Եղիր տեղեկացված

Փաշինյանն ու Ալիևը արտգործնախարարներին հանձնարարել են շարունակել Խաղաղության համաձայնագրի շուրջ երկկողմ բանակցությունները՝ հնարավորինս սեղմ ժամկետում այն վերջնականացնելու և կնքելու նպատակով

2024 թվականի հոկտեմբերի 24-ին Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել են Ռուսաստանի Դաշնության Կազան քաղաքում՝ BRICS-ի 16-րդ գագաթնաժողովի շրջանակներում։ Հայտնում են ՀՀ կառավարությունից։ Կողմերը քննարկել են երկկողմ խաղաղության օրակարգի առաջմղմանը վերաբերող հարցեր՝ ներառյալ խաղաղության պայմանագիրը, սահմանների սահմանազատումը, սահմանագծումը և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։ Արտգործնախարարներին հանձնարարվել է շարունակել «Խաղաղության […]

Մեկ ամսում Բեյրութ-Երևան չվերթով Հայաստան է ժամանել 870 մարդ․ Սինանյան

Սեպտեմբերի 28-ից մինչև հոկտեմբերի 20-ը Բեյրութ-Երևան չվերթով Հայաստան է ժամանել 870 մարդ, Հայաստանից մեկնել՝ 470-ը։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց ՀՀ վարչապետին առընթեր սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը՝ անդրադառնալով Իսրայել-Լիբանան առճակատմանը։ Նրա խոսքով՝ հակամարտության սրացման առաջին օրից իրենք հետևում են զարգացումներին և փորձում հասկանալ լիբանանահայ համայնքում առկա տրամադրվածությունները։ «Վերջին զարգացումներն իհարկե լարվածություն են առաջացրել համայնքում, […]

Մերձավոր Արևելքը լայնամասշտաբ պատերազմի շեմին է. պետք է ստեղծվի անկախ Պաղեստին պետություն. Պուտին

Մերձավոր Արևելքը լայնամասշտաբ պատերազմի շեմին է. նման հայտարարությամբ է հանդես եկել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ելույթ ունենալով Կազանում «ԲՐԻԿՍ+/աութռիչ» գագաթնաժողովի շրջանակում։ «Գազայի հատվածում մարտերի ընթացքում արդեն զոհվել է ավելի քան 40,000 մարդ, որոնց մեծ մասը խաղաղ բնակիչներ են»,- ասել է ՌԴ ղեկավարը։ Նա հավելել է, որ Գազայում սկսված ռազմական գործողությունները տարածվել են նաև Լիբանանում, «կտրուկ բարձրացել […]

Իրանի հետ հարաբերությունների հետագա զարգացումը ՀՀ Կառավարության առաջնահերթություններից է Փաշինյանը՝ Փեզեշքիանին

Կազանում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումն Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ: Վարչապետը գոհունակություն է հայտնել Իրանի հետ հարաբերությունների դինամիկ բնույթից և ընդգծել, որ նախագահ Փեզեշքիանի պաշտոնը ստանձնելուց ի վեր այդ դինամիկան ոչ միայն պահպանվում է, այլ նաև զարգանում: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ Իրանի հետ հարաբերությունների հետագա զարգացումը ՀՀ Կառավարության համար […]

Եթե Իսրայելը հարձակվի Իրանի միջուկային օբյեկտների վրա, մեր պատասխանը կործանարար կլինի. Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար

Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Մոհամմադ Էսլամին հայտարարել է, որ եթե Իսրայելը հարձակվի Իրանի միջուկային օբյեկտների վրա, Թեհրանի պատասխանը կործանարար կլինի: Այս մասին հայտնում է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի թելեգրամյան ալիքը:«Մեզ չեն անհանգստացնում միջուկային օբյեկտների վրա սիոնիստների հարձակումները, քանի որ մեր պաշտպանությունն ի վիճակի է կասեցնել ցանկացած թշնամական թիրախ», – ասել է նա: Նախօրեին Իսրայելի […]