Եղիր տեղեկացված

Ռուս–հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի հետ փոխգործակցության ծրագրերն են քննարկվել

Ռուս–հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի տնօրեն և համատնօրեն Ալեքսեյ Բուտիրսկին և Պավել Գյոզալյանը հանդիպել են ՀՀ ՆԳՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ռեկտորի պաշտոնակատար Արմինե Հայրապետյանի հետ: Կողմերը քննարկել են համագործակցության համաձայնագրի ստորագրման հեռանկարներն ու 2024 և 2025 թվականների փոխգործակցության ծրագրերը: Նշվում է, որ ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի և ՀՀ ՆԳՆ ճգնաժամային կառավարման ակադեմիայի միջև 2024 և […]

Արցախն անցյալ չէ, Արցախի հայկական պատկանելիության ամբողջական վերականգնումը պետք է դառնա ամենօրյա պայքար․ Արամ Ա

Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան Անթիլիասի Մայրավանքէն հայրապետական օրհնութեամբ, ազգային վառ ապրումներով եւ վերանորոգ հաւատքով, կամքով ու տեսիլքով կ՚ողջունենք մեր ժողովուրդի սիրելի զաւակները՝ ի Հայաստան եւ սփիւռս աշխարհի: Հայ ժողովուրդը կ՚ապրի իր ժամանակակից պատմութեան ամէնէն ճակատագրական հանգրուանը: Հայաթափուած է Արցախը, Հայաստանը կը մնայ ենթակայ Ազրպէյճանի սպառնալիքներուն: Փաստօրէն Հայաստանը առանձին է, իրաւ բարեկամ չունի: Ահաւոր վտանգներով եւ […]

Փոփոխություններ տեղի կունենան «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում

Նախատեսվում է Հայաստանի Հանրապետությունում կամ օտարերկրյա պետություններում հանրակրթական, ինչպես նաեւ հիմնական կրթության հիմքի վրա առանց ընդհատման նախնական (արհեստագործական) կամ միջին մասնագիտական կրթական ծրագրերով սովորող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայությունից տարկետում տրամադրել մեկ անգամ՝ ամբողջ ուսումնառության ժամկետով: Հստակեցվում է «առանց ընդհատման» հասկացությունը: Տարկետման իրավունք կունենան Հայաստանում կամ օտարերկրյա պետություններում հանրակրթական, ինչպես նաեւ հիմնական կրթության հիմքի վրա հիմնական […]

Ձերբակալվել են «Գլորիա» կարի ֆաբրիկայի սեփականատերն ու Վանաձորի գլխավոր ճարտարապետը

Ձերբակալվել են Հայաստանի ամենախոշոր կարի ֆաբրիկայի՝ «Գլորիա»-ի սեփականատեր Բագրատ Դարբինյանն ու Վանաձորի գլխավոր ճարտարապետ Սուրեն Աբովյանը՝ առավոտից նրանց աշխատասենյակներում մի քանի ժամ կատարված խուզարկությունից հետո։Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց «Ազատության» տեղեկությունները։ Նշեցին, որ իրենց մոտ քննվող քրեական վարույթի շրջանակներում են եղել ձերբակալությունները՝ առանց մանրամասների։«Ազատությանը» հայտնի է միայն, որ ձերբակալված պաշտոնյաները կասկածվում են ապօրինի շինարարական թույլտվությունների տրամադրման մեջ։ Սա Հակակոռուպցիոնից […]

Այսօր գեներալ-մայոր Սեյրան Սարոյանի ծննդյան օրն է. Սեյրան Սարոյանը ակտիվ մասնակցություն է ունեցել Ղարաբաղյան շարժմանը (տեսանյութ)

Այսօր գեներալ-մայոր Սեյրան Սարոյանի ծնդդյան օրն է։ Սեյրան Սարոյանը ծնվել է 1967 թ․ սեպտեմբերի 3-ին Էջմիածնում։ 1993 թ․ ավարտել է ՀՀ պաշտպանության նախարարության բարձրագույն ակադեմիական կուրսերը, 2006 թ․՝ ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբի ռազմական ակադեմիան՝ «Պետության ռազմական անվտանգություն» մասնագիտությամբ։ 1985-1987 թթ․ Սեյրան Սարոյանը ծառայել է խորհրդային բանակում։ Ակտիվ մասնակցություն է ունեցել Ղարաբաղյան շարժմանը։ Նրա հրամանատարությամբ […]

2 երեխայի մահվան ելքով ավտովթարի հանգամանքները պարզվում են քրեական վարույթի շրջանակներում. ՔԿ

024 թվականի սեպտեմբերի 2-ին՝ ժամը 22:00-ին, ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոմայրուղու Զանգակատան հատվածում ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել, որի արդյունքում կան տուժածներ: Այս մասին հաղորդում է ՔԿ-ն:Կատարված ստուգմամբ պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 21:45-ի սահմաններում, «MERCEDES» մակնիշի ավտոմեքենան Երևան-Մեղրի ճանապարհի 70.5-րդ կիլոմետրի հատվածում բախվել է դիմացից ընթացող «ZIL» մակնիշի բեռնատարի հետնամասին, որի հետևանքով […]

Հայկական ծագման ապրանքների արտահանումն առանց ոսկու արտահանման նվազել է շուրջ 4 տոկոսով

Հայաստանում կես տարում գրանցվել է ապրանքների արտահանման 2.3 անգամ աճ, սակայն հայկական ծագման ապրանքների արտահանումն, առանց ոսկու արտահանման, նվազել է շուրջ 4 տոկոսով: Այս մասին ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նիստում ասաց Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը: «2024 թվականի հունվար-հունիսին գրանցել ենք ապրանքների արտահանման աճ 2.3 անգամ, սակայն հայկական ծագման ապրանքների արտահանումն, առանց ոսկու արտահանման, […]

Հայաստանի հավաքականի խաղացանկն Ազգերի լիգայում

Սեպտեբերյան հանդիպումներին ընդառաջ` ներկայացնում ենք Հայաստանի հավաքականի խաղացանկը Ազգերի լիգայի խաղարկությունում։ Հայաստանի հավաքականի խաղացանկը Ազգերի լիգայի խաղարկությունում․ Հայաստան/Լատվիա – սեմպտեմբերի 7, ժամը 20։00 Հյուսիսային Մակեդոնիա/Հայաստան – սեպտեմբերի 10, ժամը 22։45 Ֆարերյան կղզիներ/Հայաստան – հոկտեմբերի 10, ժամը 22։45 Հայաստան/Հյուսիսային Մակեդոնիա – հոկտեմբերի 13, ժամը 20։00 Հայաստան/Ֆարերյան կղզիներ – նոյեմբեր 14, ժամը 21։00 Լատվիա/Հայաստան – նոյեմբերի 17, […]

Փաշինյանն ընդունել է Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության գլխավոր տնօրենին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի տեղակալ, Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության գլխավոր տնօրեն Չու Դոնգյուին: Վարչապետը բարձր է գնահատել ՀՀ Կառավարության և Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության միջև ձևավորված արդյունավետ համագործակցությունը, մասնավորապես, պարենային անվտանգության ապահովման ոլորտում: Նիկոլ Փաշինյանը կարևորել է գյուղատնտեսության, շրջակա միջավայրի բնագավառներում համատեղ ծրագրերի շարունակական իրականացումը և համոզմունք հայտնել, որ ՄԱԿ-ի Գլխավոր […]

Արարատ Միրզոյանը ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության գլխավոր տնօրենի հետ քննարկել է ընթացիկ համագործակցությանն առնչվող հարցեր

Սեպտեմբերի 3-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության գլխավոր տնօրեն Չու Դոնգյուի հետ: Այս մասին հաղորդում ԵՆ ԱԳՆ-ից: Զրուցակիցներն անդրադարձ են կատարել ՀՀ և ՊԳԿ միջև ընթացիկ համագործակցության և վերջինիս ընդլայնման հարցերի: Նախարար Միրզոյանն ընդգծել է, որ ՀՀ կառավարությունն իրականացնում է ակտիվ քայլեր՝ միտված պարենային անվտանգության ապահովմանը, գյուղատնտեսության […]

Բելգորոդում ուկրաինական ԱԹՍ-ն հարվածել է եկեղեցուն, ՌԴ-ն ռմբակոծել է Խարկովը և Կուպյանսկը

ՌԴ Բելգորոդի մարզի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը հայտնել է, որ երեք բնակավայր հարձակման են ենթարկվել ուկրաինական անօդաչու թռչող սարքերի կողմից։ Նրա խոսքով՝ Բորիսովի շրջանի Գրուզսկոյե գյուղում անօդաչու թռչող սարքը հարվածել է Սուրբ Նիկոլայ եկեղեցուն։ Պայթյունի հետևանքով հրդեհվել է տաճարի գմբեթը, հրդեհն արդեն մարվել է։ Գլադկովը հավելել է, որ Շեբեկինո քաղաքում հարձակում է տեղի ունեցել առևտրային ձեռնարկության […]