Եղիր տեղեկացված

Ֆուտբոլի ֆեդերացիայում նախագահի հրաժարականի հարց չի քննարկվում. ՀՖՖ

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում (ՀՖՖ) նախագահի հրաժարականի հարց չի քննարկվում: Այս մասին «Ազատությանը» հայտնեցին Ֆեդերացիայից։ Իսկ թե ազգային հավաքականի մարզչի պաշտոնից Ալեքսանդր Պետրակովին հեռացնելուց հետո կան արդյոք արդեն նոր մարզչի թեկնածուներ, կառույցից փոխանցեցին. «Թեկնածուների լայն շրջանակ արդեն իսկ քննարկվում է, բայց որևէ հստակություն այս կապակցությամբ դեռևս չկա»։ Պետրակովը հավաքականի մարզչի պաշտոնից հեռացվեց ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի մրցաշարի՝ […]

Հոկտեմբերի 26-ի ընտրությունները կորոշեն՝ կա՛մ Եվրոպա, կա՛մ վերադարձ ռուս-խորհրդային անցյալին. Վրաստանի նախագահ

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին խոստացել է հետ կանչել բոլոր ռուսամետ օրենքները, եթե ընդդիմությունը հաղթի հոկտեմբերի 26-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում: Այս մասին գրում է գերմանական Bild թերթը՝ մանրամասնելով, որ Վրաստանի նախագահն այս մասին ասել է Բեռլինում ելույթի ժամանակ: «Այս ընտրությունները կորոշեն՝ կա՛մ Եվրոպա, կա՛մ խավար, վերադարձ ռուս-խորհրդային անցյալին»,-կայանալիք ընտրությունների մասին ասել է Զուրաբիշվիլին։ Նրա խոսքով՝ իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը և […]

Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի մասով Հայաստանի առաջարկը «միանգամայն անիրատեսական» է

Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի բոլոր կետերը հավասարապես կարևոր են և չեն կարող իրարից տարանջատվել. այս մասին ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Այս առումով նա «միանգամայն անիրատեսական» է որակել ՀՀ կառավարության առաջարկը՝ «ստորագրել այն ամենը, ինչ արդեն համաձայնեցվել է, իսկ չհամաձայնեցված կետերը թողնել հաջորդ փուլերին»: Ալիևն ասել է, որ նման մոտեցման նախադեպեր չգիտի։ Հիշեցնենք, որ […]

ԵՄ-ն Իրանի նկատմամբ պատժամիջոցներ է սահմանել՝ ՌԴ-ին հրթիռների ենթադրյալ մատակարարման համար

Եվրամիությունը պատժամիջոցներ է կիրառել Իրանի 7 ֆիզիկական և 7 իրավաբանական անձի նկատմամբ, հայտնում է Tasnim գործակալությունը:Եվրախորհուրդն այսօր հայտարարել է, որ պատժամիջոցները սահմանվել են ի պատասխան Իրանից Ռուսաստան անօդաչու թռչող սարքեր և հրթիռներ ուղարկելուն: Եվրամիության հայտարարության համաձայն՝ պատժամիջոցների են ենթարկվել Saha Airlines, Mahan Air և Iran Air ավիաընկերությունները։ Իրանն ու ՌԴ-ն բարձր մակարդակով բազմիցս հերքել են ԵՄ-ի պնդումներն առ այն, որ Թեհրանը […]

«Թեժ պատերազմի» պայմաններում ՆԱՏՕ-ի միջուկային զորավարժությունները հանգեցնում են միայն լարվածության հետագա սրման. Կրեմլ

Ուկրաինական հակամարտության շրջանակում «թեժ պատերազմի» համատեքստում ՆԱՏՕ-ի Steadfast Noon միջուկային լայնածավալ զորավարժությունները միայն հանգեցնում են լարվածության հետագա սրման։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը: ««Թեժ պատերազմի» պայմաններում, որը տարվում է ուկրաինական հակամարտության շրջանակում, իհարկե, նման զորավարժությունները ոչ այլ ինչի չեն հանգեցնում, քան լարվածության հետագա սրման»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը՝ մեկնաբանելով […]

Պապիկյանն ու ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցությունը

Հոկտեմբերի 14-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիին: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից: Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Ֆրանսիա համագործակցության ներկայիս ընթացքին և ապագա ծրագրերին, մասնավորապես՝ ՀՀ զինված ուժերում տեղի ունեցող բարեփոխումներին ու դրանց շրջանակում Ֆրանսիայի հետ համագործակցության ծրագրերին առնչվող հարցեր։

Ադրբեջանը ՀՀ օկուպացված տարածքներում կարող է 10 տարի էլ, 20 տարի էլ մնալ, 7 իշխանություն փոխվի, 7 Բագրատ, դեռ կմնան. Հովիկ Աղազարյան

Շատ կարևոր է ընդդիմության դերակատարությունը հասարակական-քաղաքական կյանքում, բայց այն ընդդիմությունը, որի մասին խոսում ենք չունի այդ դերակտարությունն իրականացնելու որևէ հենք: Այս մասին armlur.am-ի հետ զրույցում ասաց ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը: «Այդ որ ասում են՝ հողեր են հանձնվում և այլն, ամբողջ ժողովուրդը գիտի, որ դրանք սին խոսքեր են, որևէ տեղ հող չի հանձնվել, ռազմական գործողությոնների արդյունքում այսօր […]

ԱՄՆ-ն պատրաստ է առանց նախապայմանների բանակցություններ վարել՝ նվազեցնելու միջուկային սպառնալիքը. Բայդեն

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ Վաշինգտոնը պատրաստ է բանակցել Մոսկվայի, Պեկինի և Փհենյանի հետ միջուկային զինանոցի կրճատման շուրջ՝ տեսական սպառնալիքի ռիսկերը նվազեցնելու համար։ Համապատասխան հայտարարությունը հոկտեմբերի 14-ին հրապարակվել է Սպիտակ տան կայքում, փոխանցում են միջազգային ԶԼՄ-ները։ «Միացյալ Նահանգները պատրաստ է առանց նախապայմանների բանակցել Ռուսաստանի, Չինաստանի և Հյուսիսային Կորեայի հետ՝ միջուկային սպառնալիքը նվազեցնելու համար։ […]

Ադրբեջանին առաջարկել և առաջարկում ենք օր առաջ սկսել կոմունիկացիաների ապաշրջափակման իրագործման գործընթացը. ԱԳՆ խոսնակ

Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանն արձագանքել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակի հայտարարությանը, որով վերջինս Հայաստանին մեղադրել էր նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունների նկատմամբ անփույթ վերաբերմունքի մեջ՝ տարածաշրջանի կոմունիկացիաների ապաշրջափակման համատեքստում։ ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը Բաքվից հնչած հայտարարությանն արձագանքել է «Արմենպրես»-ին տված հարցազրույցում։ – Տիկի՛ն Բադալյան, Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը, մեկնաբանելով […]

Ավտոբուսը բախվել է շինության պատի, կան տուժածներ

Այսօր՝ հոկտեմբերի 14-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Այվազովսկի փողոցում «Ժոնգթոնգ» մակնիշի՝ 48 համարի ավտոբուսը կորցրել է կառավարումը և բախվել շինության պատին։ Նախնական տեղեկություններով՝ վթարի պատճառը եղել է մեկ այլ ավտոմեքենայի կողմից ավտոբուսի վարորդի համար վթարային իրավիճակ ստեղծելը։ Oragir.News-ի փոխանցմամբ՝ 1 հոգու տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոն, վարորդը ևս վնասվածք […]

«Մեծարգոների ենթամշակույթի» համար սահմանվում է խաղի հստակ կանոն՝ «Հաց և անմռունչ կաց իշխանության մոտ». Վահե Հովհաննիսյան

«Մեծարգոների ենթամշակույթի» համար սահմանվում է խաղի հստակ կանոն՝ «Հաց և անմռունչ կաց իշխանության մոտ»: «Այս մասին ֆեյսբուքյան  իր էջում գրել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը: «Մեզ սխալմամբ թվում է, թե երեկվա ամենակարևոր ու ողբերգական իրադարձությունը հավաքականի պարտությունն էր։ Իհարկե, դա հաճելի տեսարաններից չէր։ Սակայն։ Երեկ բանակում ունեցանք նոր զոհ՝ ինքնասպանության վարկածով։ 18-19տարեկան զինծառայողի […]