ՀՀ-ն պատրաստ է առանց հետագա հապաղման ստորագրել խաղաղության համաձայնագիրն Ադրբեջանի հետ․ Միրզոյան

Հոկտեմբերի 3-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Փարիզում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի 45-րդ նախարարական համաժողովին, որտեղ հանդես է եկել ելույթով։ Ստորև ներկայացված է ամբողջական ելույթը։ «Հարգելի՛ տիկին Գլխավոր քարտուղար, Մեծարգո՛ նախարարներ, հարգելի՛ գործընկերներ, Թույլ տվեք նախևառաջ շնորհավորել Ֆրանսիայի Հանրապետությանը՝ Ֆրանկոֆոնիայի նախարարական հանդիպումը և առաջիկա գագաթաժողովը հյուրընկալելու կապակցությամբ։ Հարգելի՛ գործընկերներ, Այսօր աշխարհում տեղի ունեցող իրադարձությունները հիրավի մտահոգության մեծ տեղ են տալիս։ […]
Քննարկվել է «Նաիրիտ գործարան»-ի տարածքում առկա վտանգավոր քիմիական նյութերի անվտանգ կառավարման հարցը

Հայաստանի ՆԳՆ փրկարար ծառայությունում ՆԳՆ ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Կամո Ցուցուլյանի գլխավորությամբ տեղի է ունեցել «Նաիրիտ գործարան» փակ բաժնետիրական ընկերության տարածքում առկա վտանգավոր քիմիական նյութերի անվտանգ կառավարմանն ուղղված միջգերատեսչական աշխատանքային քննարկում, որին մասնակցում էին նաև ԲՊԱՌՆ վարչության, «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի մասնագետները, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, Շրջակա միջավայրի նախարարությունների, Ազգային անվտանգության ծառայության, […]
Բայդենը դեմ է Իսրայելի՝ Իրանի միջուկային օբյեկտներին հարվածներին

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը դեմ է արտահայտվել Իսրայելի՝ Իրանի տարածքում միջուկային օբյեկտներին հարվածելու գաղափարին։ Այս մասին նա լրագրողներին ասել է G7-ի առաջնորդների հետ Իրանի դեմ նոր պատժամիջոցների քննարկումից հետո՝ կապված Իսրայելի վրա հարձակման հետ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ «Պատասխանը ոչ է»,- ասել է Բայդենը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք ինքը կաջակցի Իսրայելի նման պատասխանին:Նա նշել է, […]
«Արթմեդ» ԲԿ-ից փախուստի դիմած «Կոկոն» մեղադրվում է «Կյաժ Աշոտի» սպանության գործով․ նա դեռ չի հայտնաբերվել

«Արթմեդ» ԲԿ-ից փախուստի դիմած Կոնստանտին Հունանյանը՝ «Ալավերդյանցի Կոկո»-ն, ավելի քան երեք տարի կալանքի տակ է՝ Շենգավիթում 28-ամյա Կյաժ Աշոտի սպանության գործով։ Այժմ, ինչպես «Փաստինֆո»-ն տեղեկանում է ՔԿԾ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանից, Հունանյանի գտնվելու վայրը պարզելու ուղղությամբ ձեռնարկվում են մեծածավալ օպերատիվ-հետախուզական և փնտրողական միջոցառումներ։ Հիշեցնենք, որ «Արթմեդ» ԲԿ-ում փախուստի է դիմել կալանքի տակ […]
Կյանքից հեռացել է կոմպոզիտոր Արեգ Լուսինյանը․ երբ և որտեղ կկայանան հոգեհանգստի և հուղարկավորության արարողությունները

Հայաստանի կոմպոզիտորների միությունը տեղեկացնում է, որ մահացել է Հայաստանի կոմպոզիտորների միության անդամ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր Արեգ Լուսինյանը։ «Հայաստանի կոմպոզիտորների միությունը ցավակցում է կոմպոզիտորի ընտանիքի անդամներին, հարազներին»,- ասված է հաղորդագրությունում։ Հոգեհանգիստը կկայանա վաղը՝ Կոնդի Սբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում, ժամը 18:00-ից 20:00-ը։Հուղարկավորությունը՝ հաջորդ օրը նույն վայրից։
Ելիսեյան պալատում կայացել է Փաշինյան-Մակրոն հանդիպումը (տեսանյութ)

