Խոշոր ավտովթար Երևան-Գյումրի ճանապարհին․ վիրավորների մեջ կան երեխաներ ու կանայք

Այսօր՝ սեպտեմբերի 30-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 18։00-ի սահմաններում Երևան-Գյումրի Մ1 ավտոճանապարհի 56 կմ հատվածում բախվել են 2 «Mercedes» ու «Ford Transit» մակնիշի ավտոմեքենաները։ Shamshyan-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 7 հոգի, որոնցից 3-ը կանայք են, իսկ 2-ը՝ անչափահասներ, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Թալին» բժշկական կենտրոն։ Երեխաներից մեկին հիվանդանոց են տեղափոխել […]
Ալեն Սիմոնյանն ընդունել է Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց Կաթողիկոս-Պատրիարք Տեր Ռաֆայել-Պետրոս Մինասյանին

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 30-ին ընդունել է Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց Կաթողիկոս-Պատրիարք Ամենապատիվ եւ Գերերջանիկ Տեր Ռաֆայել-Պետրոս Մինասյանի գլխավորած պատվիրակությանը: Ալեն Սիմոնյանը հայտնել է, որ ուրախ է հյուրընկալել Կաթողիկոս-Պատրիարքի գլխավորած պատվիրակությանը Հայաստանում ու ողջունել վերջինիս այցը Հայաստան Սրբալույս Մյուռոնի օրհնության եւ Մայր տաճարի վերաօծմանը մասնակցելու կապակցությամբ: ՀՀ ԱԺ նախագահը բարձր է գնահատել հայ […]
Լիբանանում ՀՀ դեսպանը կոչ է անում ՀՀ քաղաքացիներին խուսափել Լիբանան այցելությունից

Իսրայելի կողմից Լիբանանում իրականացվող ռազմական գործողությունների հետևանքով տուժածների շրջանում հայեր չկան։ Լիբանանի հայաբնակ շրջաններն այս պահին անմիջականորեն վտանգված չեն, ուստի ներկայում տարհանում կազմակերպելու կարիք չկա։ Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Լիբանանում Հայաստանի դեսպան Վահագն Աթաբեկյանը։ Պարոն Աթաբեկյան, Լիբանանում վերջին զարգացումների արդյունքում տուժածների շրջանում կա՞ն հայեր կամ ՀՀ քաղաքացիներ։ Բարեկամ Լիբանանում վերջին մտահոգիչ իրադարձությունների հետևանքով […]
Հայաստանի զարգացումը մեծապես կախված է ավիացիայի ոլորտից. Քաղավիացիայի կոմիտեի նախագահ Միհրան Խաչատրյան

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Միհրան Խաչատրյանի շնորհավորական խոսքը հայկական ավիացիայի 91-ամյակի կապակցությամբ. «Հարգելի՛ ավիատորներ և գործընկերներ, Այսօր մեծ հպարտությամբ նշում ենք Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի 91-ամյակը: Այս նշանակալից օրը ոչ միայն մեր մասնագիտական տոնն է, այլև հնարավորություն՝ արժևորելու մեր ընդհանուր ձեռքբերումները և վերահաստատելու մեր հանձնառությունը ոլորտի հետագա զարգացման հանդեպ: 91 տարվա ընթացքում հայկական ավիացիան դարձել […]
Արմավիրի քաղաքապետարանի մոտ 66-ամյա տղամարդը փորձել է ինքնահրկիզվել

Այսօր՝ սեպտեմբերի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 09:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Արմավիրի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ մի քաղաքացի Արմավիրի քաղաքապետարանի դիմաց փորձում է ինքնահրկիզվել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ Հովհաննես Արիստակեսյանը, ոստիկանության Արմավիրի բաժնի պետ Վաղինակ Գևորգյանը […]
«Վրացական երազանքը» ողջունում է Լավրովի հայտարարությունը, բայց ցանկանում է՝ ՌԴ-ն զnրքերը հանի Աբխազիայից և Հրվ. Օսիայից. Կալաձե

Վրաստանի ղեկավարությունը դրական է գնահատում Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունը Աբխազիայի և Հարավային Օսիայի հետ հարաբերությունների բարելավման հարցում Մոսկվայի պատրաստակամության մասին: Այս մասին ասել է իշխող «Վրացական երազանք» կուսակցության գլխավոր քարտուղար, Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն, գրում է ՌԻԱ Նովոստին։ Նա նշել է, որ Վրաստանի «տարածքների որոշակի հատվածում», «որոնք օկուպացված են, այսօր տեղակայված են […]
Սահմանվել է բարձրագույն կրթության եռաստիճան մակարդակ. շնորհվելու են բակալավրի, մագիստրոսի և դոկտորի որակավորումներ. նախագիծ

ԿԳՄՍ նախարարին կից հասարակական խորհուրդը գումարել է իր հերթական նիստը, որը վարել է խորհրդի նախագահ, նախարար Ժաննա Անդրեասյանը: Նիստի օրակարգում ներառված էր մեկ հարց՝ «Բարձրագույն կրթության և գիտության» մասին ՀՀ օրենքի նախագծի ներկայացում: Ժաննա Անդրեասյանը նշել է` բարեփոխումների գործընթացում համապատասխան օրենսդրության առկայությունը ամենակարևոր նախապայմաններից մեկն է, քանի որ այն ինստիտուցիոնալ գործիքակազմ է հաղորդում այդ աշխատանքներին։ […]
Երևանում մեկնարկել է Եվրասիական տնտեսական երրորդ համաժողովը

Երևանում մեկնարկել է Եվրասիական տնտեսական երրորդ համաժողովը։ Էկոնոմիկայի նախարարության փոխանցմամբ՝ համաժողովն այս տարի անց է կացվում «ԵԱՏՄ 10 տարիները. հեռանկարներ և առաջնահերթություններ» խորագրի ներքո: Համաժողովի ընթացքում կազմակերպվել են տարբեր թեմաներով պանելային քննարկումներ։ Միջոցառումն անց է կացվում Եվրասիական տնտեսական միության մարմիններում 2024թ. Հայաստանի Հանրապետության նախագահության շրջանակներում։ Նախարարի տեղակալ Արման Խոջոյանը մասնակցել է «Ենթակառուցվածքներն ու լոգիստիկան գյուղատնտեսության […]
ՀՀ-ն «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության շրջանակներում դիտարկում է իրանական Չաբահար նավահանգստում գործունեություն ծավալելու նախագիծը. Էկոնոմիկայի նախարար

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը սեպտեմբերի 30-ին ընդունել է ԻԻՀ արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարար Սեյյեդ Մոհամմադ Աթաբաքի գլխավորած պատվիրակությանը՝ երկու երկրների միջև առևտրային հարաբերությունների ընդլայնման հնարավորությունները քննարկելու նպատակով: Այս մասին հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից: Հանդիպմանը ներկա են եղել նաև նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը և ԻԻՀ-ում ՀՀ առևտրական կցորդ Վարդան Կոստանյանը։ Երկուստեք կարևորվել է «Հայաստանի […]
«Պատմության միտումնավոր ջնջում». Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղում ոչնչացնում է հայկական ժառանգությունը. NOS

Հոլանդական NOS հանրային հեռարձակողը «Պատմության միտումնավոր ջնջում» խորագրով հոդված է հրապարակել օկուպացված Արցախում Ադրբեջանի կողմից հայկական մշակութային ժառանգության ոչնչացման մասին։ «Մեկ տարի անց այն բանից հետո, երբ տասնյակ հազարավոր էթնիկ հայեր փախան Լեռնային Ղարաբաղի անկլավից՝ վախենալով էթնիկ զտումներից, նրանց նախկին ներկայության ապացույցները գնալով դառնում են պակաս տեսանելի», – ասվում է հոդվածում։ NOS-ի կողմից հաստատված արբանյակային լուսանկարների համաձայն՝ հիմնովին ավերվել են բազմաթիվ հուշարձաններ, […]
Ծանր, անորոշ ու սպասողական վիճակ է. Շահան Գանտահարյանը՝ Լիբանանում տիրող իրավիճակի մասին

Լիբանանում ռազմական գործողությունները տեղի են ունենում երկրի հարավային հատվածներում և Բեյրութի արվարձաններում, որտեղից տասնյակ հազարավոր ներքին փախստականներ տեղափոխվում են դեպի երկրի համեմատաբար ապահով շրջաններ: Այս մասին «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասաց Բեյրութում լույս տեսնող «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր, միջազգայնագետ Շահան Գանտահարյանը՝ անդրադառնալով վերջին օրերին Լիբանանում տեղի ունեցող ռազմական գործողությունների հետևանքով տիրող իրավիճակին: «Անվտանգության իրավիճակին առընթեր […]
Կապան-Վերին Խոտանան ճանապարհին բախվել են «Toyota»-ն և «Iveko»-ն. 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց

Սեպտեմբերի 30-ին, ժամը 09:45-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան-Վերին Խոտանան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Կապան-Վերին Խոտանան ավտոճանապարհի 18-րդ կմ-ին բախվել են «Toyota» (վարոդ՝ Կ. Ս., ծնված […]