Եղիր տեղեկացված

Իրանի ժամանակակից ռազմական ձեռքբերումներն այժմ ապահովում են, որ իրանական հողն այլևս խոցելի չի լինի արտաքին սպառնալիքների կամ հավակնությունների համար. Իրանի նախագահ

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշկիանը վերահաստատել է իր աջակցությունը երկրի պաշտպանական ձեռքբերումներին՝ ընդգծելով, որ Իրանի ռազմական ներուժը ծառայում է պաշտպանական նպատակների և ապահովում է ազգային անվտանգությունը, գրում է Mehr-ը։ Իրանի պաշտպանության նախարարության օդատիեզերական արդյունաբերության համալիր կատարած այցի ժամանակ Փեզեշկիանն ընդգծել է, որ կառավարությունը լիովին աջակցում է երկրի պաշտպանական արդյունաբերության զարգացմանը՝ ասելով, որ Իրանի ռազմական ձեռքբերումները զսպում […]

Իշխանության տեղը նեղ է․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Գրել էինք, որ ՔՊ վարչությունը վերջին նիստում տրանսպորտից բացի քննարկել է նաեւ համընդհանուր հայտարարագրման գործընթացը, որի վերջնաժամկետ էին սահմանել մայիս ամիսը։ Վարչության անդամների մեծ մասն ասել էր, որ գործընթացը` բացի այն, որ շարքային քաղաքացիների մոտ կասկած է առաջացրել, որ իշխանությունը փորձում է մտնել իրենց գրպանը, այլեւ այնքան խրթին է, որ անգամ […]

«Միլան»-ի դեմ այսօրվա խաղում խաղադաշտ դուրս կբերի ամենաուժեղ կազմը՝ Մխիթարյանի մասնակցությամբ

Իտալական «Ինտեր» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին այսօր «Միլան»-ի դեմ կայանալիք խաղում խաղադաշտ դուրս կբերի հնարավոր ամենաուժեղ կազմը՝ Բենժամեն Պավարի և Հենրիխ Մխիթարյանի մասնակցությամբ։ Այս մասին, armsport.am-ի փոխանցմամբ, տեղեկացնում է sempreinter.com-ը։ «Ներաձուրիները» ձգտում են վրեժ լուծել, քանի որ ընթացիկ մրցաշրջանում արդեն երկու անգամ պարտվել են «Միլան»-ին՝ Սերիա Ա-ում և Իտալիայի Սուպերգավաթում։ Բացի այդ, «Ինտեր»-ը […]

Սպերցյանը կարող է տեղափոխվել Անգլիա

Անյգլիական «Լիդս» ակումբը հետաքրքրված է «Կրասնոդար»-ի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի տրանսֆերով. այս մասին, armsport.am-ի փոխանցմամբ, հայտնել է լրագրող Իվան Կարպովը։ Աղբյուրի տվյալներով՝ 24-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Լիդս»-ի գլխավոր մարզիչ Դանիել Ֆարկեն, որը կարճ ժամանակ գլխավորել է «Կրասնոդար»-ը։ 30 տուրից հետո «Լիդս»-ը 63 միավորով գլխավորում է Անգլիայի առաջնության մրցաշարային աղյուսակը։ Ընթացիկ մրցաշրջանում Սպերցյանը մասնակցել է 25 հանդիպման […]

Առևտրային պատերազմ. Կանադան, Մեքսիկան և Չինաստանն արձագանքել են ԱՄՆ-ի կողմից մաքսատուրքերի սահմանմանը

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հայտարարել է մինչև 155 միլիարդ դոլար արժողությամբ ամերիկյան ապրանքների ներմուծման համար 25 տոկոս մաքսատուրքերի սահմանման մասին. Մեքսիկան նույնպես հայտարարել է պատասխան մաքսատուրքերի մասին: «Սա իրական հետևանքներ կունենա ձեզ համար՝ ամերիկյան ժողովրդի համար», – ասել է Թրյուդոն հատուկ ուղերձում, որը մեջբերում է Associated Press-ը: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ավելի վաղ հրամանագիր էր […]

ՄԻՊ-ը մտահոգիչ է համարում Ղարիբ Բաբայանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու հանգամանքը

ՄԻՊ աշխատակազմը հայտարարություն է տարածել․ «Ղարիբ Բաբայանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդման վերաբերյալ զանգվածային լրատվության միջոցներով հրապարակված տեղեկությունների հիման վրա Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ աշխատակազմում սկսվել է քննարկման ընթացակարգ, որի շրջանակում պարզաբանումներ կպահանջվեն իրավասու մարմիններից։ Նկատի ունենալով Մարդու իրավունքների պաշտպանի համար օրենքով նախատեսված սահմանափակումները և արդարադատություն իրականացնող մարմինների գործունեությանը միջամտելուց ձեռնպահ մնալու օրենսդրական պահանջը, որևէ կերպ […]

Հայ ժողովուրդը Փաշինյանի վերաբերյալ իր վճիռն արդեն կայացրել է. Վարդան Օսկանյան

ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը կոչով դիմել է ամերիկահայերին՝ մի՛ հանդիպեք և լեգիտիմություն մի՛ տվեք Նիկոլ Փաշինյանին․ «Ամերիկահայ համայնքի և կազմակերպությունների հարգելի ներկայացուցիչներ, Դիմում եմ ձեզ՝ փետրվարի 3-ին Հայաստանի դեսպանատանը Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման հրավերի հետ կապված։ Այս հանդիպումը սոսկ դիվանագիտական արարողակարգ չէ։ Դա առաջնորդի՝ խարխլված հեղինակությունը փրկելու հաշվարկված փորձ է, որը ձեր լսարանի […]

Հայաստանում գնալով փորձելու են արգելել բոլոր այն գործողությունները, որոնք հակասում են Թուրքիային ու Ադրբեջանին․ թուրքագետ

Թուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է․ «Երեկ գիշերը ես, ինչպես հարյուրավոր այլ մարդիկ, եղել եմ դատարանի դիմաց՝ ի աջակցություն Ղարիբ Բաբայանի, ում ուզում էին կալանավորել՝ հրապարակում ադրբեջանցիների հակահայկական երգեր երգելու մասին ֆեյսբուքում բողոքելու համար։ Բոլոր փորձերը այլ հիմնավորում բերելու հիմնավոր չեն։ Առաջին հայացքից այս ոչ այդքան կարևոր թվացող դեպքը շատ վտանգավոր է մի քանի հիմնական պատճառով։ […]

Կիպրոսի նախագահը սպառնալից հաղորդագրություններ է ստացել

Կիպրոսի նախագահ Նիկոս Խրիստոդուլիդիսը հաստատել է, որ սպառնալից հաղորդագրություն է ստացել։ Այս մասին հայտնում է Sigma հեռուստաալիքը։«Ես հաստատում եմ կատարվածի փաստը և լիովին վստահում եմ Կիպրոսի Հանրապետության իշխանություններին»,- ասել է Խրիստոդուլիդիսը։Կիպրոսի նախագահը նաև ընդգծել է, որ չի ցանկանում որևէ այլ բան ավելացնել այս հարցի հետ կապված։Ինչպես հայտնում է Sigma-ն, հանրապետության նախագահը երկու օր առաջ անձնական […]

Տավուշում «օդային տագնապի» դեպքում հորդորում են չանհանգստանալ

Փետրվարի 3-ին՝ ժամը 10:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Իջևան համայնքի Լուսահովիտ բնակավայրում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում ժամը 12:00-ին գործարկվելու է էլեկտրական շչակ: Հայտնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից։ Խնդրում ենք չանհանգստանալ։  

Նեթանյահուն այսօր կմեկնի ԱՄՆ՝ դառնալով առաջին օտարերկրյա առաջնորդը, որը կհանդիպի Թրամփի հետ նրա երդմնակալությունից հետո

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կիրակի առավոտյան կուղևորվի Միացյալ Նահանգներ և կդառնա առաջին օտարերկրյա առաջնորդը, որը կհանդիպի նախագահ Դոնալդ Թրամփի հետ նրա երդմնակալությունից հետո, հայտնել են Իսրայելի վարչապետի գրասենյակից: «Վարչապետ Բենիամին Նեթանյահուն վաղը առավոտյան կհանդիպի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին։ Վարչապետը կլինի պետության առաջին ղեկավարը, որի հետ ԱՄՆ նախագահ Թրամփը կհանդիպի իր երդմնակալության արարողությունից հետո։ Այս պատմական […]