Եղիր տեղեկացված

Իրանը հարվածել է Իսրայելի գիտական ​​ինստիտուտին՝ ի պատասխան գիտնականների սպանության (տեսանյութ)

Հաղորդվում է, որ Ռեհովոտում Վայցմանի գիտական ինստիտուտին պատկանող շենքը վնասվել է Իրանի կողմից իրականացված վերջին հրթիռակոծության հետևանքով։ The New York Times-ը, հղում անելով թերթին տրամադրված լուսանկարներին, հայտնում է, որ հրդեհ է բռնկվել «առնվազն մեկ շենքում, որտեղ տեղակայված են լաբորատորիաներ»։ Ըստ լրատվամիջոցների, մտավախություն կա, որ մարդիկ կարող են ներսում արգելափակված լինել։ Նշենք, որ Իսրայելում արտակարգ դրության […]

Պուտինն ու Թրամփը քննարկել են Մերձավոր Արևելքում սրվող իրավիճակը

Պուտինը և Թրամփը 50 րոպե տևողությամբ հեռախոսազրույց են ունեցել, հայտնել է ՌԴ նախագահի օգնական Ուշակովը։ Քննարկել են Մերձավոր Արևելքում սրվող իրավիճակը։ Պուտինը դատապարտել է Իսրայելի ռազմական գործողությունը Իրանի դեմ։ Նա Թրամփին տեղեկացրել է նախորդ օրը Իրանի նախագահի և Իսրայելի վարչապետի հետ ունեցած հեռախոսազրույցների մասին։ Պուտինը Թրամփին հիշեցրել է Ռուսաստանի առաջարկը՝ Իրանի միջուկային դոսյեի շուրջ փոխադարձաբար ընդունելի […]

Իսրայելի ռազմաօդային ուժերը շուտով կրկին կհայտնվեն Թեհրանի երկնքում․ Նեթանյահու

Իսրայելի ռազմաօդային ուժերը շուտով կրկին կհայտնվեն Թեհրանի երկնքում՝ իրանական ռեժիմի բոլոր թիրախներին հարվածելու համար, ասել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։«Շատ շուտով դուք կտեսնեք Իսրայելի ռազմաօդային ուժերի ինքնաթիռներ Թեհրանի երկնքում. մենք կհարվածենք այաթոլլաների ռեժիմի յուրաքանչյուր օբյեկտին և յուրաքանչյուր թիրախին», – ասել է նա ազգին ուղղված տեսաուղերձում։

Արագածոտնի, Լոռու, Շիրակի մարզերում ուժեղ քամին վնասներ է հասցրել

Փրկարար ծառայությունը հայտարարել է․ «Հունիսի 14-ին, ժամը 19:30-ից սկսած՝ մարզային ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել, որ Արագածոտնի, Լոռու, Շիրակի մարզերում դիտվել է քամու ուժգնացում՝ 17-32 մ/վ արագությամբ, ինչի հետևանքով վնասվել են տան և վարչական շենքերի տանիքներ, տապալվել ծառեր՝ վնասելով մոտակայքում կայանած ավտոմեքենաներ,  անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական […]

Իսրայելի հարվածից Շահիդ Չամրան քաղաքում շենք է փլուզվել․ զոհվել է 60 մարդ, այդ թվում՝ 20 երեխա

Իսրայելի հարվածի հետևանքով Իրանի հարավ-արևմուտքում գտնվող Շահիդ Չամրան քաղաքում շենք է փլուզվել, ինչի հետևանքով զոհվել է 60 մարդ, այդ թվում՝ 20 երեխա, հաղորդում է Իրանի պետական ​​հեռուստատեսությունը։ Զոհերից 10-ի մարմինները փլատակներում են: Նրանց թվում կան 6 և 9 ամսական նորածիններ Իրանի զինված ուժերը նաև հայտնել են Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի երկու տեղակալների՝ Ղոլամրեզա Մեհրաբիի […]

Հռոմի պապը Իրանին եւ Իսրայելին «պատասխանատվության ու ողջամտության» կոչ է արել

Հռոմի Լեւոն XIV պապը շաբաթ օրը դիմել է Իրանի եւ Իսրայելի իշխանություններին՝ կոչ անելով «գործել ողջամիտ» ,եւ որպեսզի երկու երկրների ժողովուրդները շարունակեն երկխոսությունը, տեղեկացրել է Reuters-ը։ Լեւոն պապը, որը հանդես է եկել իր հինգշաբաթյա պապության ընթացքում խաղաղության ամենավճռական կոչերից մեկով, Սուրբ Պետրոսի եկեղեցում հավատացյալների լսարանին հայտնել է, որ իրավիճակին հետեւում է «մեծ մտահոգությամբ»։ «Այս դժվարին […]

Իրանը պաշտոնապես տեղեկացրել է Ֆրանսիային, Բրիտանիային եւ ԱՄՆ-ին Իսրայելի դեմ «շատ մասշտաբային» գրոհների մասին

Իրանը պաշտոնապես տեղեկացրել է Ֆրանսիային, Բրիտանիային եւ ԱՄՆ-ին այն մասին, որ կսկսի Իսրայելի դեմ շատ մասշտաբային գրոհներ, տեղեկացրել է Mehrթելեգամ-ալիքը։ «Ցանկացած երկիր, որը մասնակցում է Իսրայելի դեմ իրանական գրոհների կասեցմանը, իրանական ուժերի կողմից կենթարկվի համամասնակից կառավարության տարածաշրջանային բոլոր բազաների վրա գրոհների, ներառյալ Պարսից ծոցի երկրների ռազմակայանները, ինչպես նաեւ Պարսից ծոցի եւ Կարմիր ծովի նավերն ու […]

Օդի ջերմաստիճանը կբարձրանա, ապա աստիճանաբար կնվազի 4-7 աստիճանով

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, որ մարզերում հունիսի 14-ին և 18-ին կեսօրից հետո, 15-17-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Հունիսի 18-ի գիշերը, 19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը […]

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Աբբաս Արաղչիի հետ

ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը տեղեկացրել է, որ հեռախոսազրույց է ունեցել Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի հետ: «Քննարկեցինք վերջին զարգացումները և մտքեր փոխանակեցինք առկա իրավիճակի շուրջ։ Հայաստանի արտահայտած դիրքորոշմանը համապատասխան՝ ընդգծեցի տարածաշրջանում ռիսկերը կառավարելու և էսկալացիայից խուսափելու կարևորությունը: Շարունակում ենք սերտ կապի մեջ լինել, այդ թվում՝ ԱԷՄԳ-ի քննարկումների շուրջ»,- X-ի իր էջում գրել է ՀՀ արտգործնախարարը։

ՀՀ հարավային շրջաններում բնական ռադիոակտիվ ֆոնի որևէ փոփոխություն չի արձանագրվել

ՀՀ միջուկային և ռադիացիոն անվտանգության գիտատեխնիկական կենտրոնը հայտնում է․ «Իրանի միջուկային օբյեկտների ռմբակոծություններից հետո Միջուկային և ռադիացիոն անվտանգության գիտատեխնիկական կենտրոնի մասնագետները շտապ մեկնել են Սյունիքի մարզ՝ դոզիմետրիկ չափումներ իրականացնելու նպատակով։ Չափումները կատարվել են մի շարք բնակավայրերում, այդ թվում՝ Մեղրի, Ագարակ և Քաջարան համայնքներում։ Այս պահին Հայաստանի հարավային շրջաններում բնական ռադիոակտիվ ֆոնի որևէ փոփոխություն չի արձանագրվել։ […]

Իրանը հայտարարել է, որ կհարձակվի Իսրայելին աջակցող ցանկացած երկրի ռազմաբազաների վրա

Իրանը կուժեղացնի Իսրայելի վրա իր հարձակումները և կհարվածի Իսրայելին պաշտպանող ցանկացած երկրի ռազմաբազաներին։ Այս մասին CNN-ին ասել է իրանցի բարձրաստիճան պաշտոնյան։ «Ցանկացած երկիր, որը կփորձի պաշտպանել ռեժիմը իրանական գործողություններից, իր հերթին կտեսնի, որ իր տարածաշրջանային բազաներն ու դիրքերը կդառնան նոր թիրախներ»։ Ավելի վաղ ամերիկյան և իսրայելական աղբյուրները CNN-ին հայտնել էին, որ ԱՄՆ զինված ուժերը օգնել […]

Հովիկ Աբրահամյանի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը

Հարգելի գործընկերներ, քանի որ երեկ ամբողջ օրը ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի վերաբերյալ քրեական վարույթով ծանրաբեռնված ենք եղել քննչական, վարութային գործողություններով և դատական նիստի մասնակցությամբ, ուստի օբյեկտիվ հնարավորություն չի եղել պատասխանել ձեր հեռախոսազանգերին։ Այս մասին հայտարարություն է տարածել փաստաբան Երեմ Սարգսյանը։ «Տեղեկացնում ենք, որ Հովիկ Աբրահամյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել պաշտոնեական դիրքի չարաշահման […]