Եղիր տեղեկացված

ՌԴ-ն չի պատրաստվում ներքաշվել սպառազինությունների նոր մրցավազքի մեջ, սակայն միջուկային ուժերը կպահպանի անհրաժեշտ բավարար մակարդակի վրա. Պուտին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը միջուկային զենքի զսպման ռազմավարական ուժերի վարժանք է անցկացրել: Նա ընդգծել է, որ Ռուսաստանը չի ներքաշվի սպառազինությունների նոր մրցավազքի մեջ, բայց իր միջուկային ուժերը կպահպանի անհրաժեշտ մակարդակի վրա: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն: «Այսօր մենք անցկացնում ենք ռազմավարական (միջուկային-Խմբ.) ուժերի զսպման հերթական վարժանքը, մենք կմշակենք պաշտոնյաների գործողությունները՝ վերահսկելու միջուկային զենքի կիրառումը […]

Արդարադատության նախարարի պաշտոնում առաջադրվել է Սրբուհի Գալյանի թեկնածությունը

Հոկտեմբերի 29-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Վարչությունը որոշեց ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնում առաջադրել Սրբուհի Գալյանի թեկնածությունը։ Սրբուհի Գալյանը ՀՀ գլխավոր դատախազի տեղակալն է, եղել է նաև արդարադատության նախարարի տեղակալ։

Քննարկվել են ԵՄ-ի հետ մուտքի արտոնագրերի ռեժիմի ազատականացման համար իրականացվելիք միջոցառումները

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորությամբ Կառավարությունում կայացել է ԵՄ-ի հետ մուտքի արտոնագրերի ռեժիմի ազատականացման ուղղությամբ ՀՀ կառավարության կողմից անհրաժեշտ հանձնառությունների և գործողությունների համակարգման՝ ներառյալ ԵՄ-ի հետ մուտքի արտոնագրերի երկխոսության գործողության ծրագրի մշակման ու իրականացման նպատակով ստեղծված աշխատանքային խմբի անդրանիկ նիստը: Մասնակիցները քննարկել են ԵՄ-ի հետ մուտքի արտոնագրերի ռեժիմի ազատականացման համար Հայաստանի կողմից իրականացվելիք հիմնական միջոցառումները: Փոխվարչապետի […]

Թայվանը համաձայնագիր է ստորագրել ԱՄՆ-ի հետ հարվածային ԱԹՍ–ներ գնելու վերաբերյալ

Թայվանը համաձայնագրեր է ստորագրել ԱՄՆ կառավարության հետ մոտ հազար հարվածային անօդաչու թռչող սարքեր ձեռք բերելու հնարավորության վերաբերյալ՝ ՉԺՀ-ի բանակի հնարավոր գործողություններից պաշտպանվելու համար, հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով ոլորտի անանուն աղբյուրներին։ «Թայվանի պաշտպանության նախարարությունը պաշտոնական համաձայնագրեր է ստորագրել ԱՄՆ կառավարության հետ, որոնք թույլ են տալիս գնել մինչև հազար հարվածային անօդաչու թռչող սարքեր AeroVironment և Anduril […]

Դատախազությունը պահանջում է ԱԺ նախկին պատգամավոր Միքայել Մելքումյանից բռնագանձել 15 անշարժ գույք և 315 միլիոն դրամ

Գլխավոր դատախազությունը պահանջում է ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Միքայել Մելքումյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝ 15 անշարժ գույք. 2 տրանսպորտային միջոց. 1 իրավաբանական անձում մասնակցություն. Շուրջ 315 միլիոն դրամ: Հակակոռուպցիոն դատարանը 2024 թվականի հոկտեմբերի 24-ին վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության հայցադիմումը: