Եղիր տեղեկացված

Մոսկվա-Սամարա չվերթի ուղևորը մահացել է թռիչքի ժամանակ

Մոսկվայից Սամարա թռչող ինքնաթիռի ուղևորը մահացել է թռիչքի ժամանակ, հայտնում է «Известия»-ն՝ վկայակոչելով աղբյուրին։Աղբյուրի համաձայն, 44-ամյա ուղևորը Վնուկովոյից մեկնել է կնոջ, որդու և թոռան հետ։«Օդանավակայանում նա արդեն իրեն վատ էր զգում, բայց օդանավակայանում նրան օգնեցին: Այն բանից հետո, երբ տղամարդն իրեն լավ զգաց, նա թռավ Սամարա: Թռիչքի ժամանակ ուղևորը կրկին վատացավ»,- ասել է աղբյուրը։ Նա […]

Իտալիայի Ա Սերիայի առաջնության 6-րդ տուրի խաղում «Լացիոն» հյուրընկալվելիս հաղթեց «Տորինոյին

Հանդիպումն ավարտվել է հռոմեական թիմի հաղթանակով՝ 3-2 հաշվով։ Այս խաղում հյուրերի գոլերը խփեցին Մատեո Գենդուզին, Բուլայե Դիան և Տիջանի Նոսլինը։ Տանտերերի կազմում գոլի հեղինակ դարձան Չե Ադամսն ու Սաուլ Կոկոն։ «Լացիոն» վաստակել է 10 միավոր և զբաղեցնում է Ա Սերիայի մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնականը, իսկ «Տորինոն» 11 միավորով զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը:        […]

Ամեն ինչ կախված է Փաշինյանից և Ալիևից. Լավրովը՝ ՌԴ-ում հանդիպման հավանականության մասին

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հնարավոր հանդիպման հարցը Ռուսաստանում ԲՐԻԿՍ-ի կամ ԱՊՀ միջոցառումների շրջանակներում կախված է բացառապես դրանցից։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 79-րդ նստաշրջանի բարձր մակարդակի շաբաթվա աշխատանքներին հաջորդած մամուլի ասուլիսում։ «Ինչպես ասում են, ամեն ինչ կախված է նրանցից (It’s up to them), եթե ցանկանում են […]

Լյուքսեմբուգի փոխվարչապետն առաջարկել է մինչև COP29-ը լուծում տալ Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտությանը

Լյուքսեմբուրգի փոխվարչապետ, արտաքին գործերի և արտաքին առևտրի նախարար Քսավիե Բետելը հույս է հայտնել, որ Բաքվում կայանալիք COP29-ից առաջ Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտությունը լուծում կստանա: Այս մասին Քսավիե Բետելն ասել է ՄԱԿ-ի Գլխավոր անսամբլեայում: «Առաջիկայում սպասվում է COP29-ը Բաքվում, և կարծում եմ, որ դա մեզ համար շատ կարևոր պահ է լինելու։ Այսօր մենք ունենք հակամարտություն […]

ՌԴ իշխանությունները կհրավիրվեն Հիսուսի արձանի բացմանը․ Գագիկ Ծառուկյան.Ժողովուրդ

Այսօր Էջմիածին քաղաքում տեղի է ունենում Սուրբ Էջմիածին Մայր Տաճարի վերաօծման արարողությունը։ ArmLur.am-ը Էջմիածնում զրուցել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ։ Մանրամասները՝ տեսանյութում։ Էմմա Միքայելյան, Հովսեփ Հովսեփյան

ՏԿԵ նախարարը Սյունիքում է․ ճանապարհների սողանքային հատվածներում ծավալվել է աշխատանքային գործընթաց

Սյունիքի մարզ կատարած աշխատանքային այցի երկրորդ օրը ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը, նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը, Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, «Ճանապարհային դեպարտամենտ»հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Զոհրաբյանը, վերջինիս տեղակալ Սերժիկ Պետրոսյանը և պաշտոնատար այլ անձինք այցելել են Խոտ-Որոտան հիմնանորոգվող ճանապարհահատված: Նախարարը եղել է ճանապարհի առավել բարդ հատվածներում, որտեղ արդեն իսկ գտնվել են նախագծային լուծումներ եւ ճանապարհի […]

«Հըզբոլլահ»-ի ավելի քան 20 անդամ է սպանվել Նասրալլայի վրա հարձակման ժամանակ. Իսրայելի պաշտպանության բանակ

«Հըզբոլլահ» շարժման ավելի քան 20 անդամ է սպանվել ուրբաթ օրը Բեյրութում նրանց գլխավոր շտաբի վրա հարձակման հետևանքով, այդ թվում՝ Նասրալլայի անվտանգության ղեկավարը։ Այս մասին հայտարարել է Իսրայելի պաշտպանության բանակը։«Ավելի քան 20 ահաբեկիչ, որոնք գտնվում էին Բեյրութում՝ քաղաքացիական շենքերի տակ գտնվող ստորգետնյա շտաբում, նույնպես ոչնչացվել են»,- ասվում է բանակի հայտարարության մեջ։

ՌԴ ԶՈւ-ն վերահսկողության տակ է վերցրել Լուգանսկի Մակեևկա բնակավայրը. ՌԴ ՊՆ

Ռուսաստանի զինված ուժերը Լուգանսկում վերահսկողության տակ են վերցրել Մակեևկա բնակավայրը։ Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը: ««Արևմուտք» զորքերի խմբավորման ստորաբաժանումները հաջող հարձակողական գործողությունների ընթացքում ազատագրել են Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության (ինքնահռչակ հանրապետություն Ուկրաինայի տարածքում, փակագծերը՝ Tert.am-ի)Մակեևկա բնակավայրը», – ասվում է ՌԴ ՊՆ ամփոփագրում:

ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել

Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր սեպտեմբերի 28-ին՝ ժամը 23։20-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևմտյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն առաջարկել էր հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, ինչին մինչև օրս Ադրբեջանը չի արձագանքել։

ՌԴ ՀՕՊ համակարգերը գիշերը ոչնչացրել և որսացել են 125 անօդաչու

ՌԴ հակաօդային պաշտպանության համակարգերը գիշերը ոչնչացրել և որսացել են ուկրաինական 125 անօդաչու թռչող սարք, հայտնում է ՌԴ ՊՆ-ն:67 անօդաչու թռչող սարք որսվել և ոչնչացվել է Վոլգոգրադի, 17-ը՝ Բելգորոդի, 17-ը՝ Վորոնեժի, 18-ը՝ Ռոստովի, մեկական անօդաչու թռչող սարք՝ Բրյանսկի, Կրասնոդարի և Կուրսկի մարզերի, 3 անօդաչու՝ Ազովի ծովի օդային տարածքներում: