Ակնկալում եմ աշխատել Ֆրանսիայի ԱԳՆ-ի հետ տարածաշրջանում արդար խաղաղության հաստատման ուղղությամբ. Արարատ Միրզոյան

Ակնկալում եմ աշխատել Բարոյի հետ՝ Հայաստան-Ֆրանսիա բարեկամությունն ամրապնդելու և տարածաշրջանում արդար և կայուն խաղաղության հաստատման ուղղությամբ։ Այս մասին սոցիալական ցանցում գրել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։ Հիշեցնենք, որ Էմանուել Մակրոնը հաստատել էր Ֆրանսիայի կառավարության նոր կազմը, և Ժան-Նոել Բարոն նշանակվել էր ԱԳՆ ղեկավար՝ այս պաշտոնում փոխարինելով Ստեֆան Սեժուրնեին։
Անօդաչու թռչող սարքի հարձակման սպառնալիքի պատճառով անցած գիշեր փակվել են Վոլգոգրադի և Աստրախանի օդանավակայանները

Անօդաչու թռչող սարքի հարձակման սպառնալիքի պատճառով անցած գիշեր փակվել են Վոլգոգրադի և Աստրախանի օդանավակայանները, գրում է Gazeta.ru-ն։ Նշվում է, որ Վոլգոգրադի օդանավակայանը դադարել է ինքնաթիռներ ընդունել և ուղարկել ժամը 1։40-ի սահմաններում։ Դրա պատճառով հետաձգվել է երկու չվերթ: Ապա մեկ ժամ անց փակվել է Աստրախանի օդանավակայանը, ինչի պատճառով երեք չվերթ է հետաձգվել։ Վտանգը վերացվել է ժամը […]
Ավտովթար՝ Շիրակի մարզում. վարորդի կինն ու 2 անչափահաս երեխաները տեղափոխվել են հիվանդանոց

Սեպտեմբերի 22-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 13:00-ի սահմաններում Շիրակի մարզի բնակիչ 36-ամյա Տարոն Պողոսյանը իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհի 11-րդ կմ հատվածում՝ Շիրակ գյուղի վարչական տարածքում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, հայտնվել դաշտամիջյան հատվածում և բախվել քարերին, գրում է Shamshyan.com-ը։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով […]
Գազայում պաղեստինցի զոհերի թիվը գերազանցել է 41,4 հազարը

Վերջին 24 ժամվա ընթացքում իսրայելական զորքերի հարվածների հետևանքով Գազայի հատվածում զոհվել է 40 պաղեստինցի, վիրավորվել՝ 58-ը։«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է Գազայի առողջապահական գերատեսչությունը՝ հավելելով, որ մի քանի տուժածներ դեռևս գտնվում են փլատակների տակ և ճանապարհներին, իսկ շտապօգնության և քաղաքացիական պաշտպանության խմբերը չեն կարողանում հասնել նրանց:Հաղորդագրության համաձայն՝ նախորդ տարվա հոկտեմբերի 7-ից ի վեր Իսրայելի հարձակման […]
Իրանում ևս մեկ երկրաշարժ է տեղի ունեցել՝ այս անգամ 5,2 մագնիտուդ ուժգնությամբ

Իրանի Հարավային Խորասան նահանգում օրվա ընթացքում երրորդ երկրաշարժն է տեղի ունեցել, այս անգամ 5,2 մագնիտուդ ուժգնությամբ, հայտնում է Mehr-ը։ Գրում է news.am-ը։ Նշվում է, որ ստորգետնյա ցնցումները գրանցվել են Բոջնուրդ քաղաքի մոտ, տեղական ժամանակով 16:13-ին, 8 կմ խորության վրա։ Տուժածների կամ ավերածությունների մասին տեղեկություններ չեն հաղորդվում։
Մենք չենք կարող թույլ տալ, որ Կիևը ռմբակոծի Մոսկվան․ Իտալիայի արտգործնախարար

Մենք չենք կարող թույլ տալ, որ Կիևը ռմբակոծի Մոսկվան, Corriere della Sera-ին տված հարցազրույցում հայտարարել է Իտալիայի արտգործնախարար Անտոնիո Տայանին։ Պատասխանելով Ուկրաինային աջակցելու մասին հարցին՝ նա նշել է, որ Իտալիայի դիրքորոշումը չի փոխվել։ «Ամերիկացիները նույնպես հավանություն չեն տվել Ռուսաստանում արևմտյան զենքի կիրառման համար։ Ռազմական օգնության իններորդ փաթեթով մենք Samp-T հրթիռներ կուղարկենք, բայց չենք կարող թույլ […]
Ռուսաստանը մտադիր չէ մասնակցել Ուկրաինայի հարցով խաղաղության երկրորդ գագաթնաժողովին. ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանը չի մասնակցի Ուկրաինայի հարցով խաղաղության երկրորդ գագաթնաժողովին, որը Կիևը նախատեսում է անցկացնել մինչև 2024 թվականի վերջ: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ նոր գագաթնաժողովի նպատակն է «առաջ մղել Զելենսկու բացարձակապես անկենսունակ բանաձևը՝ որպես հակամարտության կարգավորման ոչ այլընտրանքային հիմք»: «Մենք չենք մասնակցի նման գագաթնաժողովներին»,- հավելել է Զախարովան։ Միևնույն ժամանակ […]
Մեր պայքարի ակտիվ շրջանը վերսկսում ենք. Բագրատ Սրբազան

Ռուսաստանի հետ տնտեսական համագործակցության զարգացումը համապատասխանում է Բուդապեշտի շահերին. Սիյարտո

Ռուսաստանի հետ տնտեսական համագործակցության զարգացումը համապատասխանում է Բուդապեշտի շահերին։ Այս մասին հայտարարել է Հունգարիայի արտգործնախարար Պետեր Սիյարտոն՝ ամփոփելով ռուս-հունգարական միջկառավարական հանձնաժողովի նիստի արդյունքները, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։ «Կարող եմ ասել, որ առանց հունգարա-ռուսական համագործակցության հունգարական տնտեսությունը որոշ ոլորտներում չէր կարող անվտանգ աշխատել»,-ասել է Սիյարտոն։ Նրա խոսքով՝ մի շարք ոլորտներում ևս զգալի ներուժ կա Ռուսաստանի և Հունգարիայի […]
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր սպառողներին, որ այսօր՝ սեպտեմբերի 22-ին, ժամը 11:30-17:00-ն, կդադարեցվի Մեղրի քաղաքի Գործարանային և Արաքսաշեն թաղամասերի, «Մեղրու ՏԲԿ»-ի ջրամատակարարումը:
Ֆրանսիայի նոր կառավարությունում հայ նախարարներ կլինեն

Ֆրանսիայի նորանշանակ վարչապետ Միշել Բարնիեն շաբաթ երեկոյան հրապարակել է երկրի նոր կառավարության կազմը։ Աստրիդ Փանոսյան-Բուվեն նշանակվել է աշխատանքի և զբաղվածության նախարար, իսկ Գիյոմ Կասպարյանը՝ քաղաքացիական ծառայության, պետական գործունեության պարզեցման և վերափոխման նախարար։ Ժան-Նոել Բարոն նշանակվել է Եվրոպայի և արտաքին գործերի նախարար, Սեբաստյան Լեկորնուն՝ Զինված ուժերի և վետերանների գործերի նախարար, իսկ Ռաչիդա Դատին՝ մշակույթի նախարար։ Դիդյե […]
Երևանում սեփական տան այգում հայտնաբերվել է 23-ամյա կնոջ մարմինը՝ կտորից պարանով ծառից կախված վիճակում

Երեկ՝ սեպտեմբերի 21-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16:00-ի սահմաններում Երևանի 103 շտապօգնության 4-րդ ենթակայանից ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Երևանի սեփական տներից մեկը, որտեղ ծառից կախված վիճակում հայտնաբերել են դի։ Հայտնում է shamshyan.com-ը:Ոստիկաններն ու պարեկները նշված տան հետնամասում գտնվող այգում հայտնաբերել են նույն տան […]