օկամպոն աշխարհի հայերին կոչ է արել համախմբվել և մեդիաարշավ սկսել նոյեմբերին Բաքվում կայանալիք COP-29-ի դեմ` Ադրբեջանում պահվող հայ գերիներին ազատ արձակելու պահանջով․ «Մենք չենք կարող թույլ տալ, որ COP-29-ն անցնի Բաքվի բանտերում գտնվող 23 հայ գերիների առկայության պայմաններում»: Միջազգային իրավունքի փորձագետ Ֆիլիպ- […]

Նովոսիբիրսկում մեկնարկել են ՀԱՊԿ զnրավարժnւթյnւնները. Հայաստանը չի մասնակցում

Նովոսիբիրսկի մարզում կայացել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) «Կոբալտ-2024» հատուկ վարժանքի բացման արարողությունը՝ «Ռոսգվարդիայի» ղեկավարությամբ։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը։ Զորավարժությունների ընթացքում կյուրացվեն ուժերի խմբավորումների և միջոցների գործողությունների նոր ձևեր ու եղանակներ, կփորձարկվեն զենքի, ռազմական տեխնիկայի նոր նմուշներ, ինչպես նաև անօդաչու թռչող սարքերի, հետախուզական միջոցների կիրառման մարտավարական հնարքներ: «Ներկայում իրադրությունն աշխարհում անկայուն է. ահաբեկչական մեծ […]

Երևանում 9 բալանոց երկրաշարժի դեպքում շենքերի 45%-ը խոցելի են. Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության տնօրեն

Երևանը սեյսմիկ վտանգի քարտեզի վրա համարվում է 9 բալանոց գոտի: Այդ մասին մամուլի ասուլիսի ժամանակ, անդրադառնալով այն հարցին, թե Երևանում 9 բալանոց երկրաշարժի դեպքում ի՞նչ հետևանքներ կարող են լինել, ասաց Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության տնօրեն Սոս Մարգարյանը: «Խորհրդային միության տարիներին Հայաստանի ամբողջ տարածքի համար սեյսմիկ վտանգը թերագնահատված է եղել: Եթե այսօր ունենք 8,9, 10 բալանոց գոտիներ, […]

Մոսկվայում խոշոր հրդեհ է բռնկվել «ՌԻՈ» առևտրի կենտրոնում

Մոսկվայի հարավ-արևմուտքում գտնվող «ՌԻՈ» առևտրի կենտրոնում խոշոր հրդեհ է բռնկվել։ Համացանցում հայտնված կադրերում երևում է, որ կրակը տարածվել է չորսհարկանի շենքի ճակատային հատվածի զգալի մասում։ Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ արտակարգ իրավիճակների ծառայություններին հղումով, բաց կրակն արդեն մարվել է, 200 քմ մակերեսով հրդեհը մեկուսացվել է։ ՌԴ ԱԻՆ-ի հաղորդմամբ՝ կրակը շենքի ներսում չի տարածվել։ Նախնական տեղեկություններով՝ […]

15 մլն տարեկան եկամուտ. ինչ ունեցվածք է հայտարարագրել հանքերի վերահսկող Հովհաննես Հարությունյանը

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի տեղակալ Հովհաննես Հարությունյանը պաշտոնը զբաղեցնում է 2021 թվականի նոյեմբեր ամսից։ Մինչ այդ նա ուժերը փորձեց առողջապահության փոխնախարարի եւ Շիրակի մարզպետի պաշտոնում: Հարությունյանը իր` 2023 թվականի հաշվետու տարվա անշարժ գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի հայտարարագիրը ներկայացրել է 2024 թվականի մայիսի 31-ին, որում նկատել ենք, որ […]