Հայ դատի գրասենյակը COP29-ին ընդառաջ եվրոպացի գործիչներին իրազեկում է Ադրբեջանում բնապահպանական և մարդու իրավունքներին առնչվող խնդիրների մասին

Նոյեմբերին Բաքում կայանալիք COP29 համաժողովին ընդառաջ մարդու իրավունքների պաշտպանության ու բնապահպանական տարբեր կազմակերպություններ ահազանգում են Ադրբեջանում առկա բնապահպանական, մարդու իրավունքների, օրենքի գերակայության ու շատ այլ խնդիրների մասին։ Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ համաժողովին ընդառաջ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի նախաձեռնությամբ Եվրոպական խորհրդարանի պատգամավորները, համաժողովին մասնակցող ութ հարյուրից ավելի միջազգային կազմակերպություններ, համալսարաններ, ակադեմիականներ իրազեկվում են Ադրբեջանում առկա […]
Կոչ ենք անում շտապ միջամտել՝ դադարեցնելու Իսրայելի ագրեսիան և թույլ չտալու, որ լայնածավալ պատերազմ սկսի. Իրանը դիմել է ՄԱԿ-ի ԱԽ-ին

Իրանը կոչ է անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին միջամտել՝ դադարեցնելու Իսրայելի ագրեսիան Լիբանանի, Գազայի և Սիրիայի դեմ և կանխելու լայնածավալ պատերազմ Մերձավոր Արևելքի տարածաշրջանում. այս մասին, ՌԻԱ «Նովոստի»-ի փոխանցմամբ, հայտնել է ՄԱԿ-ի ԱԽ-ում Իրանի առաքելությունը։ «Իրանի Իսլամական Հանրապետությունը ևս մեկ անգամ կոչ է անում Անվտանգության խորհրդին շտապ և վճռականորեն միջամտել՝ դադարեցնելու Իսրայելի շարունակական ագրեսիան և պատերազմական հանցագործությունները […]
Մոսկվայում՝ դեռահասը ղեկին եւ տասը դպրոցականներ տեղափոխող մեքենա է շրջվել․ կան զոհեր

Մոսկվայում 10 դպրոցականներ տեղափոխող մեքենան շրջվել է. կան զոհեր։ Մեքենայի ղեկին եղել է 14-ամյա դեռահաս։ Այս մասին հայտնում է Baza պարբերականը Telegram ալիքում։ Վթարը տեղի է ունեցել Սիրենևի բուլվարի շրջանում։ Ղեկին նստած 9-րդ դասարանցին կորցրել է կառավարումը, մեքենան շրջվել է։ Մեքենայում, նախնական տվյալներով, եղել են 13-14 տարեկան 10 դպրոցականներ։ Նրանցից ոմանք բժշկական օգնության կարիք են […]
Ես չեմ եկել ձեր հարցերին պատասխանելու, Դուք լծվել եք ստի քարոզչության տարածմանը․ Բագրատ Սրբազանը՝ Պետրոս Ղազարյանին

Ես չեմ եկել ձեր հարցերին պատասխանելու, դուք մեկնաբանություն եք անում, ինչպես միշտ արել եք, հարզազրույցի ժամանակ Պետրոս Ղազարյանին ասաց Բագրատ Սրբազանը «Դուք լծվել եք ստի քարոզչության տարածմանը»,- ասել է Սրբազանը։ Պետրոս Ղազարյանը փորձել է ճշտել Բագրատ Սրբազանի տեսակետը նոյեմբերի 9-ի փաստաթղթի 9-րդ կետի մասին և մեղադրել Սրբազանին, որ աղճատել է Փաշինյանի ասածները՝ օրինակ այն մասին, […]