Եղիր տեղեկացված

Արարատի մարզի Զոդ Բանավանում բախվել են բեռնատար գնացքն ու «Kia»-ն

Այսօր՝ հոկտեմբերի 30-ին, գնացքի և ավտոմեքենայի հերթական բախումն է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 15:10-ի սահմաններում Արարատի Զոդի Բանավան հատվածում բախվել են «Kia» մակնիշի ավտոմեքենան և գնացքը, որը շահագործվում է այն ժամանակ, երբ գնացքի մասնակցությամբ վթար կամ խափանում է տեղի ունենում: Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան: Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Sharp-ը ներկայացրել է առաջատար սմաթրֆոն․ ի՞նչ հնարավորություններ ունի այն

Sharp ընկերությունը ներկայացրել է Sharp Aquos R9 pro առաջատար սմարթֆոնը, որը բավականին հետաքրքիր բնութագրեր ունի և վաճառքում կհայտնվի դեկտեմբերին։Sharp Aquos R9 pro-ն հագեցած է երեք 50,3 ՄՊ տեսախցիկներով, Vario-Summicron տեսախցիկի համակարգը մշակել է Leica-ն։ Տեսախցիկի համակարգն այժմ ներառում է 65 մմ (f/2.6) հեռաֆոտո ոսպնյակ, որն առաջարկում է 2.8x օպտիկական խոշորացում և կարող է հասնել մինչև […]

Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի հերթական նիստ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի հերթական նիստը: Նիստին, բացի ԱԽ անդամներից, մասնակցել է նաև Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը: Նիստի ընթացքում քննարկվել են արտաքին և ներքին քաղաքականությանն առնչվող հարցեր:

2025-ի պետբյուջեից վարչապետի աշխատակազմին կհատկացվի 24 միլիարդ 365 միլիոն դրամ, նախագահի աշխատակազմին՝ 1 միլիարդ 658 միլիոն դրամ, ԱԺ-ին՝ 7 միլիարդ 72 միլիոն դրամ

2025 թվականի պետական բյուջեից վարչապետի աշխատակազմին կհատկացվի 24 միլիարդ 365 միլիոն դրամ, ԱԺ-ում 2025 թվականի պետական բյուջեի քննարկման ժամանակ ասաց Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։ Սա 632 միլիոն դրամով ավելի քիչ է, քան 2024 թվականի համար նախատեված գումարն էր։ «Ընթացիկ ծախսերի համար նախատեսված է 20 միլիարդ դրամ, որը 4%-ով ավելի քիչ է, քան 2024 թվականին, իսկ […]

Չինաստան-ԵՄ առևտրային պատերազմը թեժանում է. Պեկինը բողոք է ներկայացրել ԱՀԿ՝ կապված էլեկտրամոբիլների ներկրման լրացուցիչ մաքսատուրքերի հետ

Եվրամիությունը պաշտոնապես հրապարակել է Չինաստանից էլեկտրամոբիլների ներկրման համար լրացուցիչ՝  մինչև 35,3 տոկոս մաքսատուրքեր սահմանելու մասին որոշումը, որն ուժի մեջ կմտնի հոկտեմբերի 30-ից, հայտնում է scmp.com-ը: «Սույն կանոնակարգն ուժի մեջ է մտնում Եվրոպական միության պաշտոնական ամսագրում հրապարակման հաջորդող օրվանից: Դրա իրականացումը միանգամայն պարտադիր է և ուղղակիորեն կիրառելի բոլոր անդամ պետություններում»,- ասվում է փաստաթղթում։ Ինչպես նշվում է ԵՀ-ի […]

Ուկրաինան պետք է hարվшծի, եթե հյուսիսկորեական զnրքերը հատեն սահմանը. Բայդեն

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ասել է, որ Ուկրաինան պետք է պատասխան հարված հասցնի, եթե Հյուսիսային Կորեայի զորքերը հատեն Ուկրաինայի սահմանը՝ հավելելով, որ իրեն անհանգստացնում է Ռուսաստանի Կուրսկի մարզում հյուսիսկորեական զորքերի ներկայությունը։ Այս մասին գրում է Reuters-ը: «Ինձ դա անհանգստացնում է»,- ասել է Բայդենը՝ պատասխանելով Կուրսկում հյուսիսկորեական զորքերի ներկայության վերաբերյալ հարցին։ «Եթե նրանք անցնեն Ուկրաինա, այո»,- […]

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են. Լարսը բաց է

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: