Մենք գիտենք, որ ՀՀ-ում կոռուպցիա կա, որ կան մարդիկ, որոնք իրենց բարեկամների տենդերներ են տալիս․ հազարավոր են այդ դեպքերը. Հենրիխ Դանիելյան

«Նիկոլ Փաշինյանը խոսում է, որ պետք է իրականացնի Ադրբեջանի առաջ քաշած բոլոր կետերը, որպեսզի խաղաղություն լինի։ Կեղծ խաղաղության օրակարգ է, որն իրականում գոյություն չունի։ Խաղաղության օրակարգը կարող է ձեռնարկվել միայն այսօրվա կառավարող իշխանության հեռացնելուց հետո»,- «Հայելի» ակումբում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀԿ ԵԿ ղեկավար Հենրիխ Դանիելյան։ Անդրադառնալով ՀՀ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանի […]
Վահագն Խաչատուրյանի հրամանագրերով դեսպաններ են նշանակվել

Նախագահ Վահագն Խաչատուրյանը փետրվարի 3-ին հրամանագրեր է ստորագրել, համապատասխան որոնց՝ Ղազախստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Ղևոնդյանը, համատեղության կարգով, նշանակվել է Տաջիկստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Աստանա)։ Վիետնամի Սոցիալիստական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սուրեն Բաղդասարյանը, համատեղության կարգով, նշանակվել է Ֆիլիպինների Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ […]
Ինչպես են մարվելու անհուսալի վարկեր ունեցող քաղաքացիների պարտավորությունները. մանրամասներ

«Անհուսալի վարկեր ունեցող անձանց տնտեսական ակտիվության խթանման միջոցառումը և կարգը հաստատելու մասին» Կառավարության թիվ 1990-Լ որոշման համաձայն՝ միջոցառումն ուժի մեջ մտնելուց հետո 5-րդ աշխատանքային օրվանից սկսած՝ս/թ․ փետրվարի 7-ից, յուրաքանչյուր օր համապատասխան համակարգի միջոցով Միասնական սոցիալական ծառայության կողմից ձևավորվում է շահառուների ցուցակ, որն ուղարկվում է Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն։ Այս մասին հայտնում են Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունից: […]
Վերանայեք տրանսպորտի արժեքը, ասում ենք՝ արեք․ քաղաքացի

Արցախի ժողովրդի իրավունքների հարցը շատ կարևոր է հորս համար, նա ասել է, որ չնայած բոլոր վտանգներին՝ ցանկանում է ասել ճշտարտությունը. Ռուբեն Վարդանյանի որդի

Ռուբեն Վարդանյանին որդին՝ Դավիթ Վարդանյանը պատասխանել է Ֆրանսիայում գործող AYPFM հայկական ռադիոյի հարցերին: Ստորև թարգմանաբար ներկայացվում է հարցազրույցը որոշ կրճատումներով: Մինչև այսպես կոչված դատավարության սկիզբը Ձեր հայրը՝ Ռուբեն Վարդանյանը համարձակ քայլի գնաց և հայտարարեց այն, ինչ բոլորս էինք մտածում, որ այս մեկնարկած դատավարությունն ամբողջությամբ կեղծված է՝ կեղծ փաստաթղթերով, իրականության հետ որևէ աղերս չունեցած արձանագրություններ ստորագրելու պարտադրանքով: Իրապես, […]
Սկսվում է փետրվար ամսվա լավագույն ուսուցչի հայտերի ընդունումը

Սկսվում է «Տարվա լավագույնները» մրցույթի շրջանակում իրականացվող 2024-2025 ուստարվա «Ամսվա լավագույններ» (փետրվար) մրցութային հայտերի ընդունումը: Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից:«Մրցույթը կազմակերպվում և իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2024թ. սեպտեմբերի 5-ի N 67-Ն հրամանով հաստատված՝ «Տարվա Լավագույնները» մրցույթի անվանակարգերի, դրանց ներկայացվող պահանջների սահմանման և մրցույթի անցկացման կարգի համաձայն՝ հետևյալ անվանակարգերում. 1) Հանրակրթական ուսումնական հաստատության […]
Փաշինյանի այս օրակարգը ուղղակի ֆարս է, բլեֆ, թե ՀՀ-ին սպասում են ԵՄ-ում․ Էդուարդ Շարմազանով

Հայաստանում սկսվել է ջրծաղկի դեմ պատվաստումը. իրականացման մանրամասները եւ փուլերը

Հայաստանում ջրծաղկի դեմ պատվաստման գործընթացը սկսվել է հունվարի 31-ից։ Այս մասին այսօր՝ փետրվարի 3-ի մամուլի ասուլիսում հայտնել է Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ Զարուհի Գրիգորյանը։ Նրա խոսքով՝ պատվաստանյութն արդեն տրամադրվել է առողջության առաջնային պահպանման բոլոր օղակներին։ Սկզբնական փուլում պատվաստվելու են 2023թ. նոյեմբերի 1-ից հետո ծնված երեխաները, որոնք արդեն մեկ տարեկան են։ […]
Մետրոպոլիտենում խուլիգանություն կատարելու համար ձերբակալվել է ՌԴ՝ չորս և Լիտվայի Հանրապետության՝ մեկ քաղաքացի

Փետրվարի 1-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել մետրոյում։ Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական հերթական խորհրդակցության ժամանակ հայտարարեց Երևանի մետրոպոլիտենի տնօրեն Բաբկեն Սեդրակյանը: «Սասունցի Դավիթ կայարանից դեպի Զորավար Անդրանիկ երթևեկող գնացքն արտակարգ կանգառ է արել։ Քաղաքացին գնացքի միջից սեղմել է արգելակման համար «ստոպ» կոճակը, գնացքն արգելակել է։ Մինչև մեքենավարը դիսպետչերին զեկուցել է կատարվածի մասին, այդ ընթացքում […]
«Արբատ» գումարտակի հիմնադիր Արմեն Սարգսյանը մահացել է հիվանդանոցում

Վրաստանը հայտարարել է, որ ԱՄՆ դեսպանատունը շարունակում է հովանավորել բողոքի ակցիան

ԱՄՆ դեսպանատունը շարունակում է հովանավորել Վրաստանում բողոքի ակցիաները, ճեպազրույցում հայտարարել է իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեն։ «Վրաստանում ԱՄՆ դեսպանատունը շարունակում է հովանավորել այն, ինչ կոչվում է, օրինակ, երեկվա ակցիայի կազմակերպում»,- ասել է նա, գրում է Euromedia24-ը։ Քաղաքական գործիչը հուսադրող է համարել ԱՄՆ իշխանությունների հայտարարությունները ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (USAID) լուծարելու իրենց մտադրության […]
Համամիտ ենք ԶՊՄԿ աշխատակիցների հետ, աշխատավարձերի բարձրացումն ավելի կտրուկ պետք է լինի, նրանց պահանջը պետք է բերենք օրինական դաշտ. Ճյուղային արհմիության նախագահ

Բանակցություններ են ընթանում, և մենք փորձելու ենք այսօր գործընթացը դնել իրավական հիմքերի վրա: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ Լեռնագործների, մետալուրգների և ոսկերիչների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության նախագահ Էդուարդ Փահլևանյանը՝ անդրադառնալով Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատակիցների գործադուլին: «ժողովրդի, աշխատողների ցասումը դնելու ենք իրավական հիմքերի վրա: Ավելի շուտ փորձելու ենք դնել, որ այդ պահանջն ըստ […]